Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի է արժանացել

«Անորան» արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգին՝ առաջ անցնելով ինը այլ ֆիլմերից, այդ թվում՝ Էդվարդ Բերգերի «Կոնկլավը», Բրեդի Քորբեթի «Բրուտալիստը» և Քորալի Ֆարգիթի «Նյութը»:
Մրցանակը ստացել են գրող/ռեժիսոր Շոն Բեյքերը, պրոդյուսեր և գործընկեր Սամանթա Քուանը և երկարամյա պրոդյուսեր Ալեքս Կոկոն։ Ընդհանուր առմամբ երեկոն հաղթական էր «Անորա» ֆիլմի համար, որը ստացավ 5 ոսկե արձանիկ։ Այդ թվում՝ Լավագույն դերասանուհի (Մայքի Մեդիսոն), Լավագույն մոնտաժ, Լավագույն ռեժիսոր և Լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում։ Իր ելույթի ժամանակ Բեյքերը բուռն խնդրանք է արել՝ փրկել կինոթատրոնները Միացյալ Նահանգներում:
Նա խնդրել է ռեժիսորներին շարունակել ֆիլմեր նկարահանել մեծ էկրանի համար, դիստրիբյուտորներին՝ կենտրոնանալ ֆիլմերի թատերական թողարկումների վրա, իսկ մարդկանց՝ շարունակել ֆիլմեր դիտել կինոթատրոններում: «Անորան» էկզոտիկ պարուհու պատմությունն է, ով հանդիպում և սիրահարվում է ռուս օլիգարխի շվայտ որդուն։ Երբ զույգն ամուսնանում է վերջինի քմահաճույքով, սկսվում է իրադարձությունների բուռն շղթան։