Մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժումը ցավակցություն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանն ու մեր բարեկամ իրանցի ժողովրդին0 Աննայի հետ «արյունոտ ընթրիք» վայելողներին մի բան է սպասվում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
29
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել «Ադրբեջանի նեոնացիստ ղեկավարությունն էթնիկ զտում է իրականացրել Արցախում»․ Ադրբեջանցիներին չհաջողվեց ընդհատել Էդուարդ Շարմազանովի ելույթը Մոսկվայում (Տեսանյութ) Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին «Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով ազդեցություն գործել Ադրբեջանի վրա և չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը»․ Փույա Հոսսեյնի Հայտնի է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը Աղոթում եմ, որ թուրքական ազդեցության հանցախմբին ուղղված Ձեր մաղթանքները ծայրից ծայր չիրականանան․ Վահե Սարգսյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ․ Հրայր Կամենդատյան Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան Ժիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսը արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ քննարկել է հայ գերիների հարցը Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Փեզեշքիանը՝ Ալիևին Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը Իրանի նախագահը ժամանել է Բաքու Երևանում կրկին երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոց Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Երևանում կառավարման «խոր» ճգնաժամը շարունակվում է Տիգրան Ավինյա՛ն, ինպե՞ս կարող եք Աջափնյակի մետրոյից խոսել,եթե փոսալցում չեք կարողանում անել (տեսանյութ) Մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ (տեսանյութ) Չարբախ թաղամաս, Շիրակի փողոց. բազկաթոռով փոսն են ծածկել ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է․ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Նիկոլ Փաշինյանը Հայաստանին առաջարկում է «դուխով» գնալ և՛ անարժապատվության, և՛ նոր, ավերիչ պատերազմի

Գրեթե բոլոր միջազգային դիտորդները նկատել են, որ այս վերջին լուրը՝ կապված, իբր, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու, տարբեր գնահատականների են արժանացել Փաշինյանի և Ալիևի կողմից:

Փաշինյանը գրեթե չի թաքցնում իր ուրախությունը, որ վերջապես նա կարող է կնքել Ադրբեջանի հետ մի ինչ-որ թղթի կտոր, որը կփորձի հրամցնել Հայաստանի հանրությանը, թե՝ իբր, իրեն վերջապես հաջողվեց պատերազմի վտանգը հեռացնել Հայաստանից:

Ադրբեջանն այլ գնահատականներ է տալիս՝ նշելով, որ Հայաստանի կողմից այս զիջումներն առաջին քայլը պիտի լինեն՝ հաջորդ զիջումների համար:

Իսկ այդ «հաջորդ փուլի» վերաբերյալ արդեն նշվում են հետևյալ խնդիրները, այն է՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրում, Հայաստանից «պատերազմի հանցագործների արտահանձնում», 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում «վերաբնակեցման» հարցի լուծում:

Թեև այս հարցերը չեն մտել «մեծ համաձայնագրի» մեջ, Փաշինյանն արդեն ակնարկում է, որ դրանք կարող են քննարկման առարկա դառնալ, սակայն՝ ոչ հիմա: Քանզի ամեն մի փուլ իր խնդիրների լուծման տրամաբանությունը պիտի ունենա, իսկ դրա համար, պիտի հասունացնել հայ հանրությանը:

Թուրքիան չի կարող ուժի դիրքերից ճնշել, քանի որ կան Ռուսաստանի և Իրանի գործոնները: Հենց այդ պատճառով էլ Թուրքիան փորձում է Փաշինյանից կորզել հերթական զիջումները, այսպես կոչված՝ «փափուկ ուժի» միջոցով:

Այդ «փափուկ ուժը» Հայաստանում գործող «թուրքական ազդեցության գործակալական ցանցը» և Ադրբեջանի սպառնալիքներն են:

Բացի այդ, Էրդողանի օգտին է գործում նաև Արևմուտք-Ռուսաստան հակամարտության գործոնը, որը լրացուցիչ ազդակ է Փաշինյանի «համարձակ» քայլերի համար: Այդ համատեքստում այն, ինչ վնաս է Հայաստանի և Ռուսաստանի շահերին, միանգամից ողջունվում է արևմտյան ղեկավարների կողմից, քանի որ Հայաստանում Թուրքիայի ազդեցության մեծացումը, ավտոմատ նշանակում է Մոսկվայի ազդեցության թուլացում: Իսկ որ դրա արդյունքում հայ ժողովուրդը հերթական կորուստն է արձանագրելու, արևմտյան ղեկավարներին ընդհանրապես չի հետաքրքրում:

Եվ վերջապես, ամենամեծ գործոնը, որը մղում է Փաշինյանին Հայաստանը տանել դեպի նոր պատերազմի և խայտառակ զիջումների, դա իր անասնական վախն է Մոսկվայի հանդեպ: Նա գիտի, թե ինչ քայլերի է դիմել և քաջ հասկանում է, որ իր համար դեպի Մոսկվա հետդարձի ճանապարհ չկա:

Հենց այդ պատճառով էլ նա ինքնամոռաց իրեն գցել է Էրդողանի գիրկը՝ մտածելով, որ գոնե այս ամենից հետո թուրքերը իրեն չեն արտահանձնի հայ ժողովրդի դատին, նույնիսկ, եթե ինքը կորցնի իշխանությունը: Սաակաշվիլու օրինակն իր աչքի առջև է, բայց մոռանում է, որ պատմության մեջ եղել է նաև հրեա ժողովրդի դահիճ Էյխմանի օրինակը:

Իսկ որ նա կորցնելու է իր իշխանությունը, հուշում են շատ գործոններ, որոնց շարքում առաջիններից են Գյումրու ընտրությունների սպասվելիք արդյունքները:

Այստեղ, «Էրդողանի Սարիկի» պարտությունից հետո սրընթաց հերթը հասնելու է «Էրդողանի Նիկոլի» պարտությանը, որից հետո Հայաստանի առջև կբացվի իր փրկության ճանապարհը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan