Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
16
Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Պատերազմ Արցախում
Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն Կճոյանին առնչվող հնարավոր քրգործերի վերաբերյալ Դատախազությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել Սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում (տեսանյութ) Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»

Ինչու՞ են վատթարանում թուրք-իրանական հարաբերությունները և կարո՞ղ է դա ազդել Հայաստանի անվտանգության վրա

Վերջին օրերին կտրուկ սկսեցին վատթարանալ թուրք-իրանական հարաբերությունները: Դրանք հատկապես սրվեցին Թուրքիայի արտգործնախարար  Ֆիդանի այն խոսքերից հետո, երբ նա մեղադրեց Իրանին այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ: Մասնավորապես, Ֆիդանը նկատի ուներ այն, որ Իրանը փորձում է աջակցել Սիրիայում գործող քրդական շրջանակներին, որոնց զինաթափումը պահանջում է Անկարան:

Բանն այն է, որ հատկապես Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, թուրքերը  հույս ունեն համաձայնության գալ նոր ամերիկյան վարչակազմի հետ՝ Սիրիայում քրդերի քաղաքական դերակատարումը գրեթե վերացնելու հարցում:

Ամերիկացիների կողմից հակասական ազդակներ են հնչում այս հարցի վերաբերյալ:

Սակայն, անսպասելիորեն, սիրիական քրդերին սկսեցին ակտիվորեն աջակցել իսրայելցիները:

Թուրքերին ուղղված երկրորդ հարվածն այն էր, որ քրդերի դերի թուլացմանը կողմ չդարձան նաև ծոցի արաբական երկրները:

Թուրքերը փորձեցին այս հարցում ազդել  բանտում գտնվող քրդերի առաջնորդ Աբլուլա Օջանալի միջոցով: Մասնավորապես, վերջինս բանտից կոչով դիմեց բոլոր քրդերին՝ զինաթափվել և երկխոսության մեջ մտնել թուրքական իշխանության  հետ:

Օջալանի այս կոչը  ողջունվեց նաև Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարների կողմից: Սակայն իրաքյան քրդերի թալիբանական հատվածը այդ կոչը դրական չընդունեց: Ըստ  թուրքերի, դրա պատճառը Իրանի ազդեցությունն է նրանց վրա, ինչի վերաբերյալ, իբր, Անկարան կոնկրետ փաստեր ունի:

Ըստ Ֆիդանի՝ Իրանը Սիրիայում պարտվելուց հետո, չի կարողանում ընդունել դա  և փորձում է քրդերի միջոցով ապակայունացնել վիճակը, որպեսզի այդ երկրի կենտրոնական իշխանությունը թույլ լինի:

Այն, որ նման միտում կա, փաստ է: Ընդ որում, այդ հարցում զարմանալիորեն բոլոր լուրջ խաղացողների շահերը համընկել են:

Ամերիկացիներին դա ձեռնտու է, քանի որ քրդերը թույլ են տալիս իրենց այդ երկրում ունենալ ռազմական ներկայություն: Նույնը ձեռնտու է նաև Իսրայելին, քանի որ այստեղ մտավախություն ունեն, որ պոստասադական թրքամետ  իշխանությունը կարող է հետագայում նոր սպառնալիք դառնալ իրենց համար: Ռուսները նույնպես ուզում են, որ Սիրիայում լինի թույլ իշխանություն, որպեսզի իր ռազմաբազաների շուրջ բանակցություններում Դամասկոսը չկարողանա կոշտ դիրքորոշում արտահայտել:

Սիրիայի կենտրոնական իշխանության թուլացման կողմ են նաև ծոցի արաբական երկրները, որոնք չեն ուզում, որ այդ երկրում մեծ լինի Անկարայի ազդեցությունը: Եվ վերջապես,  դրան դեմ է նաև Թեհրանը, որը հույս ունի ռևանշի հասնել և կրկին այդ երկիրն իր ազդեցության տակ վերցնել:

Ստացվել է այնպես, որ Թուրքիան , փաստացի գրավելով Սիրիան, հայտնվել է աշխարհաքաղական ծուղակում, որտեղ գրեթե բոլոր խաղացողների շահերը իրենց դեմ են ուղղված:

Իսկ թե ինչու հատկապես Իրանի հասցեին թուրքերը սկսեցին գրոհել, առանձին վերլուծության  հարց է:

Պետք է նշել, որ Իրանի հասցեին այս դիվանագիտական գրոհը կարող է բացասական ազդեցություն թողնել նաև մեր երկրի վրա:

Բանն այն է, որ Թուրքիան ակնարկում է և փորձում է լեգիտիմ հիմք ստեղծել՝ Իրանին մեղադրելու համար, իբր, այդ երկրում ազգային փոքրամասնություններին ճնշելու մեջ:

Հասկանալի պատճառով, այս շարքում կարող է առաջ գալ Իրանի ադբեջանցիների հարցը, որը Թուրքիան կարող է սկսել հրապարակավ շահարկել:

Մանավանդ, որ այս հարցում նրանք հույս ունեն գտնել իրավավիճակային և ժամանակավոր  դաշնակիցներ, ի դեմս Իսրայելի և Թրամփի վարչակազմի:

Իսկ եթե թուրքերին դա հաջողվի, ապա այդ թրենդը կարող է վտանգավոր դառնալ Հայաստանի համար:

Այս հարցում զսպող դեր է կատարում Մոսկվան: Սակայն այս հարցում էլ շատ անհայտներ կան, որոնց մասին կխոսենք մեր հաջորդ վերլուծություններում:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan