Թիմակիցնե՞ր, թե՞ հանցակիցներ (տեսանյութ) Քաղաքապետարանի այսօրվա «հաթաթա շոու»-ի մասին (տեսանյութ) Վերափոխել լռողների լռությունը
13
Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. Ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) «Ասեք, չանենք»-ի հետևանքները (տեսանյութ) Մսամթերքն ու կաթնամթերքը շարունակել են թանկանալ. գնային փոփոխությունները՝ դեկտեմբերին Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում․ ծառայողներին բերման են ենթարկել Փաշինյանի երթին Դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Փաստաբան Փաշինյանի հակաեկեղեցական արշավը լեգիտիմ չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոստիկանանական մեծաթիվ ուժեր Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց (ուղիղ) Ով է Նիկոլի «հոգևոր» առաջնորդը (տեսանյութ) Հայաստանում հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից Պատերազմ Արցախում
Հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով Փարաքար համայնքի նախկին ղեկավարի uպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով. ՔԿ 3 տարի վերակառուցված մանկապարտեզը ամեն տարի էնպես եք շոու անում, կարծես նույն մանկապարտեզը յուրաքանչուր տարի վերակառուցում եք ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին նամակներ եմ ուղարկել՝ ներկայացնելով ՀՀ-ում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը․ պատգամավոր Փաշինյանն ընտրական տարին սկսեց դատավորներին հրահանգ տալով․ «Կարճ ասած» Աշտարակի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ․ «Հետք» Ադրբեջանը, շրջանցելով Հայաստանին, քննարկում է ՀՀ սուվերեն տարածքով անցնող երթուղու հետ կապված հարցեր․ Մելոյան Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը Մասյացոտն թեմի Երիտասարդաց միությունների անդամներն իրենց հավատարմությունն են հայտնել Ռուբեն վարդապետին, Մայր աթոռին Դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ, դուք այդ միջամտության և՛ պատճառն եք․ Իշխան Սաղաթելյան ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. նրան բողոքի հայտագիր են հանձնել Թիմակիցնե՞ր, թե՞ հանցակիցներ (տեսանյութ) Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. Ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) Վերաքննիչ քրեական դատարանն Արշակ Սրբազանին թողել է կալանքի տակ «Ասեք, չանենք»-ի հետևանքները (տեսանյութ) փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ Երբ կնշվի այս տարի Սուրբ Զատիկը. 2026թ.-ի եկեղեցական տոնացույցը Արշակ սրբազանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները Քաղաքապետարանի այսօրվա «հաթաթա շոու»-ի մասին (տեսանյութ) Փաշինյանն իր թիմով հանդերձ պետք է հեռանա․ քաղաքացի (տեսանյութ) Մսամթերքն ու կաթնամթերքը շարունակել են թանկանալ. գնային փոփոխությունները՝ դեկտեմբերին Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում․ ծառայողներին բերման են ենթարկել Փաշինյանի երթին Երկիրը չի կարող առաջնորդվել սմայլիկներով ու հեշթեգներով. Մհեր Մելքոնյան Դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Փաստաբան Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Վիրահայոց թեմն աջակցություն է հայտնել Մայր Աթոռին ու նրա Գահակալին Քաղաքական խաղալիք Գևորն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս Վերափոխել լռողների լռությունը

Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Նիկոլի տրամաբանությամբ՝
1. այս պահին աշխարհում ամենաանկախ և ամենաինքնիշխան միավորներն են Հայաստանը, Ուկրաինան, Գազան։
2. ՀՀ-ի համար ինքնիշխանության և անկախության ձեռքբերում էին 1915-1920 թթ-ը, երբ ազատվեցինք Մուշի, Վանի, Էրզրումի, Կարսի և այլ տիպի բեռներից, որոնք թոկի պես մեր վզին էին կախել այլ պետություններ։
3. Լիակատար անկախության և ինքնիշխանության համար պետք էր կորցնել Արցախի շքեղ քաղաքներն ու գյուղերը, մշակութային-հոգևոր ժառանգությունը, Գանձասարն ու Ամարասը, տալ 5000 զոհ։ Սեփական իշխանության օրոք Արցախի ֆիզիկական ոչնչացումն օրվա ռեժիմով տեսնող անձը խոսում է ձեռքբերումներից ու մնում է իշխանության։
4. Անկախության և ինքնիշխանության գագաթնակետն է, երբ ամեն օր քեզ սպառնում են պատերազմով, դու մուրում ես ինչ-որ թուղթ, և չունես որևէ ուժեղ դաշնակից, որը կասի՝ պատերազմ չի կարող լինել։

Առողջ տրամաբանությամբ՝ նրան պետք է հեռացնել իշխանությունից։ Երկու լուրջ խոչընդոտ կա, որոնք մեկը մյուսին ծանրացնող սիմբիոզի մեջ են.
- Հասարակության անկումային-հանձնված տրամադրությունները
- Հակաիշխանական ճամբարի կոպիտ, անհավանական սխալները
Պատերազմ և աղետը բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս, իսկ նրա հակընդդեմ ճամբարը սեփական սխալների պատճառով ընկալվում է որպես «ռևանշիստ ու պատերազմ բերող»։
Չմտածված ու վտանգավոր ձևակերպումները, որոնք հաճախ հնչում են հակաիշխանական ճամբարից, չէին կարող այլ իրավիճակ ստեղծել։
Մյուս կողմից, հանրային հարթակներում արդեն կա մեծ թվով կայացած գործիչների ցանկ, որոնք ճիշտ են պատկերացնում վիճակը, դժվարությունները, ելքերը, քայլերը, առաջնահերթությունները։ Բայց նրանք ունեն ֆորմատային կոնսոլիդացիայի կարիք, հակառակ դեպքում նրանց ձայնը խեղդվելու է տարբեր «ազդեցիկ», բայց անհեռանկար ձևաչափերի աղմուկի մեջ։
Ով հիմա ուզում է հականիկոլ-ազգային երևալ, շտապում է գոռալ՝ դեմ ենք սահմանադրության փոփոխությանը, դեմ ենք խաղաղության համաձայնագրին, դեմ ենք բանակցություններին … դեմ ենք…. դեմ ենք։ Դեմը բոլորին հասկանալի է, բայց չենք գոռում, թե ինչի՞ն ենք կողմ։ Պետք է ներկայացնել ոչ թե պարզապես՝ ինչին ենք դեմ, այլ շարունակել՝ ներկայացնելով իրավիճակի կարգավորման սեփական տարբերակները։
Հակառակ պարագայում լայն հասարակությունը կանգնում է գրեթե փակուղային ընտրության առաջ՝ նիկոլական հաճելի-ողբերգական ինքնախաբեությո՞ւն, թե՞ հականիկոլական անորոշություն։
Հարցերը պիտի պատասխաններ ստանան
Հասարակությանը պետք է տալ ա´յլ ընտրության հնարավորություն, որը դուրս կլինի նիկոլական ստի և հականիկոլական դեմ-ի արատավոր շրջանից։ Հասարակությանը պետք է տալ մի շարք բարդ հարցերի լուծման տարբերակներ։
Եթե գալիս ես խաղաղության՝ ինչպե՞ս ես դա անելու, ո՞ւմ օգնությամբ, ինչպե՞ս։ Եթե խոստանում ես նորմալ բանակցություններ՝ ինչպե՞ս ես դա անելու, եթե խոստանում ես ներքին հաշտեցում՝ ինչպե՞ս ես դա իրագործելու, եթե խոստանում ես բիզնեսի արդար պայմաններ՝ ինչպե՞ս ես դա երաշխավորելու, և այլն, և այսպես՝ բազմաթիվ հարցեր։ Հասարակությունն այսօր ոչ թե փրկչի է սպասում, այլ՝ այն մարդուն կամ մարդկանց, ովքեր կձևակերպեն սեփական պատասխաններն այս բոլոր հարցերին։ Ճիշտ Հայաստանը սկսվում է այդ հարցերի ճիշտ պատասխաններից»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan