Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
21
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Արցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները Ինչպե՞ս է ստացվում, որ իմ բացահայտումներից հետո, որոշվում է փոխել Հանրայինի հասցեն․ Ռոբերտ Մարգարյան Քաղաքական ահաբեկչության պատվիրատուներին շտապ պետք է բացահայտել Արամ Սարգսյանի կուսակցության անդամ Կառլեն Մինասյանի ընկերությունները գույքահարկ չեն վճարել. «Հետք» Վերջին ճակատամարտն է, որով ՔՊ-ն փորձում է պահել իր թալանածը․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Գյումրիում արձանագրված ընտրախախտումների ամփոփ անդրադարձ (լուսանկար, տեսանյութ)

Գյումրիում արձանագրվել են տեսանկարահանման կարգի խախտումներ։ Այս մասին հայտնում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելությունը։

«Մարտի 30-ին, ժամը՝ 02:20-ի շրջակայքում, տեսանկարահանող սարքերի տեսադաշտից դուրս էին՝ 31/7, 31/12, 31/45, 31/49, 31/79 տեղամասային կենտրոններում ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները:

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ իրականացնում է ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով:

Հեռարձակման ժամանակ տեսագրության վրա պետք է տեսանելի լինեն իրական ժամանակը և տեղամասային կենտրոնի համարը։

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացները:

Տեսանկարահանումը և համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սահմանված՝ քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Ի դեպ՝ 31/33, 31/55, 31/78, 31/82 տեղամասերում քվեաթերթիկները տեղադրված չէին չհրկիզվող պահարանում: Սա համարվում էր խախտում, մինչ՝ 2022 թվականի հունիսի 30-ը, երբ «Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի և այլ պարագաների պահպանման կարգը սահմանելու մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժովովի որոշման մեջ փոփոխություն կատարվեց՝ հանելով քվեաթերթիկը պահպանվող առարկաների ցանկից»,-ասված է հայտարարության մեջ։

***

Գյումրիի 31/05 ընտրատեղամասում «ՀայաՔվեի» դիտորդներն ընտրախախտում են արձանագրել:

Ընտրողների ցուցակը բացարձակ հասանելի չէ քաղաքացիների համար:

***

Քիչ առաջ Yerkir.am-ը տեղեկություն ստացավ, որ Գյումրու ընտրատեղամասերից մեկում (գտնվում է 7-րդ դպրոցի մոտ) Երևանի գրանցում ունեցող մարդիկ փորձել են մասնակցել ընտրություններին, սակայն Վարդան Ղուկասյանի վստահված անձինք թույլ չեն տվել:

***

Գյումրիում 31/53 տեղամասի մոտ, որտեղ պետք է քվեարկության գա ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը, քիչ առաջ քաղաքացիներից մեկը տեղամասում հայտարարեց, որ քվեարկելու է եկել մեկը, որ Ախուրյանի բնակիչ է:

«Ախուրյանցին ի՞նչ գործ ունի այստեղ»,-հայտարարեց նա, իսկ արդեն դրսում NEWS.am-ին ասաց, որ այդ անձը ախուրյանցի է, այնտեղ է ապրում:

Բացի այդ, այստեղ ևս մի միջադեպ եղավ. Մի երիտասարդ քվեարկելու էր եկել տարեց մարդու հետ, ասաց, որ տարեցը չի կարող քվեարկել, քանի որ խնդիր ունի և ինքը պետք է օգնի, թեև արտաքինից որևէ խնդիր չէր երևում: Նրանք միասին քվեարկեցին, դուրս եկան:

***

«Հայաքվե» դիտորդական առաքելությունը տեսագրություններ է տարածել Գյումրուց, ՔՊ-ի կողմից ավագանու ընտրության ժամանակ հերթական խախտման վերաբերյալ:

«Գյումրիում ՔՊ թեկնածուի պաստառով կանգառասրահը գտնվում է ընտրատեղամասից 33 մետր հեռավորությամբ, մինչդեռ պետք է լիներ առնվազն 50 մետր:

«Գյումրու տեղամասերից մեկի դիմաց` 50 մետրից պակաս հեռավորությամբ, փակցված է ՔՊ թեկնածուի պաստառը։

Այն տեսանելի է դեպի ընտրատեղամաս մուտքից»,-նշել են նախաձեռնությունում:

Մեկ այլ նմանատիպ խախտում արձանագրվել է նաև Գյումրիի 31/39 տեղամասի դիմաց, որտեղ Սարիկ Մինասյանի գովազդային պաստառը ընտրատարածքից 44 մետր հեռավորության վրա:

***

Քիչ առաջ Yerkir.am-ը տեղեկություն ստացավ, որ Գյումրու ընտրատեղամասերից մեկում (գտնվում է 7-րդ դպրոցի մոտ) Երևանի գրանցում ունեցող մարդիկ փորձել են մասնակցել ընտրություններին, սակայն Վարդան Ղուկասյանի վստահված անձինք թույլ չեն տվել։

***

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր բտնօրեն Գոհար Մելոյանը մի քանի ընտրախախտումների մասին է ահազանգել:

«Խախտման արձանագրում

31/36 տեղամասային կենտրոնում հանձնաժողովը թույլատրել է, որ մայրը քվեարկի անգործունակ ճանաչված որդու փոխարեն,

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք։

Այս դեպքում, այդ քաղաքացու անունն ընդհանրապես պետք է ընտրողների ցուցակից բացակայեր։

ՊԶՄԿ գործադիր տնօրեն՝ Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ

«Հայաքվե» դիտորդական առաքելություն»։

***

«ՀայաՔվե» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում Գյումրիի ընտրություններից մի շարք ընտրախախտումներ է ներկայացրել:

«Գյումրիի 31/70 տեղամասի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Ալլա Գևորգյանն ուղղորդում է ընտրողին և մտնում քվեախցիկ»:

«Գյումրիի 31/70 տեղամասի առջև կուտակված են ՔՊ-ական թեկնածուի աջակիցները»:

«Գյումրիում իշխանական թեկնածուի թաղամասն ընդգրկող տեղամասերի առջև կուտակումներ են: Սա 31/70 տեղամասի դիմաց է»:

«Գյումրիի 31/69 ընտրատեղամասում ժամը 10:00-ի դրությամբ քվեաթերթիկների անհամաչափություն է եղել։

•2-րդ, 5-րդ և 7-րդ համարների քվեաթերթիկների թիվը մյուսներից նկատելիորեն քիչ է եղել։

«Հայաքվեի» դիտորդի դիտարկումից հետո համաչափությունը վերականգնվել է»:

«Գյումրիի 31/76 տեղամաս, ընտրողների ցուցակները փակցված են այնպես, որ հնարավոր չէ կարդալ»:

***

Ես այստեղ եկել եմ առավոտյան 7:30-ի կողմերը ու հենց գալուց տարօրինակ աժիոտաժ էր տիրում տեղամասի կողքը, կարճ ժամանակ անց հետաքրքիր տեղեկություններ իմացա: Այս մասին Գյումրիում Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, ընտրությունների դիտորդ Կոստանտին Տեր-Նակալյանը:

Նա տեղեկացրեց, որ վստահված անձանցից, որ հենց 31/69 տեղամասում ու հարակից տարածքում շատ բուռն գործունեություն է ծավալել Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդին, ով համատեղության կարգով իրենց ավագանու ցուցակով թեկնածու է:

«Ես ինքս ամեն բան տեսանկարահանել եմ: Հետաքրքիրն այն է, որ ընտրատեղամասի դիմացը գտնվում է ՔՊ-ի շտաբը, մարդիկ գալիս, մտնում էին այնտեղ, հետո այնտեղից ընտրատեղամաս, քվեարկությունից հետո վերադառնում էին մտնում շտաբն ու ոչ այնքան վստահություն ներշնչող պրոցես էր տեղի ունենում: Երբ ես սկսեցի տեսանկարահանել, դա դուր չեկավ Սարիկ Մինասյանի մորաքրոջ որդուն:

Նա անգամ մեղադրեց, թե ամբողջ ազգը նկարող է դարձել, ասես՝ ես եմ ՔՊ-ի ցուցակից, ոչ թե ինքը, ու իրենք չեն ազդարարի համակարգի օրենք ընդունողը: Ես բացատրեցի, որ դիտորդ եմ ու իմ ֆունկցիոնալ պարտականությունն է այդ թվում տեսանկարահանելը, այնպիսի կասկածելի դրվագեր, ինչին որ ականատես եղանք»,-պատմեց Կոստանտին Տեր-Նակալյանը:

Նրա խոսքով՝ հենց տեսան, որ հետևողական ենք ակտիվությունն այս մասում մի քիչ թեթևացավ: «Մի տեղամաս էլ խաչմերուկի վրա կա ու ոնց հասկանում եմ՝ այլ թեկնածուները պայքարում են իրենց ձայների համար, որովհետև դատելով աղմուկից՝ ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել այնտեղ, հիմա կարծես հարաբերական հանգիստ է»,- ասաց նա:
--

***

Գյումրիում չգրանցված զինվորին բերել են, որ քվեարկի: Այս մասին ահազանգել է «Հայաքվե» նախաձեռնության դիտորդ Ավետիք Քերոբյանը:

«Գրանցվել է արտառոց դեպք, որը և դիտորդն է նկատել, և հանձնաժողովի անդամները, եկել է, փորձել է քվեարկել ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվոր, որը գրանցված չի եղել Գյումրիում: Ծնողը վրդովվել է, որ զինվորին արձակուրդ են տվելհատուկ քվեարկության համար, նա պետք է քվեարկի, հո իզուր չի բերել»,-ասաց նա:

Քերոբյանը նաև նշեց, որ ընտրատեղամասի դիմաց ժամանակ առ ժամանակ կուտակումներ են տեղի ունենում, «Հայաքվե»- ն շատ մեծ խմբով դիտարկումներ է անում, ուշիուշով հետևում են, որ ընտրությունների ընթացքը չխախտվի:

***

Գյումրիի 31/55 տեղամասում նախապես դասավորում են քվեաթերթիկների տրցակները, ինչն արգելված է: Այս մասին ահազանգում է «Հայաքվե» նախաձեռնությունը։

***

Գյումրիի 31/72 տեղամասում միևնույն ընտրողի անձնագրով երկու տարբեր կտրոն է տպագրվել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan