Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց «Արսենալ» (Տեսանյութ)
Լոնդոնի «Արսենալ»-ն իր պաշտոնական կայքում հայտարարեց «Ման. Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու մասին: «Շատ ուրախ եմ, որ այս գործարքն ավարտվեց, և ես այստեղ եմ: Սա երազանք էր, որն իրականացավ: Միշտ երազել եմ խաղալ «Արսենալ»-ում: Այժմ ես այստեղ եմ, և կանեմ ամեն ինչ, որպեսզի պատմություն կերտեմ ակումբի հետ»,- իր տեղափոխությունն «Արսենալ» մեկնաբանել է հայ ֆուտբոլիստը:
Լոնդոնյան ակումբը նաև հայտնում է, որ Ալեքսիս Սանչեսը լքել է «Արսենալ»-ը:Պայմանագրի մանրամասներն ու Մխիթարյանի խաղային համարը հայտնի կդառնան շուտով:
Zham.am