Սոնա Մնացականյանի հորեղբայրը դատական նիստի ժամանակ ինֆարկտ է ստացել

Դիտել նաև
Գյումրին ընտրեց ՔՊ-ի իշխանազրկումը․ տարոսը՝ Հայաստանին
Սոնա Մնացականյանի մահվան գործով նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործը փակեն․ ահազանգ
Երևանի «բարեփոխված» տրանսպորտը՝ թալան, քաոս և քաղաքացիների հարկադիր վճարումներ
«Բոյկոտը գործիք է, որը կարող է կոտրել անարդար որոշումները»․ Սոնա Աղեկյան
«Գերշահույթ ապահովելու համար նույնիսկ անցնում են դպրոցահասակ երեխաների ինքնասիրության վրայով»․ Սոնա Աղեկյան
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական նիստի ընթացքում Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտմկանի ինֆարկտ է ստացել։
Այս մասին News.am-ին հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ «Ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ էլ հայտնեցին, որ սրտմկանի ինֆարկտ է ստացել»,-ասել է Ասլանյանը։
Փաստաբանը նշել է, որ օրեր առաջ էլ Սոնա Մնացականյանի հայրն էր սրտի հերթական վիրատահությունը տարել ու այսօր չէր կարողացել ներկայանալ նիստին։