ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
8
«Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում (տեսանյութ) Ինչո՞ւ է Էրդողանն Արևմուտքի հետ միասին փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին «Իրավական կամակատարությունների դակումը կատարում է Դատախազությունը». «Մայր Հայաստան»-ը ակցիա է իրականացրել Մեզ ամենուր ջերմորեն են դիմավորում․ «Մայր Հայաստան»․ Գրիշա Հարությունյան ՔՊ-ն պետք է հեռացվի ընտրարշավից․ խայտառակ խախտումներ են արել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումները «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ո՞ւր է 5 միլիարդ 751 միլիոնը (տեսանյութ) ՀՀ անվտանգության մասին Նոյեմբերի 16-ին պետք է մերժել ՔՊ-ին և նրա կցորդին. Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի»՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Միացի՜ր, որ փոխենք. Էջմիածին (տեսանյութ) 7 ամիս անց Գևորգ Ստեփանյանի ընտանիքի մեքենան այրելու պատվիրատուները բացահայտված չեն Վահան Քերոբյանը ձերբակալվել է Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ «Մայր Հայաստանը» ծանոթացել է Այգեշատի խնդիրներին և խոստացել լուծումներ․ 5-րդ ալիքի ռեպորտաժը Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Անիմաստ ու անարդյունավետ․ «Կարճ ասած» Զոհաբերելու են կարգալույծ Ստեփան Ասատրյանին. Աննա Գրիգորյան Հայտնաբերվել է որոնվող արցախցի երիտասարդի մարմինը Սա բռնապետություն է․ քաղբանտարկյալների թիվը մեծանալու է․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանը դրսում վախկոտ ու պուպուշ է, իսկ ներսում՝ ագրեսիվ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Նոր գաղտնալսված տեսանյութեր են տարածվելու հոգևորականների մասին․ Եկեղեցին ուզում են վարկաբեկել (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է» Ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները

Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան

Մինչ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը, Սյունիքի մարզի երկու սահմանային գյուղերի՝ Խոզնավարի ու Խնածախի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում հաստատում են՝ կրակոցներ կան: Խոզնավարի բնակիչ Ռոման Գրիգորյանը պատմեց՝ կրակոցները վերջին օրերին են ակտիվացել.

— «Գիշերը ժամը 10-ին են կրակել, 2-ին, մեկ էլ 4-ին, էսօր էլ, երեկ էլ: Երեկ դաշտում վար անելուց մեր վրա էլ են կրակել, աշխատանքները 1-2 ժամով դադարեցրել ենք, նորից սկսել ենք»: Խնածախից Մանուշակ Սողոմոնյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմից կրակոցներ լսվում են արդեն հինգերորդ օրը, գյուղում մարդիկ տագնապած են. — «Հինգ գիշեր է՝ անընդհատ կրակոցներ, ժամը 10:20-ին սկսում են մինչև առավոտվա 5:30: Ժողովուրդը խուճապի մեջ է, գյուղի վրայով կարմիր փամփուշտներն են անցնում, ժողովուրդը վախեցած են: Տներին չեն [կրակում], սարերին, միգուցե նաև մի օր՝ տներին, որպեսզի մարդիկ դուրս գան գյուղից: Հինգ գիշեր ա՝ սարսափի մեջ ենք, ու տարբեր տեսակի զենքերով են կրակում»: «Ազատության» հացին այս դեպքերից առաջ՝ վերջին անգամ ե՞րբ է եղել նման իրավիճակ, բնակիչը պատասխանեց.

— «Ընթացքում լինում ա, բայց դե գյուղի բնակչությանը չեն վնասել էսքան տարի ա, ուղղակի կրակում են օդ, դեպի սարերի կողմ, ամեն դեպքում շատ վտանգավոր ա: Սյունիքի տարածքում ամենավտանգավոր գյուղն ա, որ պոստը նայում ա դեպի գյուղ, դպրոց անմիջապես, մոտ ա դպրոցին»: Խոզնվարից բնակիչներից հայտնեց, որ կրակոցներն ակտիվանում են գիշերային ժամերին, երբ եվրոպացի դիտորդներն արդեն գյուղում չեն: Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը պնդում է, թե հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում, քանի որ դրանք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը:

Սյունիքի սահմանային գյուղերի վարչական ղեկավարները հեռախոսազանգերին չեն պատասխանում, իսկ այս գյուղերը միավորող Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը հրաժարվեց որևէ մանրամասն փոխանցել՝ առաջարկելով անձամբ գյուղ գնալ իրավիճակին ծանոթանալու համար: Անցած շաբաթավերջին տեղեկություններ կային նաև Սոթքում հնչած կրակոցների մասին, սակայն պաշտպանության նախարարը խորհրդարանում լրագրողների հարցին ուղիղ չէր պատասխանել և միայն նշել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը հաղորդագրություն տարածում է վտանգավոր կրակոցների ու խախտումների մասին:

Ադրբեջանական կողմից այս կրակոցների մասին տեղեկություններից առաջ Բաքուն ինքն էր անընդհատ հայկական կողմին մեղադրում իր դիրքերը թիրախավորելու համար, ինչը պաշտոնական Երևանը կտրականապես հերքում էր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan