Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն «Էրդողան խումբը» ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն․ Փաշինյանի «ձեռքբերումը»
19
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին» Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք... Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Կիրանցում ցուցարարներին ջարդող քրեական ոստիկանության պետին Փաշինյանը պարգևատրել է Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ ՊՆ հերթական հերքումը ՔՊ-ն որոշել է, որ պետք է մասնակցեն Գյումրու ավագանու հաջորդ նիստերին Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը Գարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ Թատրոնի գլխավոր արարն է սկսվել` անմեղսունակ ձևանալու. Վահագն Մելիքյան Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն Ավագանու նիստում կքննարկվի տրանսպորտի թանկացումը կասեցնելու «Մայր Հայաստան»-ի նախագիծը (տեսանյութ) Սոնա Աղեկյանը ճիշտ է, իսկ Ավինյանն, ինչպես միշտ՝ սխալ. Վարչակա դատարանն է որոշել «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին» Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն Ինչո՞ւ են ՔՊ-ին ասում ադրբեջանա-թուրքական իշխանություն․ «Կարճ ասած» Մի խումբ մարդիկ օգտվել են թալանից, բայց այն պրոեկտվում է բոլոր արցախցիների վրա․ Սամվել Շահրամանյան ՊԵԿ-ը պատշաճ վերլուծական կարողություններ չունի, ու գրեթե միշտ սխալվում է․ Վահրամ Միրաքյան Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության 100 հատ Նիկոլ լինի, 1000 հատ Գալյան՝ Սահմանադրությունը չի փոխվելու. Արամ Մանուկյան Եռագույնը՝ «Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ «Էրդողան խումբը» ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն․ Փաշինյանի «ձեռքբերումը» Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, ապա համոզված եղեք՝ Արցախը չի մեռնելու. Արցախի թեմի առաջնորդ Տարրական աշխատանքային պայմաններ չկան, և տեսակավորման գործընթացում նույնպես առկա են լուրջ խնդիրներ (տեսանյութ) Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Թուրքիան և Ադրբեջանը նոր պայմանագիր են ստորագրել Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա «Ադրբեջանը նոր ստատուս քվո է ստեղծում տարածաշրջանում»․ Հաջիև Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան, Գայանա «Следуй за мной»

Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «փաշինյանն է», պարզապես՝ առանց իրական իշխանության. նրանց մյուս «փաշինյանը» կմնա բանտում դեռ երկրար տարիներ

Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ «նյութից է»   բաղկացած Նիկոլ Փաշինյանը, բավական է դիտարկել նաև այլ երկրների «փաշինյաններին», որից էլ պարզ կդառնա, որ իրենք ինչպես հայտնի մուլտֆիլմում էր ասվում, «նույն արյունից են»:

Բավարար է հիշել, թե ով է Մակրոնը Ֆրանսիայի համար, կամ՝ ներկա և նախկին Գերմանիայի կանցլերները: Ով էր Էլչիբեյը Ադրբեջանի համար 90-ականներին, ով էր Սաակաշվիլին, ով է այսօր Զելենսկին և այդպես շարունակ:

Երեկ, Վրաստանի հեռուստաընկերություններից մեկին հարցազրույց տալու ընթացքում, այդ երկրի վարչապետ Կոբախիձեն մի ուշագրավ պատմություն է հիշել այդ երկրի արդեն նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու  մասին:

Մասնավորապես, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց անմիջապես հետո, ըստ Կոբախիձեի, իր հետ  հանդիպում է այն ժամանակ, դեռ նախագահ Զուրաբիշվիլին,  և  պահանջում անհապաղ հայտարարել, որ Վրաստանը աջակցում է Զելենսկուն:

«Զելենսկին հերոս է, և մենք պիտի իրեն նմանվենք»,- նշել էր Զուրաբիշվիլին:

Ըստ Կոբախիձեի՝ Զուրաբիշվիլին պահանջել էր, որպեսզի «Վրաստանը նույնպես նմանվի Զելենսկուն»:

Կոբախիձեն պատասխանել էր, որ այդ պատերազմում զոհվելու են տասնյակ հազարավոր մարդիկ, և ինքը չի ուզում, որ վրացիները նույնպես զոհվեն, ինչին Զուրաբիշվիլին արձագանքել էր, որ «Մեծ քաղաքականության մեջ կարևորը ոչ թե շարքային մարդկանց կյանքերն են են, այլ այն պատկերը, ինչով երկիրը ներկայանում է միջազգային հանրության առջև»:

Այսինքն, ըստ Զուրաբիշվիլու, հազարավոր վրացիների կյանքերը կարելի էր զոհաբերել, միայն թե Արևմուտքը տեսներ, որ Վրաստանը նույնպես պատրաստ էր զոհեր տալ՝ հանուն արևմտյան համերաշխության:

Ժամանակին, հայտնի  պահպանողական փիլիսոփաներից մեկը, երբ քննադատում էր  կոմունիզմը, նշում էր, որ այդ գաղափարախոսության հոսանքի ներկայացուցիչները, պատրաստ էին, «հանուն  ապագա երջանիկ մարդու», զոհաբերել  «ներկա մարդկանց»  տասնյակ հազարավոր կյանքեր:

Հենց այդպես էլ կատարվեց Ռուսաստանում, քաղաքացիական պատերազմի ընթացքում, հետագայում, դա կրկնվեց Չինաստանում, Կորեայում և այլ երկրներում:

Այսօրվա գլոբալիստները իրենց հրեշավոր պատկերացումներով, ոչնչով չեն տարբերվում նախկին բոլշևիկներից:

Սրանք էլ են պատրաստ զոհաբերել «ներկա մարդկանց միլիոնավոր կյանքերը», իբր, հանուն… «ապագա մարդկանց»  երջանկության:

Նույնը մենք տեսանք Հայաստանում: Մարտի 1-ի  տասը զոհերի հարցը շահարկելով, Փաշինյանը, գալով իշխանության,  մոտ հինգ հազար մարդ հանձնեց հողին:

Սա  ցույց է տալիս, որ Փաշինյանը, Զուրաբիշվիլին, Մակրոնը, Բայդենը «նույն արյունից» են. դեմագոգ, պատրաստ են մեծ կոտորածներ իրականացնել, միաժամանակ, շահարկելով  մեկ կամ երկու  զոհերի հարցը: ԱՄՆ-ում դա Ֆլոյդն էր, Հայաստանում՝ մարտի 1-ի այդ տասը զոհերը:

Այն երկրները, որտեղ այդ մարդիկ գալիս են իշխանության, հայտնվում են մեծ  ողբերգությունների մեջ:

Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, 90-ականների Ադրբեջան և այդ շարքը կարելի է շարունակել:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan