ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված «5-րդ» ալիքի» անիմացիոն ֆիլմը ներկայացվել է «Հաղթել ենք միասին» միջազգային կինոփառատոնին Փաշինյանը Ալիևի բուլատից ատամով ոսկե ձկնիկն է․ կատարվելու են բոլոր պահանջները (տեսանյութ) Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ
26
Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը՝ ուղիղ միացմամբ «Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը ՔՊ-ն փախնում է ավագանու նիստերից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս Դեռ լույսը չբացված ՝ հավատացյալները շտապում են Վատիկան՝ վերջին հրաժեշտը տալու Հռոմի պապին Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ» ԱԱԾ-ն հաստատում է՝ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն մեկնել են Վատիկան Նիկոլ Փաշինյանի բանկային ռեկետը Միակ լուծումը՝ ավագանու արտահերթ ընտրություններ ու վերջ Պատերազմ Արցախում
Ձեր «քաղաքացու օր» կոչվող ֆարսը պետք է լիներ բոլորիդ «լռության օրը»։ Բայց դե դուք ո՛չ ամոթ ունեք, ո՛չ աբուռ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությունը՝ ուղիղ միացմամբ «ՔՊ-ն ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելու համար»․ Տիգրան Աբրահամյան «Թավշյա հեղափոխության» նվաճումների մասին. Փաշինյան Նիկոլի ակտիվն ու պասիվը Քանի դու կաս, ՀՀ քաղաքացիները միայն պետք է ցավակցեն իրար, շնորհավորելու առիթ չկա ՔՊ-ն փախնում է ավագանու նիստերից․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. «Ժողովուրդ» «Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ» Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Միջազգային թրենդն ուժեղ մարդիկ են. Ավետ Ադոնց Հասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինել ամբողջ հասարակության համար․ «Փաստ» ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված «5-րդ» ալիքի» անիմացիոն ֆիլմը ներկայացվել է «Հաղթել ենք միասին» միջազգային կինոփառատոնին Սյունիքի մարզի գյուղերի վրա ադրբեջանական կողմը ոչ թե վերջին շաբաթներին է ինտենսիվ կրակում, այլ՝ շուրջ 2 ամիս Դեռ լույսը չբացված ՝ հավատացյալները շտապում են Վատիկան՝ վերջին հրաժեշտը տալու Հռոմի պապին Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ Գործազրկությունը Հայաստանում 2024 թվականին աճել է Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ» Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ Փաշինյանը Ալիևի բուլատից ատամով ոսկե ձկնիկն է․ կատարվելու են բոլոր պահանջները (տեսանյութ) Աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված երթեր և ակցիաներ Անհերքելի փաստեր․ 2016 և 2025թթ․ Նիկոլների տարբերությունները․ «Կարճ ասած» Փաշինյանը հերթական քարոզչական ֆիասկոն կրեց. Տիգրան Քոչարյան ԱԱԾ-ն հաստատում է՝ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն մեկնել են Վատիկան Եթե Փաշինյանն է հրաժարվում, ինչո՞ւ Թրամփը պետք է օգտագործի ցեղասպանություն բառը. Բենիամին Մաթևոսյան Ցանկության դեպքում էլ Փաշինյանը չի՛ կարող դերակատար լինել. Կիրո Մանոյան Ադրբեջանական կրակոցներից բացի, ուրիշ ի՞նչ է պատրաստ արդարացնել իշխանական քարոզչությունը Հազարավոր քաղաքացիներ կառավարության գործուն «աջակցությամբ» գտնվում են «աշխատանքից դեպի նպաստ» ճանապարհին. Թադևոս Ավետիսյան Այսօր ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ հիշելով զոհերին, բայց նաև հիշում ենք Ուրուգվայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 60 ամյակը. Ժամանտու Օրսի Հայ ժողովրդի ներսում չպետք է լինեն դավաճաններ․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ)

Ինչո՞ւ է Եվրոպան «լուռ հետևում» Սիրիայում ալավիների կոտորածներին

Ինչպես հայտնի է, անցած տարվա դեկտեմբերին Ասադի ռեժիմը տապալվեց, իսկ  ինքը փախավ երկրից՝ Սիրիան թողնելով արմատական իսլամիստների վերահսկողության տակ:

Թե ինչու այդպես ստացվեց, առանձին խոսակցության հարց է: Այստեղ ներկայացնենք, թե ինչ վիճակում են հայտնվել այդ երկրի փոքրամասնությունները, որոնց շարքում ամենից անպաշտպանը  ալավիներն են:

Ծովափնյա Սիրիան և մասնավորապես Լաթաքիա նահանգը պատմականորեն եղել է ալավիական համայնքի կենտրոնը՝ կրոնական փոքրամասնություն, որը համարվում է շիա իսլամի ճյուղը: Ասադների ընտանիքը, որը տասնամյակներ շարունակ կառավարել է Սիրիան, պատկանում է այս կրոնական փոքրամասնությանը։ 2024 թվականի դեկտեմբերին Ասադի ռեժիմի տապալումից և Հայաթ Թահրիր ալ-Շամի այն ժամանակվա ղեկավար  Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած անցումային կառավարության ստեղծումից հետո բախումներ սկսվեցին կառավարական ուժերի և Ասադին հավատարիմների միջև, հատկապես այն շրջաններում, որտեղ մեծ թվով ալավիներ կան:

 Որպեսզի վախի մեջ պահեն իրենց հակառակորդներին, ներկայիս Սիրիայի ռեժիմը որոշում կայացրեց զանգվածային սպանություններ կազմակերպել  ալիվիների խաղաղ հատվածի նկատմամբ:

Ինչպես որ հարյուր տարի առաջ, Օսմանյան իշխանությունները պայքարելով հայ աբստամբների հետ, վախի մեջ պահելու համար հայ բնակչությանը, սկսած Աբդուլ Համիդի կառավարումից, սկսեցին զանգվածային ջարդերը կազմակերպել հայ բնակչության շրջանում:

Դեռ այս տարվա  հունվարի 14-ին Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնել էր, որ Հոմսի շրջանի մոտ գտնվող  Տասնինի ալավի խաղաղ բնակիչները զինված  սունի իսլամիստների  կողմից հարձակման են ենթարկվել։

Թասնին  գյուղի և մոտակա բնակավայրերի բազմաթիվ բնակիչներ և տարեցներ փորձել են կոտորածի մասին հայտնել Սիրիայի  ոստիկանությանն ու անվտանգության ուժերին, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել:

Իսկ սկսած մարտ ամսից ալավիների վրա հարձակումները ստանում են  զանգվածային բնույթ:

Մասնավորապես, Սալաֆիստ  ջիհադիստ Աբու Ջաբեր  անունով ահաբեկչական   առաջնորդներից մեկը, անուղղակիորեն ստանձնեց  մարտի 7-ին Արզեի գյուղի ջարդերի պատասխանատվությունը: Նա  հայտարարեց, որ «…անհրաժեշտ է «մաքրել» ալավիական բնակավայրերի տարածքը, նշելով, որ հաջորդ «մաքրումը» կլինի մոտակա ալավիական Ռաբիա գյուղը…»:

Մասսայական կոտորածների արդյունքում, ըստ Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (SOHR), առնվազն 973 խաղաղ բնակիչ է սպանվել   ջարդերի ընթացքում 2025 թվականի մարտի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ   Մարդու իրավունքների սիրիական ցանցը (SNHR) հայտնում է, որ դրան ի լրացում, մարտի 6-ից 8-ը սիրիական կառավարությանը հավատարիմ զինյալների կողմից սպանվել է ևս 190 խաղաղ բնակիչ:

Սկզբում բռնությունները կենտրոնացած էին Ջաբլա շրջանում, սակայն արագ տարածվեցին այլ վայրերում։ Մարտի 7-ին Սիրիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել սիրիական ափին գտնվող Տարտուս և Լաթաքիա քաղաքներում։

Իսկ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հերքել է 2025 թվականի մարտին տեղի ունեցած հարձակումների իր  պատասխանատվությունը, նշելով, թե իբր դա կատարվել է իրեն չենթարկվող խմբավորումների կողմից:

Այն, որ դա դասական իմաստով թուրքական ձեռագիր է, վկայում են բազմաթիվ փաստեր:

Ալավիների իսլամական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ մեղադրելով Սիրիայի  կառավարությանը բռնությունների համար: Խորհուրդը հայտնել է, որ ռազմական շարասյուններ են ուղարկվել ծովափնյա շրջան, իբր   «նախկին ռեժիմի մնացորդները»   վերացնելու պատրվակով, սակայն փոխարենը նրանք  «ահաբեկել են և սպանել խաղաղ ալավիներին»:

Զինված մարդկանց կողմից արված բազմաթիվ տեսանյութերում երևում է, որ զինյալների մեծ շարասյունները շարժվում են դեպի Տարտուս և Լաթաքիա: Ըստ CNN-ի, տեսանյութերից մեկում պատմողն ասել է. «Սա ազատագրական պայքար էր: Հիմա սա պայքար է Սիրիան մաքրելու համար», և զինվորական համազգեստով մի մարդ հայտարարում է, թե . «Ալավիներ, մենք գալիս ենք սպանելու ձեզ և ձեր հայրերին և մենք ձեզ ցույց կտանք սուննիների    զորությունը»:

    Ինչպիսի՞ն եղավ Եվրոպայի արձագանքը այս կոտորևածների վերաբերյալ

Զարմանալիորեն, իբր մարդու իրավունքներով մտահոգված Եվրոպան, ոչ միայն չդատապարտեց Սիրիայի ներկայիս իշխանություններին, ոչ միայն պատժամիջոցներ չկիրառեց նրանց նկատմամբ, այլև քաջալերեց նրանց, հայտարարելով, թե իբր գլխավոր մեղավորը… Ասադի կողմնակիցներն եին:

Ավելին, ԵՄ-ն հատուկ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշված էր բառացիորեն հետևյալը,-

«…ԵՄ-ն խստորեն դատապարտում է Սիրիայի ափամերձ շրջաններում ժամանակավոր կառավարական ուժերի դեմ ասադամետ տարրերի կողմից  իրականացված վերջին հարձակումները….»:

Ճիշտ է այդ նույն հայտարարությամ մեջ նշված էր, թե իբր ԵՄ-ն անընդունելի է համարում  նաև խաղաղ բնակիչների դեմ հարձակումները, սակայն դա ավելի շատ նման էր Սիրիայի ռեժիմին խրախուսմանը, այլ ոչ թե դատապարտմանը:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ներկայիս Եվրոպայի գլոբալիստական վերնախավը իրականում ոչ մի կապ չունի մարդու իրավունքների, ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ:

Սրանք իրական փարիսեացիներ են, որոնք հետապնդում են բացառապես իրենց տրանսազգային շահերը, որոնց մեջ մտնում են մի շարք համաշխարհային օլիգարխների շահերի սպասարկումը:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ վերնախավը: Սրանք փաստացի նպաստեցին արցախցիների հայրենազրկմանը իրենց հայաստանյան դրածոների միջոցով: Փաստացի սադրեցին ռու-ուկրաինական պատերազմը, որի արդյունքում սպանվել են երկու կողմերից ավելի քան 1.5 միլիոն մարդ:

Եվ ահա, իրենց հրեշավոր դիմակները ցույց տվեցին, երբ Սիրիայում ընթանում է սողացող ցեղասպանություն՝ այդ երկրի ալավիների հանդեպ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan