Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին
17
Մեր նվազագույն խնդիրը Գյումրիում ՔՊԿ-ի իշխանազրկումն է․ «Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ Նիկոլ Փաշինյանի պարտության քայլերթին մենք պիտի սկիզբ դնենք գյումրեցիներով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մեր նվազագույն խնդիրը Գյումրիում ՔՊԿ-ի իշխանազրկումն է․ «Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Որքան էլ գժվելու ժամանկներ են, պիտի ոտքի կանգնել, համառորեն պայքարել, կատարել ճիշտ ընտրություն «Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան 10.000 մարդ ապրում է տնակում, իսկ ասում են՝ փակել ենք աղետի գոտու էջը. Գյումրիի ավագանու թեկնածու (տեսանյութ) Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը նաև ներկա է Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրիի էմանսիպացիան, կրոնական համայնքները․ քննարկում (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Ժողովուրդ, կռիվը ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար է. Գյումրիի մոտ նոր Ջարդի ձորեր չեն լինելու. Ռուբեն Մխիթարյան Թրամփը կարգադրել է լուծարել «Ամերիկայի ձայնը», «Ազատություն» ռադիոկայանը և ևս 7 գործակալություն․ NYTimes Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ալիևի տեղապահը ժողովրդին շանտաժի է ենթարկում. Աննա Գրիգորյան «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Շատ մտահոգ եմ քաղաքիս ու երկրիս ներկա իրավիճակով, օր առաջ պետք է ուղղել այն սխալը, որը կատարել ենք 2018-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին․ հայտարարություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ցավը մենք՝ գյումրեցիներս, շատ լավ ենք հասկանում․ Դերենիկ Մալխասյան (լուսանկար) Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Մեկ փորձից գուշակեք, թե ո՞վ է 750 միլիոն դոլար «ներարկել» «խաղաղասեր» Փաշինյանի իշխանությանը Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մասնակցության մասին որոշումս էլ, դաշինքի ընտրությունն էլ պայմանավորված են մեկ գործոնով՝ քաղաքս տեսնել բարելավված ու զարգացած Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ Արդյունավետ համագործակցություն, որը ստեղծեց բաց հարթակ գյումրեցի կանանց զարգացման, տեղեկացվածության և փորձի փոխանակման համար (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Մեր տարածաշրջանում «երեք հսկաների» համար ամենադժվար մարտահրավերը լինելու է թուրքական գործոնը․ Արմեն Գևորգյան

Այլընտանքային նախագծեր խումբը շարունակում է ներկայացնել ՀՀ նախկին 
փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերլուծությունը՝ աշխարհում կատարվող 
կտրուկ շրջադարձերի մասին։ Առաջին մասը ներկայացնում ենք ստորև.

Տարածաշրջանային հիմնական ուշադրությունը, թիրախը եղել ու կմնա Իրանը և նրա հետ կապված ամեն ինչ, ուստի ԱՄՆ-ն չի կարողանա կորցնել հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ: Այդ հետաքրքրությունը կխթանի նաև Ադրբեջանի և Իսրայելի միջև հարաբերությունների սերտացումը։ Այդ իսկ պատճառով այն ըմբռնումը, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերաֆորմատավորման» համաձայն, տարածաշրջանը մնալու է Ռուսաստանի հովանու ներքո, ռացիոնալ չէ. Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նվազագույնը մնալու են ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների լատենտ  հետաքրքրությունների տիրույթում։

· Թուրքիան կշարունակի պայքարել թյուրքական հավակնությունների իրականացման և տարածաշրջանում գերակայություն ձեռք բերելու համար, որը կարող է ստանալ ԱՄՆ-ի կուլիսային աջակցությունը (ուրիշների ձեռքերով թուլացնել Ռուսաստանը):

· Ադրբեջանը կձգտի սահմանափակել Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում իր անկախ դիրքավորման վրա և կամրապնդի իր հարաբերությունները Իսրայելի հետ, որի օգնությամբ կլուծի իր հարցերը ամերիկյան նոր վարչակազմի հետ։

· Ռուսաստանը ելնելու է նրանից, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնում է ձեռք բերվել իր ռազմավարական ներկայության և շահերի գոտիների վերաբերյալ, այդ թվում՝ Հարավային Կովկասում, և համառորեն պահանջատեր է լինելու իր տարածաշրջանային գործընկերների նկատմամբ։ Սա կներառի թուրքական ախորժակները սահմանափակելու ակնհայտ ցանկություն:

· Արևմուտքը կուժեղացնի ռուս-չինական-հնդկական տրանսպորտային և լոգիստիկ մրցավազքը և մրցակցությունը. Հյուսիս-Հարավ միջանցքը, միջանցքը Չինաստանից Եվրոպա Կենտրոնական Ասիայով և Հարավային Կովկասով, ինչպես նաև արաբա-հնդկական նոր տրանսպորտային երթուղի դեպի Եվրոպա:

Այս տարածքում շահերի սրումը կարող է իսկական մարտահրավեր դառնալ «BRICS+»-ի կենսունակության համար:

Ընդհանրացում.

Մենք պետք է առաջնորդվենք նրանով, որ տարածաշրջանում առճակատման մեծ ներուժ է մնալու։ Ռուսաստանը կողմերի որոշմամբ մեխանիկորեն չի վերածվելու Հարավային Կովկասում տարածաշրջանային գերիշխողի. Ռուսաստանին պարզապես կընձեռեն այդ տարածաշրջանը վերանվաճելու հնարավորություն։ Թե ի´նչ լծակներ ու ազդեցության մեխանիզմներ կընտրի ու կկիրառի ՌԴ-ն, այդ թվում՝ ինտեգրացիոն ձևաչափերի վերաիմաստավորման առումով, ցույց կտա ժամանակը։

Այսպիսով․

Մեր տարածաշրջանում «երեք հսկաների» համար մոտ ապագայում ամենադժվար մարտահրավերը լինելու է թուրքական գործոնը։ Ռուսաստանը պետք է անխուսափելի ռազմավարական երկխոսություն վարի Թուրքիայի հետ, քանի որ շփման տարածքները շատ ընդարձակ են՝ Սև ծովը և պատերազմը Ուկրաինայում, Սիրիան և այնտեղ ռուսական ռազմական ներկայությունը, Հարավային Կովկաս, Միջին Ասիա, Հյուսիսային Աֆրիկա։ Աբխազիայի վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ թուրքական իշխող վերնախավի համար Ռուսաստանի հետ հարաբերություններում տաբուներ չկան, և դրանք կարող են բացակայել նաև, երբ անհրաժեշտ լինի ապակայունացնել Ռուսաստանի առանձին շրջանները։

Ռուս-Թուրքական էներգետիկ համագործակցության գործոնի հարկադիր ուժեղացումը փոխադարձ կախվածության և լարվածության նոր ձևաչափեր է սահմանում։ Թուրքիան, իր արևմտյան գործընկերների աջակցությամբ, կձգտի հնարավորինս արագ իրականացնել գազի և նավթի տարանցման նոր նախագծեր Պարսից ծոցից և Միջին Ասիայից դեպի Եվրոպա, ինչն ակնհայտորեն կհակասի Ռուսաստանի շահերին։ Ռուսաստանի համար իրավիճակը որոշակիորեն բարդանում է նրանով, որ Ռուսաստանի և Հայաստանի ավանդական հարաբերությունները, որոնցում էական դեր է խաղացել Հայաստանի համար թուրքական ռիսկերի չեզոքացման բաղադրիչը, սկսել են դեֆորմացվել։

Հայաստանի ներկայիս իշխանությունները պատրաստ են ընդունել Թուրքիայի գերիշխող դիրքը տարածաշրջանում, մինչդեռ Ռուսաստանը մինչ այժմ միայն դեկլարատիվ կերպով է ցույց տվել իր ռազմավարական անհամաձայնությունն իրադարձությունների այս ընթացքի հետ։ Արդյունքում ի հայտ են գալիս «3+3» ձևաչափեր, որոնց կենսունակությունը կախված կլինի համաշխարհային «վերաֆորմատավորման» արդյունքներից։ Թուրքիան պետք է նաև ավելի կառուցողական հարաբերություններ հաստատի Չինաստանի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցության նոր նախագծեր իրականացնելու ու Միջին Ասիայում ռազմավարական ներկայացուցչության իր ռազմավարական շահերի համատեքստում, և սահմանափակի իր ակտիվ հետաքրքրությունը ույղուրների իրավունքների հարցերում, քանի որ հակառակը կարող է խրախուսել քրդերի հավակնությունները Թուրքիայից դուրս տարածաշրջանում։

Տարածաշրջանային կայունության և անվտանգության ապագայի համար նոր մարտահրավեր է ստեղծում Ադրբեջանի և Իսրայելի միջև աճող ռազմավարական համագործակցությունը։

Ալիևը ցանկանում է դուրս գալ և´Ռուսաստանի, և´Թուրքայի կախվածությունից, ուստի Իսրայելին դարձնում է իր նոր դաշնակիցը՝ ըստ էության մեծացնելով հակադրությունը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հետ հարաբերություններում։

Իսրայելը Ադրբեջանի համար դառնում է ոչ միայն դաշնակից, այլ նաև համաշխարհային տնտեսական գործընկեր և Ալիևների ընտանիքի գլխավոր «փաստաբանը»։ Ադրբեջանը սեփական նավթից ու գազից վաստակած միլիարդները ներդնում է տարածաշրջանից դուրս այլ նախագծերում, մասնավորապես՝ իսրայելական, քանի որ նախ՝ սեփական բնական ռեսուրսներն արդեն սպառվում են, երկրորդ՝ ներգրավման ու ազդեցության նոր գործիքներ են ստեղծվում։ Չի կարելի բացառել, որ Իսրայելի և Ադրբեջանի մերձեցումն է վերջին տարիներին դարձել իսրայելական իշխանությունների կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության և Երուսաղեմում  հայկական ներկայության նկատմամբ ռեպրեսիվ ճնշումների ավելացման հիմնական պատճառը։ Ինչի հանդեպ, ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը չի կարող և չպետք է անտարբեր մնա։ Բայց մյուս կողմից, ադրբեջանա-իսրայելական՝ ձևավորվող սերտ համագործակցությունը կարող է Ալիևի մոտ ձևավորել պրակտիկ մոտիվացիա՝ Իրանի և Ռուսաստանի դեմ գործողություններ ձեռնարկելու հարցում, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ անձամբ իր համար։

Չնայած ռուս-ադրբեջանական այսրոպեական էներգետիկ գործընկերությանը, Ռուսաստանը պետք է շահագրգռված լինի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների սահմանափակմամբ, քանի որ դա հանգեցնում է նրա ուժեղ ռազմականացմանը։ Նման ռազմականացումը դառնում է անկայունության և նոր մարտահրավերների գործոն տարածաշրջանում, այդ թվում՝ Ռուսաստանի հարավային սահմաններում։ Ալիևի մեծ հավակնությունները պոտենցիալ ունեն բախվելու ներքաղաքական կայունության և այս երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրականացման խնդրի հետ։ Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու, Արցախ հայերի վերադարձի, հայ գերիների ազատ արձակման և Արցախում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը կարող են կրկին լեգիտիմ թեմաներ դառնալ Ռուսաստանի համար Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ամենադժվար լուծումները փնտրելու է Հայաստանում, որտեղ նրան առաջին հերթին անհրաժեշտ կլինի ռազմավարական առումով վստահելի գործընկեր գտնել։ Գործընկեր, որը բավականաչափ պատրաստված կլինի թյուրքական աշխարհի հետ կոշտ, բայց կառուցողական երկխոսության համար։

Չնայած Ռուսաստանը ձգտելու է ապամոնտաժել արևմտյան ազդեցության ինստիտուցիոնալ մեխանիզմները ողջ տարածաշրջանում՝ օգտագործելով Վրաստանի փորձը, այնուամենայնիվ, անհրաժեշտ կլինի հստակ հասկանալ և պրագմատիկ կերպով ընդունել այն իրողությունը, որ Հայաստանում հասարակության մի զգալի մասն այլևս չի կարող ընդունել և հաշտվել ռուսամետ կողմնորոշման այլընտրանքի բացակայության հետ։

Եվ Հայաստանի ապագա բոլոր իշխանությունները ստիպված են լինելու հաշվի նստել իրերի այս դասավորության հետ։

Ռուսաստանը պետք է պատրաստ լինի.

— առաջարկել բնակչության բարեկեցության աճի նոր հեռանկարներ և հնարավորություններ,

— ռազմավարական համագործակցության բոլորովին նոր երկկողմ ձևաչափ և երաշխիքներ՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության ապահովման համար,

— աջակցել Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանային և անդրտարածաշրջանային նոր նախագծերին ու զարգացման ծրագրերին։

Պոտենցիալ ենթակառուցվածքային նախագծերի զարգացման համատեքստում (Իրան-Հայաստան նոր գազատարի կառուցում թուրքմենա-իրանական գազի տարանցման համար դեպի Եվրոպա, Իրան-Հայաստան նոր երկաթուղի և Աբխազիայի տարածքով երկաթուղու գործարկում՝ Պարսից ծոցից դեպի Սև ծովի ավազան նոր տրանսպորտային հոսքեր հաստատելու համար, նոր ատոմակայանի կառուցում և այլն), տրամաբանական է դառնում ռազմատեխնիկական, երկկողմանի համագործակցության ամրապնդումը Ռուսաստանի հետ:

Վերանայված համագործակցության հիմնական ուղերձը կլինի ոչ միայն հակահայկական նոր ագրեսիաների ռիսկերի չեզոքացումը, այլ նաև Հայաստանի տարածքով անցնող և BRICS+ երկրների համար կենսական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ միջանցքի ողջ ենթակառուցվածքի պաշտպանությունը։

Տնտեսապես Հայաստանը չունի այն նշանակությունը, որ դառնա Միացյալ Նահանգների նոր կիզակետը։ Խաղի այն կանոնները, որոնց սովոր են Հայաստանի ներկայիս իշխանությունները Արեւմուտքի հետ հարաբերություններում, առաջիկա տարիներին այլեւս չեն գործի։ Յուրաքանչյուր դեպք կունենա իր անհատական ​​լուծումների փաթեթը: Մենք պետք է պրագմատիկ աշխատենք Եվրոպայի հետ։ Նման աշխատանքի հինգ հիմնական ուղղությունները ես արդեն նկարագրել եմ իմ նախորդ հոդվածներում։

Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր ինքնիշխանությունը պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու եվրոպական գործնական միջոցների հույս չկա։ Սա, ի դեպ, ի սկզբանե պարզ էր բոլոր ողջամիտ մարդկանց համար։

Եվրոպան ինքն է հիմա իրական մեխանիզմներ փնտրում սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Երևանը, նախևառաջ, պետք է զգույշ լինի, որ չչարաշահի «լիբերալիզմի» տարածաշրջանային կենտրոն դառնալու իր ձգտումները, որպեսզի չվերածվի «թունավոր հարևանի» նրանց համար, ովքեր դեռևս համեմատաբար հավասար և բարեկամական հարաբերություններ են պահպանում ՀՀ-ի հետ օրինակ՝ Վրաստանը և Իրանը:

Հայաստանում իշխանության հարցն անխուսափելիորեն սրվում է. գործող իշխանությունների պահպանման հարցում գործնական շահագրգռվածություն ունեն Ալիևն ու Էրդողանը, ինչպես նաև Եվրոպան, հակառուսական տրամադրություններ խթանելու նպատակով, բայց առանց նույնիսկ «նշանադրության» հեռանկարի։ Իսկ հայ հասարակության մեծ մասն արագորեն կորցնում է իր գործնական հետաքրքրությունը «թավշյա իշխանությունների» նկատմամբ։ Երկրի ներսում հիմնական խնդիրը այլընտրանքի որոնումն է, որը կարող է փոխարինել ներկայիս իշխանություններին այս գլոբալ տրանսֆորմացիաների փուլում։ Հասկանալի է, որ որքան երկար չհայտնվի այդ այլընտրանքը, այնքան երկար կշարունակվի ներկայիս հոգեվարքային ներքին և արտաքին քաղաքականությունը, իսկ հնարավորությունները, որոնք բացվում են Հայաստանի առաջ՝ դիրքավորվելու և զարգանալու նոր, ինքնատիպ աշխարհաքաղաքական ձևով, կարող են վերջնականապես փակվել: Այս դեպքում ներքաղաքական հակաբնական վիճակի հետագա պահպանման պատասխանատվությունը կրելու են նաև ոչ իշխանական քաղաքական ուժերն ու ինստիտուտները։ Պետք է հիշել, որ պատմությունը, որպես կանոն, չի սիրում եթեներ ու չի  հանդուրժում սուբյեկտիվ տրամադրություններ, և ապագա սերունդները հեշտությամբ կարող են հավասարության նշան դնել այսօրվա քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների միջև՝ կորսված Արցախի, ոտնահարված ազգային արժանապատվության և պետական ​​ինքնիշխանության խաթարման պատճառով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan