Դուք սպառվել եք, հեռացե՛ք, որովհետև Աստծո պատիժը ձեր գլխին կանգնած է. Վարդան Ղուկասյանը՝ ՔՊ-ին
Գյումրու նախկին քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանն անդրադարձել է ՔՊ-ի պետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում արած հայտարարություններին, որոնք ուղղված էին նաև իր դեմ:
Վարդան Ղուկասյանը News.am-ին տված հարցազրույցում ոչ միայն հակադարձել է այդ արտահայտություններին, այլև վերջում, դիմելով ՔՊ-ական իշխանությանը, նշել. «Դուք սպառված եք, դուք անելիք չունեք, հեռացե՛ք, որովհետև Աստծո պատիժը ձեր գլխին կանգնած է»: