Ադրբեջանն ու Փաշինյանն ավարտել են բանակցությունները Հայաստանի կապիտուլյացիայի, պետության ոչնչացման ու հայության բնաջնջման շուրջ

Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են բանակցությունները խաղաղ համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Ըստ Ջեյհուն Բայրամովի, Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։
«Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքներն այն են, որ Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, որը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է նա Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի շրջանակներում։
---
Մեր կողմից նկատենք, որ ադրբեջանական այս թուրքի ասածն այն է, որ իրենց սիրելի Փաշինյանի հետ համաձայնության են եկել Հայաստանի պետության ոչնչացման, հայության բնաջնջման, իսկ երկրի տարածքը ադրբեջանական թուրքերով բնակեցնելու շուրջ:
Սնացյալը արդեն նույնիսկ ոչ թե քաղաքական ուժերի կամ գործիչների, այլ հասարակության որոշելիքն է: