Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Դրածոները չեն տիրապետում իրավիճակին. Իշխան Սաղաթելյան
23
«Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. «Ժողովուրդ» Փախուստ «Շոուշենկից»` քաղաքապետարանից (տեսանյութ) Երևանի ավագանին քվորում չկարողացավ ապահովել․ նիստը շարունակեց վարել «Մայր Հայաստանը». Տեսանյութ ՔՊ-ն կրկին փախավ ավագանու նիստից․ պետք է քննարկվեր տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Որպեսզի Փաշինյանը մենակ ու թիկնազորքով կարողանա գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քաղաքացիների մուտքը փակ կլինի մինչև 10:00-ն Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս Ջահերով երթը ցույց է տալու, որ դեմ ենք թուրքական օրակարգին. Սևակ Նազարյան Նիկո՛լ Փաշինյան, սա՞ է իրականացրածդ բարեփոխումը. հերթեր, հերթեր, էլի՛ հերթեր Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ֆրանցիսկոս Պապը, միջկրոնական համերաշխությունը Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելու Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ակցիա է անում կառավարական շենքերի դիմաց Ուղիղ «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց «Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում»․ Քրիստինե Վարդանյան 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս «Ջահերով երթը մեր հայ լինելու մասին է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները Նարեկ Մանուկյանը նեղացել է ՔՊ-ից․ «Հրապարակ» ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. «Ժողովուրդ» Դրածոները չեն տիրապետում իրավիճակին. Իշխան Սաղաթելյան Երևանում կառավարման «խոր» ճգնաժամ է ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից Ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի

Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն

Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունը, հաշվի առնելով Հայաստանի շուրջ տեղի ունեցող դրամատիկ զարգացումները ու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, դարձել է ոչ միայն քաղաքային, այլ նաև համապետական ու նույնիսկ՝ աշխարհաքաղաքական:

Աշխարհի հզորները հետևում են, թե ինչ ընտրություն է կատարելու գյումրեցին: Այդ ընտրությունը դիտարկվելու է որպես հայ ժողովրդի ընտրություն:

Մերժել ՔՊԿ-ին

Եթե «Քաղաքացիական պայմանագրին» հաջողվի վարչական ռեսուրսի, ահռելի փողի և խախտումների միջոցով վերարտադրվել, ապա առաջին հարվածը ստանալու է Սյունիքը, հետո՝ ամբողջ Հայաստանը: Մենք կընկնենք Արցախի օրը:

Մերժել «Քաղաքացիական պայմանագրին», նշանակում է մերժել Հայաստանի թրքացման քաղաքականությունը, մերժել պատերազմը, մերժել կապիտուլյացիան, մերժել Գյումրիի 102-րդ ռազմաբազան Գյումրիից հեռացնելու թուրքական ծրագիրը:

Ներկան, անցյալն ու նորը

Գյումրին ունի ընտրության հնարավորություն: Դատելով սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներից, տեղական դիտարկումներից՝ ձևավորվել է ընտրություններին մասնակցող ուժերի առաջատար եռյակը: Ընդդիմադիր դաշտում աչքի են ընկնում երկուսը՝ «Մայր Հայաստանը», որի քաղաքապետի թեկնածուն Կարեն Սիմոնյանն է և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ընդդիմադիր դաշտում այլ անհատներ էլ կան, բայց նրանց քաղաքական դիմագիծը կա՛մ լղոզված է, կա՛մ թաքնված:

Նիկոլ Փաշինյանին Գյումրիում ներկայացնում է Սարիկ Մինասյանը: Կա նաև ՔՊԿ-ին կցորդ ուժ, սակայն այդ ուժը գրեթե զրոյական ազդեցություն ունի գործընթացների վրա, քանզի թուրքամետ վեկտորը «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջությամբ փակում է:

Թե այս երեք ուժերից որն ինչքան կհավաքի, պարզ կդառնա մարտի 30-ին: Ակնհայտ է մեկ բան՝ որևէ ուժ չի կարողանա միայնակ հավաքել 50 +1 տոկոս: Բացի այդ՝ ՔՊԿ-ն չի կարողանա վերարտադրվել: Եթե դա արեց, ուրեմն խայտառակ ընտրակեղծիքներ են եղել, ինչը այլ գործընթացների սկիզբ կդառնա:

Զուտ քարոզչության և ընտրարշավային նյութերի մատուցման առումով առաջատարը «Մայր Հայաստանը» ներկայացնող Կարեն Սիմոնյանն է, որի թիմը հանդես է գալիս նորարական քարոզչական լուծումներով, կրեատիվ ակցիաներով, տեխնոլոգիական քայլերով: Սիմոնյանի խնդիրն իր հանրային լայն ճանաչողությունն է, որը քարոզարշավի ընթացքում լուծվում է: Ամեն ինչ իրենից է կախված:

«Մայր Հայաստանը», որը համար 4 քվեաթերթիկն է ներկայացնում, միակ ուժն է, որը հանդես է գալիս ոչ միայն Գյումրու ընթացիկ, այլ նաև հեռանկարային զարգացման ծրագրերով: Խոսքն ազատ տնտեսական գոտու և ազատ քաղաքի ռեժիմի սահմանմանն է վերաբերում, որի տակ կա ավելի քան 7.700 գյումրեցու ստորագրություն:

Կարեն Սիմոնյանին հաջողվել է մեծ թվով երիտասարդների համախմբել: Թիմում կան նաև փորձառու մասնագետներ, կայացած գործարարներ: Ցուցակի երկրորդ համարը հայտնի լրագրող և քաղաքագետ Դերենիկ Մալխասյանն է: Թիմում կան դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, համայնքային աշխատանքի փորձ ունեցողներ:

Ընդդիմադիր դաշտի մյուս ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը շատ բարձր ճանաչողություն ունի և վառ ընդգծված անհատականություն է, ով, ի տարբերություն Կարեն Սիմոնյանի, ունի նաև ընդգծված հակավարկանիշ: Կարեն Սիմոնյանն այս առումով ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի համար դառնում է քաղաքապետի այլընտրանքային թեկնածու:

Եթե ընտրողն ուզում է ձերբազատվել «Քաղաքացիական պայմանագրից» և չի ուզում վերադառնալ անցյալին, ապա պետք է ընտրի «Մայր Հայաստանի» թեկնածուին, ում առաջ քաշած Գյումրու զարգացման ծրագրին իր ուղիղ աջակցությունը հայտնեց Ռուսաստանի Դաշնության իշխող ուժը՝ «Եդիանայա Ռոսիան»: Պատահական չէր, որ «Մայր Հայաստան» դաշինքի կազմակերպած հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի ժամանակ ռուսաստանցի պետական, փորձագիտական շրջանակներն իրենց հրապարակային աջակցությունը հայտնեցին «Մայր Հայաստանին» և հաղթանակ մաղթեցին Կարեն Սիմոնյանին: Ռուսական կողմը ցույց տվեց նաև իր շահագրգռվածությունը՝ Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման պարագայում ներդրումներ իրականացնելու հարցում, ինչը կբերեի նոր աշխատատեղեր և աղքատության զգալի կրճատում:

Ամփոփենք. Գյումրու ընտրություններում կա երեք տարբերակ՝ ներկան, անցյալը և նորը: Գյումրեցիները նորն ընտրելու հնարավորություն ունեն: Մնացածը թիմերի աշխատանքներից է կախված:

Պետրոս Ալեքսանյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan