Ավտոբուսների վարորդները դիմումներ, ամեն դեպքում, գրել են

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը վերստին անդրադարձել է աշխատանքից ազատվելու դիմումներ վրած ավտոբուսների վարորդների թեմային: Նրա առաջին անդրադարձից հետո «Երևան ավտոբուս»-ի պաշտոնական ներկայացուցիչը հերքել էր, թե նման բան կա:
Իսկ Մանուկ Սուքիասյանը գրել է. «Ի լրումն ցերեկվա գրառման։
Ահազանգող վարորդները ճշգրտեցին, որ իրականում HIGER ավտոբուսների վարորդներն են դիմումներ գրել՝ կանխատեսվող աշխատավարձից մի քանի տասնյակ հազար դրամով պակաս աշխատավարձ հաշվարկելու պատճառով։
Կհերքե՞ք, թե՞ հետ կկանգնեք ձեր որոշած աշխատավարձերից ու վարորդներին կվարձատրեք ըստ պայմանավորվածության՝ աղմուկից խուսափելու համար»։