Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան
29
Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Պատերազմ Արցախում
Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան Սյունիքի գյուղերը 1918-ին էին թիրախ դարձել վերջին անգամ. Էդգար Էլբակյան Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա Պողոսյան Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է. Արթուր Խաչատրյան Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից երեքը փրկարար են, մեկը՝ երեխա. նա բազմակի կոտրվածքներ է ստացել Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ Վերահսկողություն իրականացնող մարմինը միայն տուգանում է՝ առանց հետևելու, որ խնդիրը վերացնեն Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից (տեսանյութ) Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան Իշխանափոխություն, քաղաքակրթական ընդհարումներ (տեսանյութ) Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում. կան վնասված ավտոմեքենաներ Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Ռոբերտ Քոչարյան Երևանի «մարդաբոյ» փոսերի ու ասֆալտապատման աշխատանքների ձախողման մասին (տեսանյութ)

Փաշինյանը ժողովրդին «օդ է վաճառում»

Խաղաղությունն ավելի մոտ չի դարձել:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Լինում են իրավիճակներ, երբ ինչ-որ բան չի ընթանում ըստ պլանի, լինում են իրավիճակներ, երբ առհասարակ ամեն ինչ դուրս է գալիս սահմանված պլանից, իսկ երբեմն էլ լինում է, որ պլան ընդհանրապես չի լինում: Դիտարկելով Երևան-Բաքու բանակցությունների շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, կարելի է եզրակացնել, որ Հայաստանն ընդհանրապես պլան չունի, իսկ Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է «օրվա կուրսով»։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները և համաձայնեցրել են «խաղաղության հաստատման ու միջպետական հարաբերությունների պայմանագրի տեքստը»: «Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման», — հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: Որոշ ժամանակ կարող էր թվալ, թե «ամեն ինչ վերջացել է, և Փաշինյանը գոնե այս անգամ չի խաբել»: Բայց, իրականությունը բոլորովին այլ է, քան թվում է։

Անմիջապես պայմանագրի բոլոր կետերի համաձայնեցման մասին հայտարարությունից հետո, Ադրբեջանից սկսեցին հնչել հայտարարություններ, որոնցից պարզ դարձավ, որ Բաքուն ցանկանում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, «ռազմական հանցագործների» հանձնում, «տարածքների օկուպացիայի» համար փոխհատուցում և այլն: Այս ամենն, իր հերթին, նշանակում էր, որ «խաղաղության պայմանագիրը» Բաքվի պահանջների միայն «մեկ փաթեթն» է Հայաստանի նկատմամբ: Եվ ստանալով այս փաթեթը, Բաքուն անմիջապես անցնում է մյուս փաթեթների ստացման գործընթացին։

Թեև մի շարք պետություններ, կազմակերպություններ և միջազգային կառույցներ աջակցություն հայտնեցին պայմանագրի կետերի համաձայնեցմանը, բայց ոչ ոք չհայտնեց իր պատրաստակամությունը՝ որպես երաշխավոր հանդես գալու: Միայն ՌԴ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է այցելել Բաքու և Երևան՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Բայց անգամ եթե նա ժամանի (ինչը քիչ հավանական է), դա չի նշանակում, որ ՌԴ-ն կդառնա պայմանագրի երաշխավորը: Փաստաթուղթը մնաց առանց աշխարհաքաղաքական հենարանի։

Բացի այդ, Թուրքիան, որին Նիկոլ Փաշինյանը խնդրում էր աջակցել Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հարցում և որը հայտարարում էր, թե իբր Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտը հայ-ադրբեջանական հակամարտության չկարգավորված լինելն է, արդեն հայտարարել է Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու նախադրյալների բացակայության մասին: Այդ մասին, մասնավորապես, հայտարարել է Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքեֆ Չաղաթայ Քըլըչը։

Բացի այդ, ելույթ ունենալով Ստամբուլի տեխնիկական համալսարանում, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա ամիսներին աշխատանքներ կսկսի «Զանգեզուրի միջանցքի» 224 կիլոմետրանոց հատվածում, որն անցնում է իր տարածքով: Սա նշանակում է, որ Բաքվի կողմից նշված պահանջների փաթեթին պետք է ավելացնել նաև միջանցքի վերաբերյալ պահանջը՝ պահանջ, որից ո՛չ Բաքուն, ո՛չ Անկարան չեն հրաժարվում։

Չմոռանանք նաև այն, որ վերջին օրերին Ադրբեջանը նորից սկսել է տարածել ապատեղեկատվություն այն մասին, որ իբր հայաստանյան կողմը խախտում է հրադադար ռեժիմը սահմանների տարբեր հատվածներում, ինչը նույնպես չի վկայում Բաքվի՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական ձգտման մասին: Այլ կերպ ասած, պայմանագրի կետերի համաձայնեցման մասին հայտարարություններով Փաշինյանը «օդ է վաճառում ժողովրդին»: Այդ վերջին երկու կետերի համաձայնեցումը (ճիշտ կլինի ասել՝ Բաքվի պահանջների ընդունումը Երևանի կողմից) մեզ ոչ թե խաղաղության մոտեցրեց, այլ հնարավորություն տվեց Ադրբեջանին կենտրոնանալ Հայաստանի դեմ պահանջների նոր փաթեթների վրա։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan