ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր... Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը
17
Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Բերման է ենթարկվել «Ուժեղ» Հայաստան կուսակցության շուրջ 15 անդամ և համակիր Ըստ իսրաելական Israel Hayom պարբերականի՝ Էրդողանը պատահական չի համեմատում Ղարաբաղը Իսրայելի հետ «Սի Ցզինպինը ինձ պինդ կգրկի». Թրամփը հանուն Չինաստանի հայտարարեց Հորմուզի նեղուցի ապաշրջափակման մասին Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերը Թրամփին այսօր շատեր են համեմատում Հռոմի կայսր Հուլիանոս Ուրացողի հետ. նա էլ էր ուզում կործանել Իրանը և աջակցում էր հրեաներին սակայն վերջում վատ ավարտեց... Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված անձանցից 12-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել «Դուք Սամվել Կարապետյանից էլ, Գագիկ Ծառուկյանից էլ, Ռոբերտ Քոչարյանից էլ թույլ եք»․ Արծվիկ Մինասյան «Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան ՌԴ սպորտի նախարարի հրավերով Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում էր Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կրկին մոլորեցրել էր մեզ. Լարնակա մեկնելու համար բոլորովին էլ 900 դրամը բավարար չէր... Մեր մեծերը. Վիլյամ Սարոյան (տեսանյութ) Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ» Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 5 Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը «Ձեր սկզբունքային դիրքորոշումը արժանի է բարձր գնահատանքի» Անուշավան Ժամկոչյանը ծեծել է եկեղեցու սարկավագներից մեկին Դժվար է խոսել մարդկանց հետ, որոնք մեր երկրին իրենց հասցրած խոր ու անվերականգնելի վերքերից հետո հպարտ դեմքերով բարձրանում են ամբիոններ․ Վարդանյան Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսից. Ռոբերտ Ամստերդամ Վաղը, ժամը՝ 14:30-ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Սամվել Կարապետյանին Փաշինյանի ու ՔՊ-ի «խաղաղության» ծրագրով ադրբեջանցիները քանդել են օկուպացված Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին Ռուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Էջմիածնի ծայրամասերն անտեսված են (տեսանյութ) Քարաթափման հետևանքով Ջերմուկի ճանապարհը ամբողջությամբ փակվել է Մակրոնի այցից առաջ Գյումրիի ասֆալտը քերում են, կենտրոնական փողոցներն էլ միակողմանի փակ են Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյանն է․ Երվանդ Բոզոյան Սպանդ կազմակերպելուց առաջ թուրք աշակերտը ոստիկան հոր հետ հրաձգարանում կրակել է սովորել Ոստիկանության գործողություններն անարգանք են Ձեր նկատմամբ. Բագրատ Սրբազանը՝ դատավոր Ֆարխոյանին «Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են՝ սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին. «Իշխանություն» Տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից․ Աբովյան Իրական Հայաստանի ճարտարապետը դուք չեք՝ դուք թուրանական երազանքի բեմադրիչն եք. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»

Հավաքվել են հարց լուծելու. հայտնվել են իրավապահները և «բռնել» են նրանց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ուժային կառույցներին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ քրեական աստիճանակարգով բարձր ու միջին կարգավիճակ ունեցողները օրերս հավաքվել են հարց լուծելու. հայտնվել են իրավապահները և «բռնել» են նրանց: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Պարույր Ավագյանը, ներգրավվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, 2024 թվականի հունիսի 6-ին Watsapp հավելվածի միջոցով կապ հաստատելով Արման Հակոբյանի հետ և ներկայանալով քրեական հեղինակություն հանդիսացող «Գրեցիայից Արամո»-ի անունից, վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Արմավիր քաղաքում հանդիպելու վերաբերյալ:

Նույն օրը՝ ժամը 22:00-ից 00:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 3/7 հասցեում գտնվող «Մերսի» ռեստորանում, Արման Արմենի Հակոբյանը հանդիպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներ, խմբավորման մեջ և շրջապատում «Չերեմուշկեցի Պրո» մականունով հայտնի՝ Պարույր Ավագյանի, Բաբկեն Կարապետյանի և նույն խմբավորման անդամներ հանդիսացող, քննությամբ ինքնությունները չպարզված ևս 6-7 անձանց հետ, որի ընթացքում տեսակապի միջոցով հանդիպմանը մասնակցել է նաև արտերկրում բնակվող «Գրեցիայից Արամո» մականվամբ ներկայացած, շրջապատում «գող Նոդարի Արամո» մականունով հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Արամ Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու նպատակով խոսակցություն է ծավալվել Արման Հակոբյանի և ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի ոմն Վախիդի միջև առկա գումարային հարցերի շուրջ, որի ընթացքում հանդիպմանը մասնակցող վերը նշված անձանց կողմից Արման Հակոբյանի և վերջինիս ընտանիքի անդամների հասցեին հնչեցրած սպառնալիքների և ճնշումների ազդեցության տակ՝ իր և իր ընտանիքի անդամների անվտանգության վերաբերյալ առաջացած վախից դրդված, Արման Հակոբյանն ընդունել է ոմն Վախիդին իբրև թե 1.100.000 ՌԴ ռուբլի պարտք լինելու հանգամանքը և պարտավորվել է նշված գումարը փոխանցել «Գրեցիայից Արամո»-ին, նույն ինքը՝ Արամ Սամվելի Կարապետյանին:

Գումարը փոխանցելու վերաբերյալ Արման Հակոբյանի համաձայնությունը ստանալով և չբավարարվելով ձեռք բերված պայմանավորվածությամբ, անօրինական օգուտ ստանալու նպատակով, հանդիպման ընթացքում Պարույր Ավագյանը Արամ Կարապետյանի հրահանգով պահանջել և Արման Հակոբյանից, նրա կամքին հակառակ, ստացել է վերջինիս պատկանող և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի բանալիները և տեխնիկական անձնագիրը, ինչի արդյունքում օրեր անց հիշյալ՝ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենան ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի Լիտերատուրնայա 6Ա շենքի բակից, քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից հափշտակվել է: Այնուհետև, Արման Հակոբյանը, պարտավորությունից դրդված, հիշյալ՝ իբրև թե պարտք հանդիսացող 1.100.000 ՌԴ ռուբլի գումարը «Պրո»-ի միջոցով «Արամո»-ին փոխանցելու նպատակով 2024 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցում հանդիպել է Էդուարդ Արթուրի Եղիազարյանին, սակայն հանդիպման ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս ձերբակալվել է, և գումարի փոխանցումը տեղի չի ունեցել: Այսինքն՝ Պարույր Մարատի Ավագյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով: Գործը ուղարկվել է դատարան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>