Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան
29
Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Պատերազմ Արցախում
Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան Սյունիքի գյուղերը 1918-ին էին թիրախ դարձել վերջին անգամ. Էդգար Էլբակյան Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա Պողոսյան Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է. Արթուր Խաչատրյան Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից երեքը փրկարար են, մեկը՝ երեխա. նա բազմակի կոտրվածքներ է ստացել Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ Վերահսկողություն իրականացնող մարմինը միայն տուգանում է՝ առանց հետևելու, որ խնդիրը վերացնեն Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից (տեսանյութ) Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան Իշխանափոխություն, քաղաքակրթական ընդհարումներ (տեսանյութ) Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Ռոբերտ Քոչարյան Երևանի «մարդաբոյ» փոսերի ու ասֆալտապատման աշխատանքների ձախողման մասին (տեսանյութ)

2018 թ․-ից սկսած գաղտնի պրոցեսների ենք ականատես լինում, գաղտնի որոշումներ են կայացվում ու հրամցվում հասարակությանը. Ստեփան Դանիելյան

2018 թ-ից սկսած մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ անընդհատ ինչ–որ գաղտնի որոշումներ են կայացվում ու հրամցվում հասարակությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով միջազգային պայմանագիրը կամ համաձայնագիրը կարելի է գաղտնի պահել։

«Ես կարծում եմ, Հայաստանում 2018 թ-ի իշխանությունն էլ ինչ-որ գաղտնի պայմանավորվածության արդյունք էր, դրանից հետո մենք պարբերաբար ինչ-որ գաղտնի պրոցեսների ենք ականատես լինում։

Հիշում եք, 2019 թ-ին նույնպես այս գործող վարչապետին գաղտնի փաստաթուղթ էին տվել Արցախի խնդիրը ինչ-որ ձևով հանգուցալուծելու, մոտավորապես, 40 տարի սառեցնելու առաջարկով, իսկ այս վարչապետը չէր համաձայնել, ու հայտարարեց, որ բանակցությունները իր կետից է սկսում։ Այսինքն, ինքը մեզ տեղյակ չի պահել, թե ինչ փաստաթուղթ է եղել, դա ի՞նչ վտանգներ է պարունակել, ի՞նչ հնարավորություններ է պարունակել։

2019 թ-ին Եվրասիական Միության հանդիպման ժամանակ Ռուսաստանի, Ղազախստանի նախագահները և ևս մի քանի անգամ բացատրել են, համոզել, վտանգները ցույց տվել, բայց նա էլի հանրությունից գաղտնի է պահել, թե ինչ մասին էր խոսքը։

Այսինքն, մենք գաղտնի պայմանավորվածությունների շրջապտույտում ենք։ Գաղտնի պայմանավորվածություններով տարածքներ հանձնվեցին, Արցախը ամբողջությամբ հանձնվեց և հիմա այս փաստաթուղթը (Խաղաղության համաձայնագիրը-խմբ) այդ գաղտնիության շղթայի մի մասն է, որը նա մեր բոլորի անունից պատրաստվում է ստորագրել, սակայն հանրությանը ցույց չի տալիս։ Սա այն դեպքում, երբ ինքն ասում էր, թե հանրությունից ծածուկ ոչ մի բան չի ստորագրի, որ եթե ինչ-որ թուղթ պատրաստ լինի՝ այդ թուղթը կբերի՝ հանրությանը ցույց կտա»,-արձանագրեց Ստեփան Դանիելյանը՝ ավելացնելով. «Նախկինում նման մի փաստաթուղթ Արցախին վերաբերող ստորագրեց, հիմա ավելի վատ՝ Հայաստանին է վերաբերում։ Կրկնում եմ, սա գաղտնիությունների շղթայի մի մասն է միայն»։

Ինչ մնում է գաղտնիության պայմաններում ստորագրված փաստաթղթի օրինականությանը՝ նա ընդգծեց, որ մինչև հիմա այս վարչակազմի կողմից այնքան անօրինականություններ ու պետական հանցագործություններ են կատարվել, որ «մի հատ ավել, մի հատ պակաս՝ այս գործող վարչապետի համար ոչինչ չի փոխվի»։

«Նա մտել է այսպիսի անօրինականությունների և պետական հանցագործությունների մի շղթայի մեջ, որի դրա համար իրեն ոչինչ չի զսպում, մի հատ ավել, մի հատ պակաս։ Նա ուղղակի իր վարչապետության ժամկետն է երկարաձգում, որովհետև դա իր անվտանգության խնդիրն է։ Այսինքն պետք չէ զարմանալ հերթական անօրինականության վրա»,-նշեց գործիչը։

Հարցին, թե սա արդյոք միջազգային իրավունքի կամ պրակտիկայի տեսանկյունից նոնսենս չէ՞՝ նա պատասխանեց. «Մոռացեք միջազգային իրավունքի մասին, որովհետև ոչ մի միջազգային իրավունքով Միացյալ Նահանգները չի կարող 51-րդ նահանգ հռչակել Կանադան, մինչդեռ պետության ղեկավարը դա անում է, տեսնո՞ւմ եք ինչ հեշտությամբ են սահմանները փոփոխվում, Գազայում ցեղասպանություն է կատարվում՝ ամբողջ աշխարհը լռում է, Սիրիայում ալավիներ են կոտորվում, բայց այդ երկրի ղեկավարի հետ շատերը նկարվում են։ Այսինքն, միջազգային իրավունքի մասին խոսելիս բավականին զգույշ եղեք, որովհետև հիմա մենք նոր աշխարհում ենք հայտնվել»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հայտարարել էր, որ «խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել և քանի դեռ Մինսկի խումբը չի լուծարվել, ինչին արձագանքելով Դանիելյանն ընդգծեց, որ, իհարկե, Ադրբեջանը այն չի ստորագրի։

«Ինչի՞ համար են իրենք աշխատում այդ փաստաթղթի վրա, որովհետև դրանով 17 կետ կորզել են Հայաստանից, իրենց ասելով՝ թելադրել են Հայաստանին ու ստիպել են, որ գործող իշխանությունը 17 կետի շուրջ համաձայնի։

Հիմա այդ կետերը դրել են մի կողմ ու աշխատում են նոր կետերի, նոր պահանջի վրա։ Ընդ որում՝ նոր պահանջները այդ երկու կետերը չեն միայն։ Դրանից հետո իրենք Հայաստանի տարածքների նկատմամբ հավակնություն կներկայացնեն, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքից» չեն հրաժարվել, ադրբեջանցիների վերադարձից չեն հրաժարվել, Սևանի ափի մի մասը վերցնելուց չեն հրաժարվել։ Ժամանակի ընթացքում հերթով կորզելու են մնացած զիջումները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan