«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է
16
Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը չգիտի՝ էլ ինչ անի, հիստերիայի մեջ է, վերջին փորձն էր Ստրասբուրգում, բայց դա իրեն չի փրկի (տեսանյութ) Սոլիդ իշխանության ձևավորման հիմքը՝ սոլիդ ընդդիմություն Հանդիպում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների և անվանի մարզիկների հետ (տեսանյութ) Ծառերի հերթական սպանդը Կենտրոնում (տեսանյութ) 1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ «Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան Նախորդ շաբաթ գրանցվել է թունավորման 8 դեպք Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է «Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան «Պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել»․ Իրինա Յոլյան Անսպասելի անձրևը լվաց-տարավ Ավանի Սայաթ-Նովա թաղամասի ճանապարհները (տեսանյութ) Տավարի մսի գինը բարձրանում է․ ՔՊ-ական իշխանությունը գյուղատնտեսության հերն անիծել է Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իմ նախազգացումով ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում «Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան

Նիկոլական ռեժիմը տնային կալանքը վաղուց դարձրել է քաղաքական հակառակորդներին «փափուկ խեղդելու» գործիք

Փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Երկու օր առաջ Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացրին ևս 3 ամսով։
Նրան ձերբակալել էին 2023-ի հունիսի 15-ին։ Մեկ տարի և երեք ամիս անց բանտից տեղափոխեցին տնային կալանքի և արդեն 6 ամիս է՝ տնային կալանքի տակ է։ Ու ևս 3 ամիս էլ ավելացրին։
* * *
Նիկոլական ռեժիմը տնային կալանքը վաղուց դարձրել է քաղաքական հակառակորդներին «փափուկ խեղդելու» գործիք։
Այն շատ ավելի քիչ վրդովմունք է առաջացնում մարդկանց մոտ, քան երբ մարդուն բանտում են պահում («լավ ա, որ գոնե տանն է, տնեցիքի հետ, իր անկողնում է քնում, տնական ճաշ ուտում»)։ Այսինքն տնային կալանքով հանրային դժգոհության «գռադուսը» իջեցնում են, բայց քաղաքական գործունեությունից զերծ պահում։ Համ էլ սիրուն կռուտիտ են ունենում միջազգային ատյաններում. «Աշոտյանն ի՞նչ քաղբանտարկյալ, հրեն, իր համար տանը հով լռված է»։
Ընդ որում տնային կալանքը սովորաբար ուղեկցվում է անհեթեթ սահմանափակումներով (օրինակ՝ նամակագրության), որոնք բացատրվում են նրանով, թե մարդ կարող է, օրինակ՝ խանգարել դատաքննությանը, կարող է ազդել վկաների վրա։
Բայց տնային կալանքի տակ գտնվող իրական հանցագործը հաստատ խնդիր չունի թեկուզ տնեցիքի միջոցով իր հանցակիցներին ինչ-որ երկտողեր, նամակներ, տո թեկուզ ձայնային հաղորդագրություններ փոխանցելու։ Կապ պահելու համար հանգիստ կարող է օգտվել տնեցիքի հեռախոսներից և համակարգիչներից, սոցցանցային պրոֆիլներից, ո՞վ է կարողանալու դա ապացուցել։
Իսկ այ ՕՐԻՆԱՊԱՇՏ մարդը՝ ով չի պատրաստվում պայմանները խախտել, զրկվում է շատ նեղ շրջանակից դուրս գտնվող մարդկանց հետ հաղորդակցությունից։
Ընդ որում, օրինակ՝ նույն ԱԺ պատգամավորները կարող են այցելել տնային կալանքի տակ գտնվողին, բայց հեռախոսով իրեն զանգել չեն կարող։ Այսինքն նույնիսկ 5 րոպեանոց զրույցի համար, պետք է գնան կալանավորվածի տուն։
Հաշվի առնելով, որ Արմենը ՀՀԿ-ի փոխնախագահն է, այդ սահմանափակումներով նրան զրկում են նաև կուսակցության ղեկավարման աշխատանքին լիարժեք մասնակցությունից։
Էլ չասեմ, որ ըստ էության Արմենի հետ ապրող տնեցիք էլ են պատանդի կարգավիճակում հայտնվում. օրինակ՝ չեն կարող մարդ հրավիրել տուն ևն...
* * *
Եզրափակելով՝ շեշտեմ, որ Արմենը միակը չէ, որ այս վիճակում է։ Օրինակ՝ տնային կալանքի տակ են նաև Գարիկ Գալեյանը («Որդիների կանչը» ՀԿ), Արագած Ախոյանը... Ինչքան գիտեմ, շարունակում է տնային կալանքի տակ մնալ Խաչատուր Բալասանյանը (Գյումրիի ընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին), Արամ Գասպարյանը (ասում են, թե «սյունաց ողջույնների» թեմայով)։
Շատ կարևոր է այս խնդրի մասին պարբերաբար իրազեկել հանրությանը, անընդհատ բացատրել, որ բռնապետությունը տնային կալանքի և դրա հետ փաթեթավորած անհարկի սահմանափակումների միջոցով խեղդում է իր քննադատներին, քաղաքական հակառակորդներին»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>