Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն
19
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին» Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք... Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Կիրանցում ցուցարարներին ջարդող քրեական ոստիկանության պետին Փաշինյանը պարգևատրել է Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը (տեսանյութ) «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը. Ուղիղ ՊՆ հերթական հերքումը ՔՊ-ն որոշել է, որ պետք է մասնակցեն Գյումրու ավագանու հաջորդ նիստերին Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը Գարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ Թատրոնի գլխավոր արարն է սկսվել` անմեղսունակ ձևանալու. Վահագն Մելիքյան Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն Ավագանու նիստում կքննարկվի տրանսպորտի թանկացումը կասեցնելու «Մայր Հայաստան»-ի նախագիծը (տեսանյութ) Սոնա Աղեկյանը ճիշտ է, իսկ Ավինյանն, ինչպես միշտ՝ սխալ. Վարչակա դատարանն է որոշել «Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթեց «Քաղաքացիական պայմանագրին» Տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն Ինչո՞ւ են ՔՊ-ին ասում ադրբեջանա-թուրքական իշխանություն․ «Կարճ ասած» Մի խումբ մարդիկ օգտվել են թալանից, բայց այն պրոեկտվում է բոլոր արցախցիների վրա․ Սամվել Շահրամանյան ՊԵԿ-ը պատշաճ վերլուծական կարողություններ չունի, ու գրեթե միշտ սխալվում է․ Վահրամ Միրաքյան Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության 100 հատ Նիկոլ լինի, 1000 հատ Գալյան՝ Սահմանադրությունը չի փոխվելու. Արամ Մանուկյան Եռագույնը՝ «Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աղբավայրում. ավագանու անդամ «Էրդողան խումբը» ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն․ Փաշինյանի «ձեռքբերումը» Եթե մեր մեջ ապրում է արդարության ծարավը, ապա համոզված եղեք՝ Արցախը չի մեռնելու. Արցախի թեմի առաջնորդ Տարրական աշխատանքային պայմաններ չկան, և տեսակավորման գործընթացում նույնպես առկա են լուրջ խնդիրներ (տեսանյութ) Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը Թուրքիան և Ադրբեջանը նոր պայմանագիր են ստորագրել Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա «Ադրբեջանը նոր ստատուս քվո է ստեղծում տարածաշրջանում»․ Հաջիև Սյունիքում 14-ամյա տղային ծեծել են՝ հոբելյարի ծննդի կապակցությամբ գումար հավաքելուն չմասնակցելու համար

Ինչու՞ են վատթարանում թուրք-իրանական հարաբերությունները և կարո՞ղ է դա ազդել Հայաստանի անվտանգության վրա

Վերջին օրերին կտրուկ սկսեցին վատթարանալ թուրք-իրանական հարաբերությունները: Դրանք հատկապես սրվեցին Թուրքիայի արտգործնախարար  Ֆիդանի այն խոսքերից հետո, երբ նա մեղադրեց Իրանին այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ: Մասնավորապես, Ֆիդանը նկատի ուներ այն, որ Իրանը փորձում է աջակցել Սիրիայում գործող քրդական շրջանակներին, որոնց զինաթափումը պահանջում է Անկարան:

Բանն այն է, որ հատկապես Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, թուրքերը  հույս ունեն համաձայնության գալ նոր ամերիկյան վարչակազմի հետ՝ Սիրիայում քրդերի քաղաքական դերակատարումը գրեթե վերացնելու հարցում:

Ամերիկացիների կողմից հակասական ազդակներ են հնչում այս հարցի վերաբերյալ:

Սակայն, անսպասելիորեն, սիրիական քրդերին սկսեցին ակտիվորեն աջակցել իսրայելցիները:

Թուրքերին ուղղված երկրորդ հարվածն այն էր, որ քրդերի դերի թուլացմանը կողմ չդարձան նաև ծոցի արաբական երկրները:

Թուրքերը փորձեցին այս հարցում ազդել  բանտում գտնվող քրդերի առաջնորդ Աբլուլա Օջանալի միջոցով: Մասնավորապես, վերջինս բանտից կոչով դիմեց բոլոր քրդերին՝ զինաթափվել և երկխոսության մեջ մտնել թուրքական իշխանության  հետ:

Օջալանի այս կոչը  ողջունվեց նաև Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարների կողմից: Սակայն իրաքյան քրդերի թալիբանական հատվածը այդ կոչը դրական չընդունեց: Ըստ  թուրքերի, դրա պատճառը Իրանի ազդեցությունն է նրանց վրա, ինչի վերաբերյալ, իբր, Անկարան կոնկրետ փաստեր ունի:

Ըստ Ֆիդանի՝ Իրանը Սիրիայում պարտվելուց հետո, չի կարողանում ընդունել դա  և փորձում է քրդերի միջոցով ապակայունացնել վիճակը, որպեսզի այդ երկրի կենտրոնական իշխանությունը թույլ լինի:

Այն, որ նման միտում կա, փաստ է: Ընդ որում, այդ հարցում զարմանալիորեն բոլոր լուրջ խաղացողների շահերը համընկել են:

Ամերիկացիներին դա ձեռնտու է, քանի որ քրդերը թույլ են տալիս իրենց այդ երկրում ունենալ ռազմական ներկայություն: Նույնը ձեռնտու է նաև Իսրայելին, քանի որ այստեղ մտավախություն ունեն, որ պոստասադական թրքամետ  իշխանությունը կարող է հետագայում նոր սպառնալիք դառնալ իրենց համար: Ռուսները նույնպես ուզում են, որ Սիրիայում լինի թույլ իշխանություն, որպեսզի իր ռազմաբազաների շուրջ բանակցություններում Դամասկոսը չկարողանա կոշտ դիրքորոշում արտահայտել:

Սիրիայի կենտրոնական իշխանության թուլացման կողմ են նաև ծոցի արաբական երկրները, որոնք չեն ուզում, որ այդ երկրում մեծ լինի Անկարայի ազդեցությունը: Եվ վերջապես,  դրան դեմ է նաև Թեհրանը, որը հույս ունի ռևանշի հասնել և կրկին այդ երկիրն իր ազդեցության տակ վերցնել:

Ստացվել է այնպես, որ Թուրքիան , փաստացի գրավելով Սիրիան, հայտնվել է աշխարհաքաղական ծուղակում, որտեղ գրեթե բոլոր խաղացողների շահերը իրենց դեմ են ուղղված:

Իսկ թե ինչու հատկապես Իրանի հասցեին թուրքերը սկսեցին գրոհել, առանձին վերլուծության  հարց է:

Պետք է նշել, որ Իրանի հասցեին այս դիվանագիտական գրոհը կարող է բացասական ազդեցություն թողնել նաև մեր երկրի վրա:

Բանն այն է, որ Թուրքիան ակնարկում է և փորձում է լեգիտիմ հիմք ստեղծել՝ Իրանին մեղադրելու համար, իբր, այդ երկրում ազգային փոքրամասնություններին ճնշելու մեջ:

Հասկանալի պատճառով, այս շարքում կարող է առաջ գալ Իրանի ադբեջանցիների հարցը, որը Թուրքիան կարող է սկսել հրապարակավ շահարկել:

Մանավանդ, որ այս հարցում նրանք հույս ունեն գտնել իրավավիճակային և ժամանակավոր  դաշնակիցներ, ի դեմս Իսրայելի և Թրամփի վարչակազմի:

Իսկ եթե թուրքերին դա հաջողվի, ապա այդ թրենդը կարող է վտանգավոր դառնալ Հայաստանի համար:

Այս հարցում զսպող դեր է կատարում Մոսկվան: Սակայն այս հարցում էլ շատ անհայտներ կան, որոնց մասին կխոսենք մեր հաջորդ վերլուծություններում:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan