Մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժումը ցավակցություն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանն ու մեր բարեկամ իրանցի ժողովրդին0 Աննայի հետ «արյունոտ ընթրիք» վայելողներին մի բան է սպասվում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
29
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել «Ադրբեջանի նեոնացիստ ղեկավարությունն էթնիկ զտում է իրականացրել Արցախում»․ Ադրբեջանցիներին չհաջողվեց ընդհատել Էդուարդ Շարմազանովի ելույթը Մոսկվայում (Տեսանյութ) Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին «Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով ազդեցություն գործել Ադրբեջանի վրա և չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը»․ Փույա Հոսսեյնի Հայտնի է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը Աղոթում եմ, որ թուրքական ազդեցության հանցախմբին ուղղված Ձեր մաղթանքները ծայրից ծայր չիրականանան․ Վահե Սարգսյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ․ Հրայր Կամենդատյան Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան Ժիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսը արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ քննարկել է հայ գերիների հարցը Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Փեզեշքիանը՝ Ալիևին Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը Իրանի նախագահը ժամանել է Բաքու Երևանում կրկին երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոց Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Երևանում կառավարման «խոր» ճգնաժամը շարունակվում է Տիգրան Ավինյա՛ն, ինպե՞ս կարող եք Աջափնյակի մետրոյից խոսել,եթե փոսալցում չեք կարողանում անել (տեսանյութ) Մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ (տեսանյութ) Չարբախ թաղամաս, Շիրակի փողոց. բազկաթոռով փոսն են ծածկել ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է․ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմեն Մելիքբեկյանի՝ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 10 անգամ, ոչ-ոքի է խաղացել նույնքան անգամ և պարտվել է 30 խաղում: Սակայն ուշագրավ է, որ այդ 30 պարտությունից 22-ը մեր հավաքականը կրել է վերջին երեք տարում: Այսինքն, 2020-2021 թվականներին փաստացի իներցիայով արձանագրվել են փոքրիշատե բավարար արդյունքներ, իսկ այս ֆեդերացիայի ղեկավարման արդյունքներով ունեցել ենք տոտալ ձախողում, գումարած՝ խայտառակ արդյունքներ: 2022 թվականից մինչ այս պահը (ներառյալ վերջին երկու խաղը) Հայաստանի ընտրանին խփել է 26 գոլ և սեփական դարպասն ընդունել... 74-ը:

Այս ամենին գումարած՝ թիմում անընդհատ անառողջ մթնոլորտ է, պարբերաբար կոնֆլիկտներ են առաջանում մարզիչների և ֆուտբոլիստների միջև: ՄիաժամանակՀՖՖ ղեկավարությունը տոտալ կոնֆլիկտի մեջ է գրեթե ողջ ֆուտբոլային հանրության հետ՝ ակումբներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ, երկրպագուներ:

Թվում էր՝ Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների հանդիպումներից հետո ՀՖՖ նախագահն ու ֆեդերացիայի ողջ ղեկավար կազմը պետք է հրաժարական ներկայացնեին: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը շատ կոպիտ տոնայնությամբ նման պահանջ է դրել դեռևս երևանյան խաղից հետո: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ընթանում է նրան համոզելու գործընթաց, այդ թվում՝ շահարկվում է U20 աշխարհի 2029 թ. առաջնությունը երկու երկրում անցկացնելու՝ Վրաստանի հետ համատեղ հայտի հանգամանքը, չնայած նրան, որ դա որևէ կերպ կապված չէ Մելիքբեկյանի հետ, ավելին, նրա գործոնը, ի մասնավորի՝ հենց բոլորի հետ կոնֆլիկտ ունենալու հանգամանքը կարող է խանգարող լինել: Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, աշխատեցվում է «պահեստային» տարբերակը, որ գոնե այդ հրաժարականը լինի մի քիչ ավելի ուշ, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 3-ից հետո, երբ տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի 49րդ Կոնգրեսը։ Բանն այն է, որ Արմեն Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ Գործադիր անդամի թեկնածուների թվում է, և մեծ ցանկություն ունի ընտրվելու, որը կարող է ավելի բարդ լինել հրաժարական տալու պարագայում:

Թե ինչ վերջնական որոշում ունի Նիկոլ Փաշինյանը, մեր աղբյուրները տեղյակ չէին: Սակայն մեզ փոխանցեցին, որ նա իր թիմին հանձնարարել է քննարկումներ սկսել ֆուտբոլային հանրության, այդ թվում՝ երկրպագուներին ներկայացնող շարժման հետ՝ ֆեդերացիայի նոր նախագահի թեկնածության և, ընդհանրապես, ստեղծված վիճակից դուրս գալու առաջարկներ հավաքելու հետ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan