Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
9
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել 327 միլիոնը մսխել են, բայց Րաֆֆու փողոցի բնակիչների խնդիրը չի լուծվել (տեսանյութ)

Գյումրիում Անիի 1000 ամյակին նվիրված հուշարձանի փառավոր անցյալն ու ողբալի ներկան (տեսանյութ)

1968 թ․-ի հունիսի 9-ին Լենինականի հարավ-արևմտյան հատվածում գտնվող բարձունքի վրա, որտեղ դարեր առաջ եղել է Կումայրի բնակավայրը, տեղի է ունեցավ Անիի 1000 ամյակին նվիրված պարկ-հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։

Պատմական Անիի հիմնադրման 1000 ամյակին նվիրված հուշարձանը կառուցված է Անիից բերված կարմիր տուֆից և ունի 15 մետր բարձրություն։ Զարդաքանդակները խորհրդանշում են երբեմնի ծաղկուն ու շեն Անիի վսեմ ճարտարապետությունը։

Հուշարձանի վերևի մասում Բագրատունիների թագավորության զինանշանն է՝ առյուծը ընթացքի պահին, որը միաժամանակ հայ ժողովրդի հզոր ու անկոտրում կամքի մարմնացումն է։

Հուշարձան-համալիրի բաղկացուցիչ մասն է աղբյուր-հուշարձանը, որի սրբատաշ ու արևհայաց պատին փորագրված են մեծանուն վարպետ Ավետիք Իսահակյանի ու մեծատաղանդ Հովհաննես Շիրազի բանաստեղծությունների տողերը։

Վառ երևակայությամբ օժտված Շիրազը գրել է․ «Իմ Շիրակը ճոխ մատանի, Անգին քարը դու ես, Անի»։

Հուշարձանի նախագծի հեղինակներն են անվանի ճարտարապետներ Հակոբ Ջիվանյանը և Ռաֆիկ Եղոյանը։ Նրանցից առաջինը կատարել է նաև զարդաքանդակները։ Հուշարձանի կառուցման վրա աշխատել են քարտաշ-որմնադիր Սարգիս Մնոյանը և քաղաքի այլ տաղանդավոր շինարարներ։

Հուշարձանի բացմանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար Գ․ Ղարիբջանյանը, քաղսովետի գործկոմի նախագահ Ս․ Մատնիշյանը և այլոք։ Բացմանը ներկա է եղել նաև արդեն մեծ հռչակ վայելող Հովհաննես Շիրազը։ Ներկա գտնվողները նրան դիմավորել են ջերմ ծափ

երով։ Ելույթ ունենալով՝ Շիրազն ասել է․

—Իմ սիրելի համաքաղաքացիներ, իմ սիրելի Գյումրի, իմ հարազատ Լենինական, այսօր բերկրանքի օր է մեզանից յուրաքանչյուրի համար: Անիի հեռավոր մատույցներում՝ Ախուրյանի ափին ծաղկող 2500-ամյա Լենինական քաղաքում բացվում է հայոց մեծ ազգի մայրաքաղաք, Բագրատունիների մայրաքաղաք Անիի հիշատակին նվիրված հուշարձանը:

Հայ ժողովրդի ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ նա եղել է աշխարհաշեն, կառուցող, խաղաղասեր ժողովուրդ: Ահա տեսեք, այս կոթողի վրա դրոշմված Բագրատունիների մայրաքաղաքի զինանշանը` հանդարտ քայլող առյուծը: Նա քայլում է՝ վստահ իր ուժին, նա չի պատրաստվում հարձակվել ոչ ոքի վրա: Նա հայ ժողովրդի մարմնացած ոգին է՝ խաղաղասեր ու աշխատասեր:

Մենք Հայաստանում ունենք եղեռնի զոհերին նվիրված հուշարձան, ունենք Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշարձան: Դրանց միացավ Անիի 1000 ամյակին նվիրված հուշարձանը․ դրանք խոսում են հայ ժողովրդի անմահության, նրա անխորտակ ուղու և հանճարի մասին:

Ավարտելով իր ելույթը՝ Հովհաննես Շիրազը կարդացել է Անիին նվիրված իր բանաստեղծությունը․

Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ,

Լցված կյանքով հազարազանգ՝ տեսնեմ Անին ու նոր մեռնեմ,

Զմրուխտ փեշերն համբուրելով՝ դառած մի նոր սիրո դղյակ,

Ախուրյանի ջրերի պես գրկեմ Անին, վերածնվեմ։

Կրծքիս սեղմեմ, Անիս ավեր, բուերի տեղ սոխակ դառնամ,

Դառած երգ ու վարդի քաղաք՝ երգեմ Անին ու նոր մեռնեմ:

Անցնեմ դարեր ոտք չդրած հող ու հանդով իմ պապերի,

Հայոց խոփի համբույրի տակ հերկեմ Անին, հունձի հառնեմ:

Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու Մասիսի՝ Իմ Սևանի լույսերի տակզուգեմ Անին՝ օջախ վառեմ։

Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի,

Որպես անտառ կաղնեպսակ տնկեմ Անին՝ Վանին խառնեմ:

Հազարազանգ զարթնեցնեմ հազարամյա իր խոր քնից՝

Արագածի պես անխորտակ բուրգեմ Անին, վեր պարսպեմ։

Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ,

Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին, կյանք բուրվառեմ։

Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին,

Հազար ու մի զանգով հստակ զանգեմ Անին՝ վեր ղողանջեմ։

Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև։

Ա՜խ, թեկուզ լուռ, դեռ ավերակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսն իմ անուշակ,

Գլխին կարմիր մի դրոշակ տեսնեմ Անին ու չմեռնեմ:

Հուշարձանով զարդարված բուսաբանական այգին լենինականցիների սիրելի վայրերից մեկն էր, որտեղ հետագայում կառուցվեց Կումայրի հյուրանոցը, որը լենինականցիներին ավելի շատ հայտնի է «տուրբազա» անունով։ Կումայրի հնավայրում է գտնվում նաև 7-րդ դարի Կումայրի եկեղեցու ավերակները։

1988թ․-ի երկրաշարժից հետո այդ հատվածը այլևս նպատակային չօգտագործվեց, այգին մնաց անխնամ, հատվեցին ծառերը, այդ վայրում տեղադրվեցին ժամանակավոր տնակներ՝ անօթևանների համար։ Տարերայնորեն ձևավորվեց տնակային թաղամաս, որը մինչև հիմա պահպանվում է։ Հուշարձանն ու մերձակայքը ներկայումս անխնամ վիճակում են։

Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից


 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>