«Նորագույն» տեխնոլոգիաները՝ փոսալցման աշխատանքներում (տեսանյութ) Փաշինյանը հպարտություն չունի, ամաչում ենք, որ թույլ ենք տվել էս ձևի կառավարիչ ունենալ․ տնտեսվարող (տեսանյութ) Ռուսական ОРТ-ն անդրադարձել է «Ջահերով երթին» (տեսանյութ)
25
Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ Ջարդուփշուր է եղել ննջասենյակի հայելին. ադրբեջանցիները 3 օրում 2-րդ տան վրա են կրակել Խոզնավարում (տեսանյութ) Փաշինյա՛ն, փոխադրվի 8-րդ դասարան. տնտեսվարողների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) Զախարովան անդրադարձել է «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ Տիտովի հանդիպմանը (տեսանյութ) Իշխանությունը պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել․ Ռոբերտ Քոչարյան Պետք է ձևավորել միասնական հակաքպական մթնոլորտ․ Փաշինյանի քաղաքականությունը դավաճանական է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Նիկոլ, դավաճան»․ Թեհրանում հայերը ՀՀ դեսպանատան անձնակազմին թույլ չեն տվել մոտենալ Ցեղաuպանության զոհերի հիշատակի հուշարձանին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդ (տեսանյութ) «Հրամայական է միաբանվել ու մշտապես գործել արդարության հաղթանակի համար և վերափոխել մեր կյանքի ընթացքը՝ հանուն ազգային վերազարթոնքի»,- Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Պատերազմ Արցախում
«Վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Ալիև «Նորագույն» տեխնոլոգիաները՝ փոսալցման աշխատանքներում (տեսանյութ) Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի Ավտոբուսի վարորդի դանակաhարության դեպքը բացահայտվել է Փաշինյանը հպարտություն չունի, ամաչում ենք, որ թույլ ենք տվել էս ձևի կառավարիչ ունենալ․ տնտեսվարող (տեսանյութ) Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հաղթել է ադրբեջանցի մրցակցին. Տեսանյութ Ռուսական ОРТ-ն անդրադարձել է «Ջահերով երթին» (տեսանյութ) Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ Ջարդուփշուր է եղել ննջասենյակի հայելին. ադրբեջանցիները 3 օրում 2-րդ տան վրա են կրակել Խոզնավարում (տեսանյութ) Փաշինյա՛ն, փոխադրվի 8-րդ դասարան. տնտեսվարողների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ) Աննա Հակոբյանն ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել Վահագն Խաչատուրյանը կարող է ֆոտոսեսիա անել նաև Ֆրանցիսկոս պապի դագաղի ֆոնին Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ Թուրքիայի դրոշը չի կարելի, Ռուսաստանինը կարելի է Զախարովան անդրադարձել է «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ Տիտովի հանդիպմանը (տեսանյութ) Իսկ ջահերով երթի համար ներողություն չե՞ն խնդրելու. Բենիամին Մաթևոսյան Հայ ժողովրդի հզորության վահանը իր համախմբումն է․ Արամ Ա կաթողիկոս Այս օրը վկայում է հայ ժողովրդի ուժի ու տոկունության մասին՝ ողբերգության դեմ. Թրամփ Ադրբեջանցիները ՔՊ-ի չափ ծանր չեն տարել դրոշների այրումը․ վառեք-չվառեք՝ Հայաստանի իշխանությունը իրենցն է․ «Կարճ ասած» Իշխանությունը պարտությունը շարունակական պրոցեսի է վերածել․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Գործող իշխանությունները չեն կարողանալու հրաժարվել Անկախության հռչակագրից․ Սերժ Սարգսյան (Տեսանյութ) Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով Դրոշ այրելը քաղաքական ակցիա է՝ Փաշինյանը պաշտպանում է իր տերերին. Հայկազուն Ալվրցեան Լեհաստանի Սեյմը հարգանքի տուրք է մատուցում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին Գյումրուց մի քանի կմ հեռավորության վրա գտնվող այս վայրում կոտորվել է շուրջ 20 հազար հայ (տեսանյութ Պետք է ձևավորել միասնական հակաքպական մթնոլորտ․ Փաշինյանի քաղաքականությունը դավաճանական է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Տուժողին դատապարտելը նշանակում է միանալ ոճրագործին»․ Հովհաննես Իշխանյան

Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը Թուրքիայի համար թշնամիներ են

Թուրքական լրատվամիջոցները դա հաստատում են:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր հայտնի դարձավ, որ վերջերս մեդիատուրով Հայաստան այցելած թուրք լրագրողների տեղափոխման, կեցության և սննդի ընդհանուր ծախսերը կազմել են ավելի քան 7,5 մլն դրամ (ավելի քան 18 հազար ԱՄՆ դոլար):

Մեդիատուրերը ժամանակակից աշխարհում տարածված պրակտիկա են: Սակայն Հայաստանի դեպքում առաջանում են առնվազն երկու հարց. Ինչո՞ւ Փաշինյանը, «Բաքվի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցման» հայտարարությունից անմիջապես առաջ, հրավիրեց հենց թուրք լրագրողներին (թուրքական կողմին յուրօրինակ հաշվետվություն ներկայացնելու համա՞ր), և ինչո՞ւ ո՛չ կառավարական աշխատակազմը, ո՛չ «Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնը» նախապես չհամաձայնեցին Հայաստանից արված ռեպորտաժների բովանդակությունը։ Ոչ ոք չի առաջարկում տոտալ գրաքննել լրագրողների աշխատանքը, բայց Հայաստանին հասցեագրված ակնհայտ վիրավորանքները նույնպես թույլատրելի չէին։

Մեդիատուրից հետո հակահայկական ռեպորտաժ է հեռարձակվել CNN Turk ալիքով: Իր ռեպորտաժում լրագրողը պնդում է, որ Երևանի պարսկական Կապույտ մզկիթը իրականում թուրքական է և քաղաքի ութ թուրքական մզկիթներից միակ պահպանվածը: Ու նմանատիպ կոնտենտ Հայաստանից քիչ չէր…

Նշանակալից է նաև այն, որ մինչ մենք կենտրոնացած էինք թուրք լրագրողների այցի մանրամասների ուսումնասիրման, Բաքվի ու Երևանի «խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցման» հայտարարությունների վերլուծման վրա, Թուրքիայում տեղական ԶԼՄ-ներից կարելի էր հասկանալ, որ Անկարայի ընկալմամբ Հայաստանը, ինչպես նախկինում, հիմա էլ մնում է թշնամի, ավելին՝ Ռուսաստանը նույնպես թշնամի է Թուրքիայի համար։

Խոսքն այն հայտարարությունների մասին է, որոնք առնչվում են Ղրիմին։ Թուրքական ԱԳՆ-ն հերթական անգամ հայտարարել է, որ «Ղրիմը՝ ուկրաինական է», և Անկարան չի ճանաչում նրա «բռնակցումը»: Թուրքական ԶԼՄ-ները, սկսած «Անադոլու»-ից և մինչև TRT ու «Ենի Շաֆակ», ոչ միայն տարածեցին Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, այլև լրատվական հոսքը «հարստացրին վերլուծություններով» այն մասին, թե որքան կարևոր է Անկարայի համար «Ղրիմի վերադարձը Ուկրաինայի վերահսկողության տակ»։ Եվ դա այն դեպքում, երբ արդեն նույնիսկ արևմտյան աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ը կարող է ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունների շրջանակում: Այլ կերպ ասած՝ Մոսկվային ավելի արագ հաջողվեց պայմանավորվել ամերիկացիների հետ, քան թուրքերի։ Իսկ արդյոք Թուրքիան ընդհանրապես ուզում է որևէ բանի շուրջ պայմանավորվել և հետևել պայմանավորվածություններին նրանց հետ, ում համարում է իր թշնամին: Սա, ի դեպ, վերաբերում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին։

Այլ հավասար պայմաններում, Հայաստանում այլ ղեկավարության դեպքում թուրքական այս ռուսաֆոբիան (ինչպես և վերջերս Ադրբեջանում ի հայտ եկած խորքային ռուսաֆոբիայի բռնկումները) կարող էր դառնալ պատմական հնարավորություն։ Երկար տարիներ հենց Ռուսաստանի հետ դաշինքի, ռազմական-քաղաքական համագործակցության շնորհիվ Երևանին հաջողվում էր զսպել Թուրքիային, ինչն, իր հերթին, զսպում էր նաև Ադրբեջանին։ Իսկ եթե այսօր՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական միտումները, վերականգնվի Երևան-Մոսկվա այս կապը, ապա առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի կյանքի կոչելը կարող է դառնալ իրատեսական։ Իսկ դա, ի թիվս այլնի, նշանակում է 120 հազար հայերի վերադարձ Արցախ, ինչպես նաև տարածաշրջանի հաղորդակցությունների իրական ապաշրջափակման վերաբերյալ բովանդակային բանակցություններ, այլ ոչ թե ամեն ինչ կամովին հանձնել Ադրբեջանին ՝ Հայաստանը թյուրքական աշխարհում տեղավորելու հույսով։ Ի վերջո, միայն թյուրքական աշխարհում Փաշինյանն ունի նվազագույն շանսեր իշխանությունը պահպանելու և անձնական անվտանգությունն ապահովելու համար։
Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan