Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
25
Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) 3 քայլ դեպի իշխանափոխություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Bloomberg. Goldman Sachs-ը բարձրացրել է տարեվերջի ոսկու գնի կանխատեսումը մինչև 5400 դոլար՝ մեկ ունցիայի համար Bloomberg. Պուտինը պատրաստ է Թրամփին զիջումների գնալ ուկրաինական հարցում, սակայն ո՛չ տարածքների մասով ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում. «Ժողովուրդ» Ինչո՞ւ Թրամփը Կովկասն անվանեց Պուտինի տարածք. Երվանդ Բոզոյան Ցնծացե՛ք, ընտրողներ. Փաշինյանը ձեր թոռների վզին ևս 150 մլն դոլար պարտք ավելացրեց Պատերազմ Արցախում
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ չի կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» Պարո՛ն Ավինյան, ԵԱՍՄ հիմնարկում ցախավելներն են կախարդակա՞ն, կամ ունիվերսա՞լ, թե՞ հիմնարկը ձյուն մաքրող բահեր չունի. ավագանի ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել․ «Հրապարակ» Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակը Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Քաղաքացին թալանվում է, ՔՊ-ն՝ պարգևավճարվում, խնդիրը չի լուծվում (տեսանյութ) Շիրակի մարզն աղետալի վիճակում է․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Եկեղեցին ՀՀ-ում միակ կառույցն է, որին Նիկոլը չի կարողացել հաղթել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տղաներ ու աղջիկներ, կպեք գործի, Ավինյան Տիգրանին ձյուն մաքրելու դասեր տվեք Քաղաքական Աստվածաբանության վերաիմաստավորումը (տեսանյութ) Հունանյանի նկատմամբ «ահեղ դատաստանն» ահուսարսափի մեջ է գցել ՔՊ-ականներին․ ով է հաջորդը «փուռը գնալու» ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու իր բաժակն է տարել Ամբողջ Ավան վարչական շրջանը պատված է մերկասառույցով (տեսանյութ) Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են․ որոշումը կկայացվի ընտրություններում Երևանում բախվել են 456 երթուղին սպասարկող ավտոբուսը և շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ Որքան է հետ բերած թալանն ու դրա քանի տոկոսն են կազմում պարգևավճարները. Սո՞ւտ, մանիպուլյացիա՞, թե՞ մաթեմատիկայի չիմացություն Հանդիպման ընթացքում Հայր Ռուբենը ներկայացրեց վերջին 15 օրերին Մասյացոտնի թեմում տեղի ունեցած մտահոգիչ զարգացումները. Թեմ Հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան. Ռուբեն Մելիքյան Խաղաղությունը կավարտվի հենց զիջումները վերջանան․ «Կարճ ասած» Անվճար մանկապարտեզներ՝ Վաղարշապատում․ «Մայր Հայաստան»-ի առաջարկը (տեսանյութ) Քանի՞ քաղաքացի կոտրվածքներ կստանա իշխանության անբավարար աշխատանքի արդյունքում (տեսանյութ) Քաղաքապետարանն արևի փոխարեն պարգևավճար կստանա՞ (տեսանյութ) Աչքով տված ինքնիշխանություն (տեսանյութ) Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ) Նոր խաբեություն «TikTok» սոցիալական հարթակում. ՆԳՆ-ի զգուշացումը Ղարաբաղը Ադրբեջան չէ, իսկ Արցախից հեռացողը ոչ թե տեղափոխվող է, այլ բռնի կերպով հայրենազրկված անձ. Ռոման Երիցյանը՝ Թորոսյանին Քաղաքում գրեթե ամեն հատվածում 10 բալանոց խցանում է. «Վարորդի ընկեր» ՀԿ Մայրաքաղաքում ապաստարանները խայտառակ ամոթալի վիճակում են (տեսանյութ)

ՍԿԱՆԴԱԼ. Աննա Հակոբյանի ազգական, Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել. փորձագետի հետևության և կոծկված գործի մասին. «168.am»

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին 168.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռան՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, ներկայումս այս ամսվա վերջում Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարը՝ Վահագն Մկրտչյանը, հարևանի հետ պատի վեճ ունի:

Գյումրու Մայակովսկի փողոց 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից, ով տան համասեփականատեր է, կեղծ փաստաթուղթ են սարքել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին։ Իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։ Գագիկ Հարթենյանն այդ մասին խոսել էր փաստաթղթավորված, ներկայացնելով համապատասխան ապացույցներ:

«Չկա նման բան, որ մենք հավակնենք հարևանի պատին»,- ավելի վաղ «Առավոտին» ասել էր Վահագն Մկրտչյանը։

Մինչդեռ 168.am-ը տիրապետում է փաստաթղթերի, համաձայն որոնց՝ այն համաձայնագիրը, որը հանգուցյալ Կարինե Մախսոյան-Հարթենյանը, ում ազգանունն ի դեպ տարբեր փաստաթղթերում տարբեր կերպ է ներկայացված, տվել է, որ Գագիկ Հարթենյանի հետ համատեղ օգտագործվող պատն անցնի Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքին, կեղծ է: Եվ դա փաստում է թե՛ Գագիկ Հարթենյանը, թե՛ փորձագետը:

Այդ ժամանակ մենք չէինք կարողացել պարզել՝ ի վերջո, ո՞վ է կեղծ փաստաթղթի հեղինակը, ո՞ւմ ձեռքով է գրվել կեղծ համաձայնագիրը:

Եվ ահա 168.am-ի տիրապետության տակ է հայտնվել ձեռագրաբան-փորձագետի եզրակացությունը, համաձայն որի՝ «համաձայնագրի» հայատառ տեքստային գրառումները կատարված են Վահագն Մկրտչյանի կողմից, նույն այն Վահագն Մկրտչյանի, ով ասում էր, որ ինքը չի հավակնում հարևանի պատին, նույն այն Վահագն Մկրտչյանի, ով փաստորեն փաստաթուղթ է կեղծել Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո փոխքաղաքապետ եղած ժամանակ:

Նկատենք, որ այս գործի կուրատորը Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արծրուն Ալեքսանյանն է, Քննչական կոմիտեում գործը ծածկադմփոց անելու պարտավորությունը ՔԿ Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Արայիկ Դարբինյանինն է, իսկ գործը քննող քննիչը Վիրաբ Սաֆարյանն է, ով էլ հենց ամբողջ այս կեղծիքն առաջ տանելու հեղինակն է:

Տրամաբանական է, որ այս մարդիկ չեն այս գործի իրական շահառուները. Հանձնարարել են, անում են:

Շիրակի մարզի դատախազն Արմեն Չիչոյանն է, ՔԿ մարզային վարչության պետը՝ Աղասի Իսահակյանը: Ըստ Գյումրիում տարածված տեղեկությունների՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը լավություն անելու կնքահայրերը հենց նրանք են, ու նրանք են նաև ամեն ինչ արել, որ վերոնշյալ եզրակացությունը ջրի երես դուրս չգա:

Փորձագիտական եզրակացության հետևության համաձայն՝ նույն «համաձայնագրի» մեջ կան նաև լատինատառ և թվային գրառումներ, սակայն դրանց՝ «Վահագն Մկրտչյանի կողմից կատարված լինելու վերաբերյալ հարցին հնարավոր չեղավ պատասխանել Վահագն Մկրտչյանի ձեռագրի լատինատառ և թվային գրառումներով նմուշների բացակայության պատճառով»:

Բայց սա ամենը չէ. հնարավոր չի եղել համեմատել նաև Գագիկ Հարթենյանի և Կարինե Մախսոյանի անվան դիմաց դրված ստորագրությունները Վահագն Մկրտչյանի ստորագրության հետ:

Հիմա՝ հարց:

1. Ինչո՞ւ գործով քննիչը, հսկող դատախազը, կուրատորները փորձագետին չեն տրամադրել Վահագն Մկրտչյանի լատինատառ ու թվային գրառումների նմուշները:

2. Արդյո՞ք Վահագն Մկրտչյանն ունեցել է այլ հանցակիցներ:

3. Ինչո՞ւ փորձագետի համար չեն ապահովվել նրա աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները, ինչո՞ւ հնարավոր չի եղել համադրել Վահագն Մկրտչյանի ստորագրությունը:

Պատասխանատուների անունները վերը նշված են:

Նորից հիշեցնենք՝ սեփական ձեռագրով փաստաթուղթ կեղծած անձը Գյումրիի ավագանու ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն է, և ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների՝ ՔՊ-ականները հենց նրան են տեսնում ֆորս մաժորի դեպքում 1-ին համար Սարիկ Մինասյանին փոխարինողի դերում… Դե, քանի որ «Մեր Սարիկը»՝ Սարիկ Մինասյանը, ամեն դեպքում վստահելի չէ. երեկ չէ առաջին օրը ՀՀԿ-ի Սարիկն էր, երեկ՝ ԼՀԿ-ինը, այսօր՝ ՔՊ-ինը… Ի՞նչ իմանաս՝ վաղն ում գիրկը կարող է թռչել հարմար առաջարկի ու ներքաղաքական վերադասավորումների արդյունքում»:
168.am



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan