Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան
29
Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Պատերազմ Արցախում
Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան Սյունիքի գյուղերը 1918-ին էին թիրախ դարձել վերջին անգամ. Էդգար Էլբակյան Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա Պողոսյան Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է. Արթուր Խաչատրյան Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից երեքը փրկարար են, մեկը՝ երեխա. նա բազմակի կոտրվածքներ է ստացել Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ Վերահսկողություն իրականացնող մարմինը միայն տուգանում է՝ առանց հետևելու, որ խնդիրը վերացնեն Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից (տեսանյութ) Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան Իշխանափոխություն, քաղաքակրթական ընդհարումներ (տեսանյութ) Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Ռոբերտ Քոչարյան Երևանի «մարդաբոյ» փոսերի ու ասֆալտապատման աշխատանքների ձախողման մասին (տեսանյութ) Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»

Փաշինյանին Գյումրիում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական ֆիասկո՞ է սպասում

Այն, ինչ եղավ 2018-ին Գյումրիում, կարող է ավարտվել 2025-ին՝ էլի Գյումրիում:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Մարտի 30-ին Գյումրիում սպասվում են ավագանու արտահերթ ընտրություններ։ Չնայած կենտրոնական իշխանության փորձերին այս ընտրական փուլը ներկայացնել որպես «տեղական զավխոզի ընտրություն», նախընտրական ամբողջ քարոզարշավը հաստատեց, որ մենք գործ ունենք կարևոր ներքաղաքական և ոչ պակաս կարևոր աշխարհաքաղաքական գործընթացի հետ։

Հենց այս պատճառով է, որ իշխանությունները դժգոհ են։ Նրանք դժգոհ են նաև այն փաստից, որ ընտրությունները մրցակցային են, և Գյումրու բնակիչներն ունեն իրապես ընտրելու հնարավորություն։ Այս ամենով են պայմանավորված Շիրակի մարզում առավոտից ծավալվող գործընթացները։ Արդեն առավոտյան հայտնի դարձավ, որ իրավապահ մարմինները խուզարկություններ են անցկացրել Գյումրիում ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում։ Դաշինքի ներկայացուցիչ Էմմա Գրիգորյանը Գյումրիից տեղափոխվել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր վարույթ մի քանի դեպքերի առնչությամբ՝ կապված ընտրակաշառքների հետ։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին ձերբակալվել են։

Իշխանությունը գործում է կանխատեսելի՝ այն մրցակցին, որի հետ իշխանությունը հնարավորություն չունի հասնել կուլիսային պայմանավորվածությունների, փորձում են վախեցնել, իսկ մյուս՝ ֆորմալ մրցակցին, փորձում են արհեստականորեն բարձրացնել վարկանիշը՝ հասկանալով, որ Գյումրու բնակիչները այս կամ այն թեկնածուի նկատմամբ ճնշումների պատճառով կարող են գնալ և իրենց ձայնը տալ նրան՝ այդպիսով արտահայտելով դժգոհություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ։

Կենտրոնական իշխանության հնարավոր սցենարներից մեկը կարող է լինել նաև հետևյալը՝ հաշվի առնելով հետընտրական հնարավոր դասավորությունը, քաղաքական ուժերի վրա ճնշում գործադրելով հասնել նրան, որ մինչև մարտի 30-ը այս կամ այն խմբակցությունում գտնեն «ավագանու անդամներ՝ նվազեցված սոցիալական պատասխանատվության նշաձողով», որպեսզի կրկնեն «Երևանյան հնարքը», երբ ֆորմալ տեսանկյունից Երևանի ավագանու իշխող կոալիցիայում երկու ուժեր են («Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցություն), բայց այլ խմբակցության ձայների հաշվին հաջողվում է ապահովել քվորում նիստերում և ընդունել ցանկացած մարդատյաց որոշում։

Եթե ընդդիմությանը հաջողվի և հաղթել, և պահպանել հաղթանակը, դա կարող է դառնալ այն քաղաքական կապիտալը, որի շուրջ կարելի է կառուցել լիարժեք համապետական քաղաքական գործընթաց։ Իհարկե, ընտրություններն ունեն նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ՝ եթե ընդդիմությունը հաղթի, դա կլինի ծանրակշիռ և ինստիտուցիոնալ պատասխան այն հարցին, թե արդյոք հայ ժողովուրդը համաձայն է Փաշինյանի և նրա թիմի քաղաքականության հետ։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո կարող է նախաձեռնել քրեական հետապնդում ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկի դեմ, կարող է նաև ցանկացածին բանտարկել, բայց այստեղ կարևոր կլինի հենց գյումրեցիների բողոքական քվեարկության փաստը։

Գյումրեցիները իրական հնարավորություն ունեն ավարտելու այն, ինչ սկսվել է 2018 թվականին հենց իրենց քաղաքից։

Եթե ընդդիմությունը պարտվի, չկարողանա պահպանել ձայները, ապա այն ամենը, ինչի մասին այսօր խոսում էր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին անդամ Հովիկ Աղազարյանը (հազարավոր ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան և Տիգրանաշենի հանձնումը թշնամուն), կարող է շատ շուտով իրականություն դառնալ։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan