«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Սումգայիթյան ջարդերի 37-րդ տարելիցի և Բաքվում ընթացող դատավարության կապակցությամբ

ՀՅ Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է ընդունել Սումգայիթյան ջարդերի 37-րդ տարելիցի և Բաքվում ընթացող դատավարության կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասված է.
«1988 թ․ փետրվարն ազդարարեց ազգային զարթոնքի և նորագույն ժամանակների ազատագրական պայքարի մեկնարկը, որի փառապսակը Հայաստանի վերանկախացումն էր և Արցախի Հանրապետության կերտումը։

Ի պատասխան արցախահայության սահմանադրական իրավունքի իրացման խաղաղ պայքարի, Ադրբեջանը՝ Խորհրդային իշխանությունների անտարբերության պայմաններում, 1988 թ․ փետրվարի 27-ից 29-ը կազմակերպեց և իրականացրեց Սումգայիթ քաղաքի հայ ազգաբնակչության արյունալի ջարդերը։ Սումգայիթին հաջորդեցին Բաքվում, Գանձակում, Շամխորում և այլ քաղաքներում իրականացրած հայկական կոտորածներն ու էթնիկ զտումը։

1988 թ․ Սումգայիթի հայկական ջարդերը, հարյուր հազարավորների բռնի տեղահանումը, դրանց հաջորդած արցախյան առաջին և 44-օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումն ու Ադրբեջանին բռնակցումը, ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումն ու կեղծ դատավարությունն ի ցույց են դնում տարածաշրջանում Ադրբեջանի երկարաժամկետ ռազմավարական նկրտումները։

Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն այսօր բացահայտ դրսևորվում է Բաքվում ընթացող դատավարության բեմականացմամբ, նաև այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի բանակցությունների գործընթացով, որի ակնհայտ նպատակը ոչ թե միջազգային իրավունքի և նորմերի վրա խարսխված խաղաղության հաստատումն է, այլ՝ հայկական պետականության փաստացի կազմաքանդումը, հայկական քաղաքական գործոնի վերացումը։ Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցի և Բաքվում շարունակվող դատավարական ֆարսի կապակցությամբ ՀՅԴ Բյուրոն հայտարարում է.

Դաշնակցությունը շարունակելու է հետամուտ լինել 1988 – 90 թթ․Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունների ճանաչման, դատապարտման և արդար հատուցման պահանջին։

Սումգայիթում, տարբեր այլ քաղաքներում եւ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանության զոհերի արդար փոխհատուցման և վերադարձի իրավունքի պահանջը, ինչպես նաև Բաքվում պատանդառված բոլոր գերիների և պահվող անձանց անհապաղ ազատ արձակումը պետք է հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգի մաս դառնան»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>