Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն
21
«Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (ուղիղ) Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Իգոր Տիտով Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին» Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության Պատերազմ Արցախում
Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Ծառատունկին զուգահեռ խոչընդոտում են ծառերի բիզնեսին. Արմեն Քոչարյան (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը «Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին. «Հետք» Փաշինյանն ուզում է Ալիևի հագով Սահմանադրություն գրել. Քրիստինե Վարդանյան Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Արցախի էջը եկեղեցու համար փակված չէ. Արշակ Սրբազան Տեսնում ենք բարձր ամբիոններում ճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտության հանդերձանքով հայրենադավություն, պատմական հիշողությունից հրաժարում և ինքնաժխտում են քարոզում. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Ճիվաղների դավադրությունը… Արթուր Խաչատրյան Պուտինը Զատկի հրադադար է հայտարարել Երեւան. Սուրբ Հարության ավանդական կանթեղներով երթը դեպի Հանրապետության հրապարակ Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Հանձին Փաշինյանի՝ ունենք ադրբեջանական գործիչ Ռասուլզադե. Հրանտ Բագրատյան Ջահերով երթի վերաբերյալ իրազեկման ակցիա՝ Ծիծեռնակաբերդում Հաջորդ իշխանության հայտը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (ուղիղ) Ֆոտոցուցահանդես՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը և Արցախից բռնագաղթին՝ էթնիկ զտմանը Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի. Իգոր Տիտով Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կիրանցում ցուցարարներին ջարդող քրեական ոստիկանության պետին Փաշինյանը պարգևատրել է Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ ՊՆ հերթական հերքումը ՔՊ-ն որոշել է, որ պետք է մասնակցեն Գյումրու ավագանու հաջորդ նիստերին Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը

Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը. ՀՀԿ

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ այսպես կոչված բանակցությունների ավարտի, իսկ իրականում՝ օրվա կառավարիչների կողմից միակողմանի հակապետական զիջողականության արդյունք կրկնակապիտուլյացիայի առնչությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝

պահանջում է անհապաղ հրապարակել վերջնական տեքստը,

հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի մանդատ և լեգիտիմություն հայ ժողովրդի անունից նման պայմանագրեր ստորագրելու,

արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով բանակցությունների ցանկացած արդյունք, և այն չի կարող ապահովել արդար և երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում,

• անընդունելի է համարում առանց միջազգային միջնորդների և առանց անվտանգության միջազգային երաշխիքների փաստաթուղթը,

անթույլատրելի է համարում ՀՀ գործող Սահմանադրության՝ արտաքին ճնշման տակ իրականացվող փոփոխությունը, որը հարցականի տակ է դնելու Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունն ու գոյությունը,

վերահաստատում է, որ միջազգային դատարաններում հայցերից հրաժարումը ադրբեջանական հերթական ուլտիմատումի հնազանդ կատարում է,

• ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կենսական վտանգավորությունը,

• դատապարտում է Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող շինծու դատական գործընթացի վերաբերյալ Հայաստանի այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը և անգործությունը:

Որպես համապարփակ պայմանագիր ներկայացվող փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտի հայտարարմանը զուգահեռ՝ ադրբեջանական կողմը շարունակում է այսպես կոչված «միջանցքի» տրամադրման, ՀՀ ապառազմականացման, նոր ագրեսիայի վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության գոյության դեմ ուղղված այլ ռազմատենչ հայտարարություններ անել։

Արտաքին որոշ ուժերի կամակատար Նիկոլ Փաշինյանի կառավարման յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի պետականությունը և ինքնիշխանությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan