ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար

«Հրապարակ»-ը գրում է.
«Գրել էինք, որ Փաշինյանը որոշել է կրկին ռևերանսներ անել Ռուսաստանին, որի դիրքերն այսօր ամրապնդվում են։ Դրանով էին պայմանավորված եվրաքվեի նախագիծը 2 ամսով հետաձգելը և ՌԴ-ին ուղղված վերամերձեցման քայլերը, մասնավորապես` միջգերատեսչական հարաբերությունները վերականգնելու հրահանգը: Սակայն ՌԴ-ում չեն հավատում Փաշինյանի անկեղծությանը, և Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցի հետաձգումը, ըստ լուրերի, պայմանավորված է նրանով, որ ստուգեն Փաշինյանի գործողությունների անկեղծությունը և հասկանան՝ ինչպես են շարունակում համագործակցությունը ՀՀ հեղհեղուկ իշխանությունների հետ: Մատվիենկոն, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է ժամաներ փետրվարի վերջին, մինչդեռ ասվեց, որ հունիսի 5-6-ը կգա։ ՌԴ-ում սպասում են, տեսնեն՝ Փաշինյանը կմասնակցի՞ մայիսի 9-ին Կարմիր հրապարակի միջոցառումներին։ Իշխանական աղբյուրները կասկած չունեն, որ կմասնակցի, 2023-ին էլ է մասնակցել, 24-ի մայիսի 8-ին էլ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցեց ու վերադարձավ»:
Մանրամասները՝ թերթի համարում: