Մեկ օր է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում է մնացել Երևան չվերթի ավելի քան 200 ուղևոր

Ավելի քան 200 ուղևորներ մնացել են «Վնուկովո» օդանավակայանում, UTair ավիաընկերության դեպի Երևան չվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի խափանման պատճառով։ Այս մասին հայտնել է Shot թելեգրամյան ալիքը:
«Վնուկովոյում մեկ օր է 200-ից ավելի ուղևոր է մնացել: UTair-ի Երևան չվերթը հետաձգվել է օդանավի շարժիչի խափանման պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվել է, որ չվերթը պետք է մեկներ երեկ՝ Մոսկվայի ժամանակով 21:40-ին, սակայն շարժիչի խնդիրների պատճառով այն մի քանի հետաձգվել է։
Ուղևորները սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ավիաընկերությունից ուշացման պատճառների և իրենց հետագա թռիչքի պայմանների մասին տեղեկատվության բացակայության պատճառով։
Թռիչքը ներկա պահին հետաձգվել է մինչև այսօր ժամը 21:50-ին, սակայն մեկնման ստույգ ժամը մնում է անորոշ։
UTair-ը յուրաքանչյուր ուղևորի փոխհատուցում է վճարել սննդի համար մոտ 1400 ռուբլի:
Աղբյուր` Panorama.am