Թրամփն ու Պուտինը կորոշեն, հետո սրան կկանչեն ստորագրելու. դաս թող լինի՝ КВН-շիկն ու կլյաուզա գրող լրագրողը չպետք է երկիր ղեկավարեն. երեկ՝ Չերչիլ, այսօր՝ ստորացված. Արթուր Խաչիկյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման, սուր լեզվակռվի մասին. սա հերթական օրինակն է, որը ցույց է տալիս, թե ինչպես հերթական անգամ գցեցին ու ստորաբար խաբեցին մի ողջ ժողովրդի։ Զելենսկին ի՞նչ էր ասում Թրամփի հետ հանդիպման ժամանակ: Ըստ էության Զելենսկին ասում էր՝ դուք մեզ ներքաշել եք էս պատերազմի մեջ, գոնե անվտանգության երաշխիքներ կտա՞ք։ Ասացին՝ ոչ։ Ո՛չ ՆԱՏՕ, ո՛չ ԵՄ, ո՛չ անվտանգություն… ոչ մի երաշխիք: ՀԱՐՑ՝ բա ինչո՞ւ զոհվեցին ուկրաինացի այդ մեկ միլիոն տղաները։
- Ես Զելենսկուն չեմ դատապարտում, բայց КВН խաղացողն (Զելենսկին) ու կլյաուզա գրող լրագրողը (Փաշինյանը) չպետք է երկիր ղեկավարեն։
- Եթե անգլերենդ լավ չէ, թարգմանիչ տար հետդ, որ գոնե ասածներդ մեղմեր ու քեզ ժամանակ տար՝ հաջորդ նախադասությունն ասելուց առաջ կարողանայիր մտածել։ Ինչպես կարելի է նման հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին դիմել անունով՝ Ջեյ Դի, երբ վերջինս քեզ դիմում է «պարոն նախագահ»-ով, չգիտեմ… Դիվանագիտության մեջ մանրուքներ չեն լինում։ Երեկ դու Չերչիլ էիր քեզ զգում, այսօր՝ ստորացված…
- Ո՞վ է ավելի մեղավոր՝ խաբո՞ղը, թե՞ խաբվողը։ Արևմո՞ւտքը, որ խաբեց Զելենսկուն, թե՞ Զելենսկին, որ խաբվեց:
- Ինչո՞ւ եք սուտ հույսեր տալիս, ինչո՞ւ են կեղծ լոզունգներով և կեղծ ինֆորմացիաներ շրջանառելով՝ դեմոնիզացնում քաղաքական գործիչներին։ Դա գործիք է՝ երկրներում հեղաշրջում, հեղափոխություններ անելու համար, ինչպես մեզ հետ զրույցում ասել էր ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Ջեյմս Քարդենը:
- Ո՞վ է ավելի մեղավոր՝ խաբո՞ղը, թե՞ խաբվողը։ Արևմո՞ւտքը, որ խաբեց Զելենսկուն, թե՞ Զելենսկին, որ խաբվեց:
