ՄԻԵԴ-ը hօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել Իրանի ռազմական կցորդը պարզաբանումներ է տվել ԳՇ պետի՝ ԼՂ խնդրով հայտարարության վերաբերյալ Բաքվում Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել Արցախի հարցում պարտադրված որոշում չպետք է լինի. Դավիթ Բաբայան Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը. Ուղիղ ԱԺ փոխնախագահների ունեցվածքը. Տեսանյութեր Ինչո՞ւ են անընդհատ գժտվում «կլասիկ լուսավորներն» ու «բարգավաճները» Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով (Տեսանյութ) Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը Կառավարության նիստ (LIVE)
ԼՐԱՀՈՍ
Երեխաները բուժօգնություն են ստացել փրկարարների օգնությամբ А король-то голый... Բացահայտվել է Ռաֆայել Քոթանջյանի նկատմամբ կատարված կողոպուտը «Գազպրոմ Արմենիա»-ն բաժանորդներին հորդորում է չանջատել գազասպառման անվտանգության համակարգերը Փայլանի հարցը թուրք նախարարին. «Ի՞նչ հիմքով է իմ նկատմամբ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսվել» Բանկի հաճախորդի անձնական տվյալները խմբագրելով՝ փորձել է խոշոր չափերով գումար հափշտակել Վրաստանում կարմրուկի համաճարակի վտանգ կա ՄԻԵԴ-ը hօգուտ Մայրապետյանի որոշում է կայացրել Իրանի ռազմական կցորդը պարզաբանումներ է տվել ԳՇ պետի՝ ԼՂ խնդրով հայտարարության վերաբերյալ Բաքվում Եվրոպական խորհրդարանում Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչեր են հնչել ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կանցկացնի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ԱԺ ներկայիս կազմն ընտրված է հասարակությանը մտածված կերպով շեղելու համա՞ր ՀՔԾ-ն հրապարակել է իր որոշումը Արամ Հարությունյանի վերաբերյալ. հայտարարվել է նաև հետախուզում Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ հանրապետության ողջ տարածքում. Լարսում՝ կուտակումներ Վարչապետի խորհրդականը դատի կտա ԶԼՄ-ին ԱՄՆ-ը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին հնարավոր վտանգների մասին Աշխարհի տարբեր վայրերում կհիշատակեն Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցը Շիրակի մարզում կաթվածահար վիճակ է. մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ (լուսանկար) Այս տարի Մյունխենի խորհրդաժողովի թեմաները կդառնան ԵՄ-ի շահերը և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները Բեռլուսկոնին իր թեկնածությունը կառաջադրի Եվրախորհրդարանում. ANSA Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար Նախագահը հանդիպել է Շարժայի կառավարիչ Շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հետ Բացառվում է, որ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները զորակոչվեն. ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Ավելի ուժեղ հեղափոխություն կանենք. Տեսանյութ Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում. Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել ՃՏՊ Մարալիկ-Երևան ավտոճանապարհին. վարորդն ու ուղևորն արգելափակվել են մեքենայի մեջ. կան տուժածներ Բաքվում փոթորիկ է Հանրապետության տարածքում ձյուն և բուք է Արցախի հարցում պարտադրված որոշում չպետք է լինի. Դավիթ Բաբայան ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Տիգրան Գալստյանը Լյուքսեմբուրգի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Վստրեչի Ապերի վերաբերյալ քրեական գործը կքննվի դռնփակ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը. Ուղիղ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Նարեկ Մալյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձի մասին. Տիգրան Աթանեսյան «Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ». Արմեն Գևորգյան (տեսանյութ) ԱԺ փոխնախագահների ունեցվածքը. Տեսանյութեր Առաջիկայում կնշանակվի կառավարության միայն 2/3-րդը. Նիկոլ Փաշինյան Սասունը՝ ԵԿՄ նախագահ, Ծառուկյանի Էդոն «գրավել» է Մանվելի սենյակը, անպաշտոն Գևորգ Կոստանյանը. մամուլն այսօր (Տեսանյութ) Արտագաղթի կանխման` «Lydian Armenia»- բանաձևը Գոնե Աղաջանովներին տեղեկացրեք վարչապետի որոշման մասին. Ռուբեն Մելիքյան Հունվարի 1-ից նպաստները կբարձրանան. ընտանիքները չեն զրկվի 18 հազար դրամ սոցիալական նպաստից (տեսանյութ) Վանեցյանը՝ ԱԱԾ-ի՝ Կառավարությանը կամ ԱԺ-ին ենթարկվելու մասին (Տեսանյութ) Պատգամավորի հայտարարությունն իրականում վրիպակ չէր. Արթուր Ղազինյան Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին Հեղափոխությունը կանգ չի առնի․ հեղափոխությունը խժռում է իր զավակներին (Լուսանկարներ) Կիմ Չեն Ունն իր պատվիրակի միջոցով նամակ է փոխանցել Թրամփին. Yonhap Ուսուցիչներին «դաստիարակելու» հրապարակային այս գործընթացը հանրակրթությունը բարելավվելու՞ համար է Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Ինչո՞ւ են անընդհատ գժտվում «կլասիկ լուսավորներն» ու «բարգավաճները» Ավտոներկրողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց` ուղիղ Բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն. ներգրավված է եղել նաև ոստիկան. ԱԱԾ Իրանն ավտորիտար համարող Հայկ Կոնջորյանի ունեցվածքը Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան Մոսկվայում զայրացա՞ծ են Փաշինյանի վրա ԱԺ-ի ղեկավար մարմինների ձևավորման պատճառով (Տեսանյութ) Անվտանգության հատուկ համակարգերով կահավորված զինամթերքի նոր պահեստներ են կառուցվել սահմանամերձ գոտիներում (տեսանյութ) Տեղավորվել եմ քաղաքի կենտրոնում գտնվող շքեղ բնակարանում Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ Նախարարները քննարկել են հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ. ՄԽ համանախագահների հայտարարությունը «Թողենք աշխատեն» լոզունգը ամենուրեք կրկնողները սովորական հիմարներ են կամ էլ իշխանություններին ծառայող խաբեբաներ Նաիրա Զոհրաբյանը՝ Ադրբեջանում գտնվող հայ պատանդների մասին (տեսանյութ) Նախարարությունների թիվը կրճատվելու է, ուղղակի պետք է դա մաքսիմալ անցնցում անել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կառավարության նիստ (LIVE) ԱԺ֊ն անգամ դեռ ծանոթ չէ այդ «Հարսանիք նախարարություններում» օպերացիայի պլանին Պատգամավոր՝ շնորհիվ արտասվելու «Պատգամավոր կոչվածը պետք է պատասխան տա». Անդրանիկ Մանուկյանը դատի է տվել Արման Բաբաջանյանին Զարմանալի չի լինի, եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ինդուլգենցիա շնորհած լինի Արամ Հարությունյանին Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ ՀՅԴ կարևոր թևերը կբռնեն Արմեն Ռուստամյանի կողմը Իշխանությունները չեն պատրաստվում պաշտոն վստահել Գևորգ Կոստանյանին Միքայել Մելքումյանը չի համակերպվում. Ինչո՞ւ Ծառուկյանը ԱԺ նախագահություն գործուղեց Վահե Էնֆիաջյանին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը հայտնի է Պատգամավորները մնացել են «անտուն» 10 մլն դրամ, 48 000 դոլար և 33 000 եվրո. դատավորի հայտարարագրումը Սասուն Միքայելյանը` ԵԿՄ նախագահ Ծառուկյանի Էդոին հասել է Մանվել Գրիգորյանի երկսենյականոց աշխատասենյակը Ձյուն է գալիս. Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում բուք է «Նոր ԱԺ-ն ընդամենը 3 օր է սկսել աշխատել, բայց արդեն հասցրել է կրկնել նախորդների անփառունակ դրսևորումները» Ինչո՞ւ է իշխանությունը ցայտնոտի մեջ. Հակահեղափոխությունն այլևս պետք է փնտրել իշխանության ներսում Պարզ չէ՝ ԵՄ հատկացրած 13 մլրդ եվրոյից որքանն է Հայաստանի բաժինը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին փոխարինո՞ղ են գտել
Հարցում

Կարեն Կարապետյան. «Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը»

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 18-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ հաշվետու տարում նախարարության գործունեությունն իրականացվել է 3 հիմնական ուղղությամբ, որից առաջինն իրականացվող բյուջետային ծրագրերի ծախսարդյունավետության բարձրացումն է եղել. ՀՀ 2017 թ. պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 408.9 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 30.1 տոկոս), 91 ծախսային ծրագրի գծով փաստացի ֆինանսավորումը կազմել է 365 մլրդ դրամ: Ծախսարդյունավետության բարձրացումը կազմել է շուրջ 8.5 մլրդ դրամ, որից 1.7 մլրդ դրամն ուղղվել է օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված որոշակի ծրագրերի ֆինանսավորմանը, իսկ շուրջ 6.8 մլրդ դրամը՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցով իրականացվելիք այդ ծախսային ծրագրերի ուղղություններին:

Նախարարի խոսքով՝ 2-րդ ուղղությունն իրականացվող ծրագրերի հասցեականության մակարդակի բարձրացումն է, և այս առումով կատարված աշխատանքը ցույց է տալիս, որ բնակչության խոցելի խմբերին, ծայրահեղ աղքատության և աղքատության կրճատմանն ուղղված ծրագրերը շարունակական կատարելագործման կարիք ունեն՝ թե´ մոնիթորինգի ու գնահատման համակարգի, թե´ պարամետրերի բարելավման միջոցով: 3-րդ ուղղությունը քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է՝ դրանք առաջին հերթին պայմանավորելով գնահատված կարիքներով:

Ա.Ասատրյանը նշել է, որ աշխատանքները շարունակական բնույթ են կրել, ներդրվել են առցանց ծառայություններ, իրականացվել է տեղեկատվության թվայնացում:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը զեկուցել է, որ 2017 թ. արմատապես փոխվել է հաշմանդամի սայլակների և լսողական սարքերի տրամադրման ընթացակարգը. այժմ անձը պետական հավաստագրերի միջոցով կարող է ձեռք բերել իր անհատական կարիքներին և առանձնահատկություններին համապատասխան հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք: Ֆինանսական տեսանկյունից ներդրվել է որոշակի բոնուսային համակարգ, որպեսզի շահառուն իր կողմից օգտագործվող պարագան ավելի արդյունավետ և խնայողաբար օգտագործի: Բարեփոխումների արդյունքում ակնկալվում է տարեկան ունենալ 25 տոկոս տնտեսում:
Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և սոցիալական դեպքի վարման գործառնական հենքի ձևավորման գործընթացների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ վերանայվել է ընտանիքների անապահովության գնահատման կարգը: Քննարկման փուլում է սոցիալական աշխատանքի մասին օրենքի նախագիծը, որը պետք է սահմանի սոցիալական աշխատանքի ինստիտուտի ձևավորման իրավական հիմքերը:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ յուրաքանչյուր ծրագիր պետք է հստակ ձևակերպված խնդիր ունենա, և այդ առումով սոցիալական աշխատանքի համակարգի ինստիտուցիոնալացումը պետք է որակական փոփոխություն և կոնկրետ արդյունք ապահովի ոլորտում, այլապես դա ինքնանպատակ գործողություն կարող է դառնալ:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը զեկուցել է, որ հաշվետու տարում կենսաթոշակային ապահովության ոլորտում իրականացված միջոցառումներն ուղղված են եղել առցանց մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը: 2017 թ. հունվարից ներդրվել է 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի դիմումի առցանց համակարգը, որը հնարավորություն է տալիս ծնողին, առանց տանից դուրս գալու, առցանց եղանակով դիմել և ստանալ նպաստի գումարը: 2018 թ. հունվարից կներդրվի 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգը: Գործարկվում է աշխատանքային գրքույկների հաշվառումը և առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար էլեկտրոնային լուսապատճենների ստեղծումն ապահովող տեղեկատվական ենթահամակարգը: ՍԱՊԾ պետի խոսքով՝ 2018 թ. մատուցվող 17 ծառայությունից նախատեսվում է առցանց դարձնել 4-5-ը:
Վարչապետը, կարևորելով առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակի ընդլայնումը, հանձնարարել է էլ ավելի ակտիվ աշխատել այդ ուղղությամբ և դիտարկել ընթացիկ տարում ոչ թե 4-5, այլ ավելի մեծ թվով ծառայությունների համար էլեկտրոնային հարթակների ստեղծման հնարավորությունները:



Շարունակվել է բնակչության սոցպաշտպանության հաստատությունների՝ մանկատների, երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների, որտեղ ծառայություններ են մատուցվում նաև հաշմանդամ երեխաների համար: Համակարգի 6 մանկատանը կազմակերպվել է առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 620 երեխայի խնամքը: Երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու ծրագրի շրջանակում Լոռու և Շիրակի մարզերում կենսաբանական ընտանիք է վերադարձել 40 երեխա, կանխարգելվել է 60 երեխայի մուտքը հաստատություններ: Վարչապետ Կարապետյանը կարևորել է խոցելի խմբերի երեխաների համար համապատասխան պայմանների ստեղծումը և հանձնարարել է այդ ծրագիրն առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել:

Մշտադիտարկման և գնահատման միասնական համակարգի ներդրման գործընթացի շրջանակում 2017 թ. իրականացվել է 41 ծրագրի մշտադիտարկում և գնահատում (զբաղվածության կարգավորման պետական 2016թ. ծրագիր, հաշմանդամության հիմնահարցեր, կենսաթոշակային ապահովություն, սոցիալական աջակցություն և այլն): Տեղեկատվություն է ներկայացվել զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքների և զբաղվածության տարածքային կենտրոնների գործունեության վերաբերյալ: Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել բնակչության զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը և հասցեականությունը՝ հանձնարարելով ներկայացնել համապատասխան վերլուծություն:



Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է հստակ ձևակերպել խնդիրները, որին ձգտում են հասնել. «Բիզնեսի մեջ, կառավարման մեջ չափազանց պարզ մի կանոն կա, եթե դու չես կարողանում ձևակերպել՝ ինչի ես ուզում հասնել, դու դրան հասնելու շանս չունես: Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է հստակ ձևակերպի իր խնդիրը: Ծանրաձողը, որը վերցնում եք, պետք է մաքսիմալ ծանր լինի»:

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan