Արդեն 5-րդ անգամ ձերբակալել են պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին

Արդեն 5-րդ անգամ, ձերբակալեցին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։ Իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Ուղիղ եմ ասում, սա ոստիկանության կողմից կատարվող հանցագործություն է․․․»,- գրել է նա:
Քիչ առաջ արված գրառմամբ նա նշել է. «Դե ինչ, պարզվեց նորից ապօրինի զենքի կասկածանք, նորից ապօրինի զենք չգտան...
Քիչ հետո տղերքն ազատ կարձակվեն»: