Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ. վարչապետը մասնակցել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը Հանդիպման ընթացքում ինչ են քննարկել Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահին «Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ». Նիկոլ Փաշինյան Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. РЕН ТВ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին Ինչու՞ Փաշինյանը ԱԺ-ում հարձակվեց հատկապես Էդմոն Մարուքյանի վրա Գագիկ Ծառուկյանը Պուտինի կազմակերպած միջոցառմանը առաջարկ է արել
ԼՐԱՀՈՍ
«Արեգս առաջին անգամ հյուր էր գնացել»․ Քրիստինե Պեպելյանի որդու նոր լուսանկարը Վաճառողն անձամբ է պարանը փաթաթել պարանոցին և հանցագործություն բեմականացրել․ ոստիկանություն ՏԻՄ ընտրություններին, ժամը 11-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը Սպասվում են տեղումներ Լևոն Աղասյանը, հաղթելով ադրբեջանցի և թուրք մարզիկներին, ճանաչվել է աթլետիկայի Բալկանյան երկրների չեմպիոն Թուրքիայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Պուտինն ու Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի հարցը Մամեդյարովը Մնացականյանի հետ հանդիպելու առիթը բաց չի թողնում. Աշոտ Ասատրյան Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար «Աշխարհի լավագույն զինտեխնիկայի ցուցահանդես». Արծրուն Հովհաննիսյան Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ. վարչապետը մասնակցել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հանդիպման ընթացքում ինչ են քննարկել Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը Այսօր ՀՀ 24 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի նախագահին Ստամբուլի հայ համայնքի հետ հանդիպել է Հայաստանի նոր կառավարության առաջին ներկայացուցիչը Օմանի ԱԳ նախարարը հայ գործընկերոջը խնդրել է ներկայացնել ԼՂ հարցում Հայաստանի մոտեցումները Ադրբեջանն Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակել է ավելի քան 1700 կրակոց Արտաշատի ԲԿ-ում աշխատավարձեր չեն ստացել Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է. Ավինյանն ընդունել է աշխատակիցներին «Դա մաքուր ներքին գործընթաց էր, այլ ոչ թե քաղաքական խաղ». Նիկոլ Փաշինյան Ուշիում կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լիտվայի Ազգային տոնը Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա սպառազինության արտահանումը 85%-ով նվազել է Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ Մյունխենում Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսին Նաիրա Զոհրաբյան. «Վստահության հետժամացույցը միացված է» (տեսանյութ) Հյուրանոցի վարորդից՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ինչի՞ համար են դատում Ռոբերտ Քոչարյանին. РЕН ТВ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի տեսքով քաղաքական ասպարեզ է վերադարձել Լևոն Տեր–Պետրոսյանը Պատասխաններ տալու ժամանակը. հերթական շոուն ավարտվեց Կարծում եմ ժամանակն է «պատվանդանային» Թումանյանին մի քիչ «կենդանացնել» (լուսանկար) Ինչ կապ ունի Արմեն Սարգսյանը «Լուսավոր Հայաստան»-ի հետ Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով Մարզպետարաններում հրաժարվում են ճոխություններից. կրճատում են կրկնվող գործառույթներ կատարողներին Իրավիճակ է փոխվել. Ծառուկյանը ստիպված է եղել դիմել ԱԺ ղեկավարությանը Աննա Հակոբյանն իր գրասենյակը տեղափոխել է կառավարության շենք Սոռոսենք 20 000 դոլար են տվել «Ռեստարտի»-ին ԵՊՀ-ում բազար-վակզալը շարունակելու համար (լուսանկար) ՀԴՄ կտրոնը և կախարդական փայտիկը Հայկ Մարությանը թիկնապահ չունի, մեքենան էլ ինքն է վարու՞մ Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է մադրիդյան սկզբունքներից Ի՞նչ թանկարժեք նվեր է ստացել Հռիփսիմե Հակոբյանը Սուրբ Վալենտինի տոնին. տեսանյութ Իրանում ինքնաթիռ է կործանվել. կա 2 զոհ «Նրանք ուզում են, որ ինչ-որ մեկը նրանց տանի իր ետևից» Դեմքներին 80-100 հազար դրամ են շպրտում՝ 800 հազարի մուննաթ ծախելով Էմանուել Մակրոնը հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին. դեսպան Տոմսկում շները գզել են մեկամսյա փոքրիկի Կառավարությունը չի առարկում, որ ուսանողներն ուսման վարձը վճարեն ամսական կտրվածքով Ուկրաինայից իմ արտաքսումն արագացնում են. Սաակաշվիլի Վիգեն Ստեփանյանը անդրադարձել է Մակունցի գրառմանը Այդ մեկնաբանության տակ տասնյակ գրագետ, կիրթ ու հպարտ, դուխով սրտիկներ ու հավանումներ Սպասվում են տեղումներ` ձյան տեսքով Ժամանակն աշխատում է մեր օգտին․ Վազգեն Մանուկյան 70 ավտոբուս առաջիկայում դուրս կգա երթուղի. Հայկ Մարությանը վարորդների գործադուլի մասին (տեսանյութ) ՀՔԾ-ն Մովսես Հակոբյանի հարցաքնության մասին Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորի սնունդը յուրացնելու մեջ. ՀՔԾ-ն պարզաբանում է Կառավարությունը որոշեց ՊԵԿ-ից հետ վերցնել 45 ծառայողական ավտոմեքենա Պուտինը և Ռոհանին զգուշացրել են Էրդողանին.«Չպետք է հանդուրժել Իդլիբի գրոհայիններին» Հյուրանոցի բացմանը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին դհոլ նվագող երեխաները. տեսանյութ Ինչու՞ Փաշինյանը ԱԺ-ում հարձակվեց հատկապես Էդմոն Մարուքյանի վրա Արմեն Սարգսյան․ «Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնել գիտական ու տեխնոլոգիական երկիր» «Կա՛մ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից»․ Մակունցը՝ դերասան Վիգեն Ստեփանյանին. տեսանյութ Ավինյանն Ալավերդի չի ժամանել. տեղացիները կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը Լավ լուր ՌԴ-ի աշխատող մեր հայրենակիցների համար Մայր աթոռը՝ Գարեգին Բ-ի հեռանալու լուրերի մասին Գագիկ Ծառուկյանը Պուտինի կազմակերպած միջոցառմանը առաջարկ է արել Մոսկվայում ադրբեջանցիները եւ չեչենները ծեծկռտուք են սարքել. տեսանյութ Գունավոր հեղափոխությունների տեխնոլոգների հավաք Երևանում․ ռուսական զլմները շարունակում են բարձրաձայնել թեման (տեսանյութ) Ընդդիմադիրների առաջարկը մերժվեց․ կառավարությունը քրեական օրենսգրքում գործող հոդվածը թողեց անփոփոխ Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյան Ի՞նչ ունեցվածք ունի վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը.Տեսանյութ Պետպատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն. Արսեն Թորոսյան Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին Նպաստ ստացող մարդը աշխատելու պատճառով չպետք է զրկվի նպաստից. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը 15 կետով ներկայացրեց տնտեսական հեղափոխությանը միտված քայլերը Դոնալդ Թրամփը պատրաստվում է երկրում արտակարգ դրություն հայտարարել Ամեն բան ընթանում է ծրագրված և նույն գեղական սցենարով ԱԺ-ում զոռբայությամբ հայտնվել են քաղաքական անցյալ չունեցող, բայց սև ու սպիտակ տրամաբանություն ունեցող մարդիկ. Հովհաննես Ազոյան. տեսանյութ Քոչարյանը պարտադիր չէր լիներ կալանքում.Փաշինյանն անձնական հաշիվներն է լուծում Պարույր Հայրիկյան. Տեսանյութ
Հարցում

Նախագահի նստավայրում կայացել է ՀՀ 2017թ. պետական մրցանակների հանձնման արարողությունը (ֆոտոշարք)

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները:

Լավագույն ստեղծագործությունները և աշխատանքները գնահատելու, ինչպես նաև հեղինակներին խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառներում:

Գրականության և արվեստի բնագավառի մի շարք ոլորտներում՝ գրականության և հրապարակախոսության, երաժշտության և կինոարվեստի, պետական մրցանակների են արժանացել՝ Գուրգեն Խանջյանը «Տուր ձեռքդ, պստլո» գրքի համար (գրականության և հրապարակախոսության ոլորտ), Էդուարդ Հայրապետյանը «Կոնցերտ դաշնամուրի համար սիմֆոնիկ նվագախմբի հետ» ստեղծագործության համար (երաժշտության ոլորտ), Մհեր Մկրտչյանը (ռեժիսոր), Վահագն Հակոբյանը (բեմադրող օպերատոր), Սամվել Թադևոսյանը (դերասան), Ռուբեն Ջաղինյանը (պրոդյուսեր) և Կարեն Ղազարյանը (պրոդյուսեր)՝ «Կյանք ու կռիվ» (երկու մասից) խաղարկային ֆիլմի համար:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում պետական մրցանակի են արժանացել ճարտարապետներ Սարգիս Սարդարյանը, Ռուզաննա Մամյանը, Լևոն Ազնաուրյանը (հետմահու) և Սուրեն Հակոբյանը (շինարար)՝ Վանաձոր քաղաքում կառուցված բժշկական կենտրոնի համալիրի համար:

Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում պետական մրցանակ է շնորհվել Համլետ Ավետիսյանին՝ «Ռելյատիվիստիկ ոչ գծային էլեկտրադինամիկա. քվանտէլեկտրադինամիկական վակուումը և մատերիան գերհզոր ճառագայթային դաշտերում» աշխատանքի համար:

Հանդիսավոր արարողության ընթացքում հանձնախմբերի նախագահները ներկայացրել են մրցանակների հայցման ներկայացված աշխատանքները, քննարկման արդյունքում հանձնախմբերի կողմից կայացված որոշումները՝ մրցանակների արժանացած աշխատանքներն ու դրանց հեղինակներին, ինչպես նաև իրենց առաջարկությունները հնչեցրել մրցանակակիրների ընտրության գործընթացն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

2017 թվականի պետական մրցանակներ չեն շնորհվել կերպարվեստի, թատերական արվեստի ոլորտներում, ինչպես նաև հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում, որոնց հանձնախմբերի նախագահների տեղեկացմամբ, հիշյալ ոլորտներում 2017թ. պետական մրցանակի ներկայացված աշխատանքները հանձնաժողովի անդամների փակ գաղտնի քվեարկության արդյունքում չեն հավաքել բավարար քանակի ձայներ:
Պետական մրցանակները հանձնելուց հետո, Հանրապետության Նախագահը իր շնորհավորական խոսքն է հղել մրցանակակիրներին:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՀՀ պետական մրցանակների հանձնման ժամանակ

Հարգելի՛ դափնեկիրներ, հյուրեր,

Այսօր հաճելի պարտականություն եմ կատարում: Մենք պետական մրցանակներ ենք հանձնում մեր արվեստագետներին ու գիտնականներին, մեր դափնեկիրներին, ովքեր նախորդ երկու-երեք տարիների ընթացքում ուշագրավ գործեր են ստեղծել:
Միշտ շեշտում եմ այն հանգամանքը, որ այս մրցանակները առաջին հերթին պետք են հանրությանը: Այսպիսով մենք փորձում ենք ուղենիշներ և չափանիշներ առաջարկել մեր հասարակությանը, փորձում ենք նրա ուշադրությունը հրավիրել իսկապես արժանի գործերի վրա:

Սրտանց շնորհավորում եմ մեր դափնեկիրներին Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանանալու կապակցությամբ:

Այո՛, այս մրցանակները նաև գնահատական են պետության և ժողովրդի կողմից: Այդ գնահատականը, կարծում եմ, կարևոր է ցանկացած մարդու համար, առավել ևս` արվեստագետի և գիտնականի, ովքեր տարիներ շարունակ տքնաջան աշխատանքով հաջողություն են արձանագրում:

Մենք հասկանում ենք, որ այս աշխարհում ոչ մի լավ բան հեշտ ու հանգիստ կամ վայրկենապես չի ստեղծվում: Շնորհակալ ենք ձեր նվիրումի և մեծ աշխատանքի համար:

Ափսոսում եմ, որ որոշ անվանակարգերում այս տարի չունեցանք մրցանակակիրներ: Հուսով եմ, որ հաջորդ տարիներին տվյալ անվանակարգերում կունենանք այնպիսի գործեր, որոնք, անկասկած, արժանի կլինեն պետական մրցանակի: Համենայն դեպս տեսնում եմ, որ անհրաժեշտ է կատարել որոշակի աշխատանք, վերլուծել այս կամ այն ոլորտի զարգացման խոչընդոտները: Թող իմ այս խոսքն ազդակ լինի մշակույթի, գիտության և կրթության նախարարներին, որպեսզի նրանք համատեղ ուսումնասիրեն այս ոլորտներում առկա խնդիրները: Եվ, իհարկե, մենք ուշադրությամբ կուսումնասիրենք այն առաջարկությունները, որ հնչեցին հանձնախմբերի ղեկավարների կողմից:

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Իհարկե, մենք գիտենք, որ առանց արվեստի ու գիտության չկա քաղաքակիրթ ազգ: Գիտենք նաև, որ ունենք հին ու հարուստ գրականություն, արվեստ ու գիտություն: Բայց մեզ համար կենսական կարևոր է այսօրը՝ ներկան՝ այսօրվա հայաստանցին ու նրա գործերը: Նաև շատ կարևոր է Հայաստանում առկա ստեղծագործական մթնոլորտը: Այդ միջավայրն է օգնում կամ խանգարում նոր հաջողված գործերի, ինչու ոչ՝ նոր գլուխգործոցների ի հայտ գալուն: Հետևաբար ջանք ու եռանդ չպետք է խնայենք՝ դրականորեն ազդելու մեր ընդհանուր միջավայրի վրա:

Կրկին շնորհավորում եմ մեր դափնեկիրներին պետական մրցանակների արժանանալու առթիվ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն անձնական կյանքում և անսպառ եռանդ՝ ձեր ազնիվ նպատակադրումները կյանքի կոչելու ճանապարհին:

Շնորհակալություն:

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan