Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

Գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն արդարացվել է՝ «Հրանոթի արկերի» գործով. «Փաստինֆո»

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Հակոբ Ենոքյանից։

Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը 2022թ ձերբակալվել, ապա կալանավորվել էր, իսկ ամիսներ անց՝ գրավի դիմաց ազատ արձակվել, այսպես կոչված, դեռևս ԱԱԾ-ում քննվող «հրանոթի արկերի» գործով։ Ըստ 2022թ․ հունիսի 17-ի ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն իբրև 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլարի անորակ հրթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:

Շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում՝ 2023թ․ սեպտեմբերի 28-ին դատախազը բավարարել է քննիչի միջնորդությունը և դադարեցրել Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ մեղսագրվող արարքն իր կողմից չկատարելու հիմքով։ Հատկանշական է, որ թեև Արմեն Հարությունյանն ավելի քան երկու ամիս կալանքի տակ է եղել, ավելին, պաշտոնապես հանրայնացվել էր նրա ձերբակալման մասին տեղեկությունը, իսկ ԱԱԾ հաղորդագրությամբ նույնիսկ, կարելի է ասել, խախտվել էր նրա անմեղության կանխավարկածը, գեներալը բարոյական փոխհատուցման հարց չի բարձրացրել։

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Արմեն Հարությունյանը 2021թ․ փետրվարի 25-ին ԳՇ հայտնի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարության ներքո ստորագրած զինվորականներից մեկն է եղել։
--
Մեր մեկնաբանությունը. մեղադրանքը՝ աղմուկ-աղաղակով, արդարացումը՝ սուսուփուս: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>