Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան Դարձել է քայլող աղետ
11
Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ

«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ակնհայտ է, որ Հայաստանի օրվա իշխանությունները բացարձակ չեն բարձրացնում արցախցիների՝ հայրենի բնօրրան՝ Արցախ վերադառնալու իրավունքի հարցը, ավելին՝ շարունակում են փակել (կամ փակված համարել) Արցախի թեման: Նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում քպականներից մեկը նշել է, որ եթե արցախցիները ուզում են, թող գնան ու ապրեն «Ադրբեջանի տարածքում», բայց այդ հարցում Հայաստանն Ադրբեջանի հետ «կողմ չէ»: Մյուս կողմից՝ հերթական մեղադրանքն էր հնչել Արցախի իշխանությունների հասցեին, թե արցախցիներն իրենց «ապաշնորհ ղեկավարության վարած քաղաքականության պատճառով» են կորցրել իրենց հայրենիքը:

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ եթե խոսելու լինենք ապաշնորհ կառավարումից, ապա Հայաստանի օրվա իշխանություններից ավելի ապաշնորհ կառավարիչներ հայ ազգը երբևիցե չի ունեցել: «Նրանք այդ հարցում ամենավերին նշաձողն են զբաղեցնում՝ հաշվի առնելով իրենց իրարամերժ հայտարարությունները: Իրենց սխալ կամ, ինչու չէ, միտումնավոր վարած դիվանագիտության հետևանքով, Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով՝ այն հայաթափվեց: Այդքանից հետո, իրենց ձեռագրի համաձայն, առ այսօր իրենց մեղքը բարդում են ուրիշների վրա, միշտ մեղավորներ են փնտրում, նորանոր մեղավորներ նշանակում: Դա իրենց ձեռագիրն է, որն արդեն տարբեր հարթակներում փաստվել է:

Բոլորս գիտենք, որ Արցախում կատարվածի հարցում Նիկոլ Փաշինյանը և իր խունտայի ներկայացուցիչները միշտ փորձում են մեղքը բարդել արցախցիների վրա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից ասել է՝ և՛ Հայաստանի, և՛ Արցախի ապագան կախված են մեկ մարդուց, և այդ մարդն ինքն է: Այսօր փորձում են նոր մեղավորներ նշանակել, որպեսզի իրենց մտածածով ապագայում օրենքի առաջ պատասխանատվություն չկրեն: Բայց գալու է ազգային իշխանություն, ու այդ ժամանակ կլինեն իրական գնահատականներ, թե ում հայտարարությունների և գործունեության արդյունքում Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Արցախցիների՝ Արցախ վերադառնալու իրավունքի շուրջ Հայաստանի՝ բանակցող չլինելու մասով Գալստյանն ընդգծում է հետևյալը: «Շատ ողջունելի է, որ հասկացան՝ բանակցություններում միշտ պարտվում են և այսօր, որպես բանակցային կողմ, չեն կարող հանդես գալ: Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց: Լինելով ի պաշտոնե բանակցողի աթոռին՝ հայտարարում են, որ չեն կարող բանակցել, ապա ինչո՞ւ են զբաղեցնում այդ աթոռները, եթե չեն կարողանում բանակցել և հայի շահն առաջ տանել: Իրենց անկարողությունն է պատճառը, որ այսօր չի խոսվում արցախցիների վերադարձի իրավունքի մասին: Բոլորիս խնդիրն է օր առաջ ազատվել այս անկարող իշխանություններից»,-եզրափակում է մեր զրուցակիցը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>