Թիմակիցնե՞ր, թե՞ հանցակիցներ (տեսանյութ) Քաղաքապետարանի այսօրվա «հաթաթա շոու»-ի մասին (տեսանյութ) Վերափոխել լռողների լռությունը
13
Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. Ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) «Ասեք, չանենք»-ի հետևանքները (տեսանյութ) Մսամթերքն ու կաթնամթերքը շարունակել են թանկանալ. գնային փոփոխությունները՝ դեկտեմբերին Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում․ ծառայողներին բերման են ենթարկել Փաշինյանի երթին Դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Փաստաբան Փաշինյանի հակաեկեղեցական արշավը լեգիտիմ չէ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոստիկանանական մեծաթիվ ուժեր Մասյացոտնի թեմի առաջնորդարանի դիմաց (ուղիղ) Ով է Նիկոլի «հոգևոր» առաջնորդը (տեսանյութ) Հայաստանում հակասահմանադրական ռեժիմ է հաստատվել Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից Պատերազմ Արցախում
Հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով Փարաքար համայնքի նախկին ղեկավարի uպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով. ՔԿ 3 տարի վերակառուցված մանկապարտեզը ամեն տարի էնպես եք շոու անում, կարծես նույն մանկապարտեզը յուրաքանչուր տարի վերակառուցում եք ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին նամակներ եմ ուղարկել՝ ներկայացնելով ՀՀ-ում ժողովրդավարության և բռնաճնշումների պատկերը․ պատգամավոր Փաշինյանն ընտրական տարին սկսեց դատավորներին հրահանգ տալով․ «Կարճ ասած» Աշտարակի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը 966 մլն դրամի պայմանագրեր է կնքել համայնքի հետ․ «Հետք» Ադրբեջանը, շրջանցելով Հայաստանին, քննարկում է ՀՀ սուվերեն տարածքով անցնող երթուղու հետ կապված հարցեր․ Մելոյան Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով դատական նիստը Մասյացոտն թեմի Երիտասարդաց միությունների անդամներն իրենց հավատարմությունն են հայտնել Ռուբեն վարդապետին, Մայր աթոռին Դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ, դուք այդ միջամտության և՛ պատճառն եք․ Իշխան Սաղաթելյան ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. նրան բողոքի հայտագիր են հանձնել Թիմակիցնե՞ր, թե՞ հանցակիցներ (տեսանյութ) Շա՞հ, թե՞ Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. Ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 1-ին) Վերաքննիչ քրեական դատարանն Արշակ Սրբազանին թողել է կալանքի տակ «Ասեք, չանենք»-ի հետևանքները (տեսանյութ) փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ Երբ կնշվի այս տարի Սուրբ Զատիկը. 2026թ.-ի եկեղեցական տոնացույցը Արշակ սրբազանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքը կքննվի գրավոր ընթացակարգով Հայաստանում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները Քաղաքապետարանի այսօրվա «հաթաթա շոու»-ի մասին (տեսանյութ) Փաշինյանն իր թիմով հանդերձ պետք է հեռանա․ քաղաքացի (տեսանյութ) Մսամթերքն ու կաթնամթերքը շարունակել են թանկանալ. գնային փոփոխությունները՝ դեկտեմբերին Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Ռազմական ոստիկանությունում բունտ է հասունանում․ ծառայողներին բերման են ենթարկել Փաշինյանի երթին Երկիրը չի կարող առաջնորդվել սմայլիկներով ու հեշթեգներով. Մհեր Մելքոնյան Դատախազությունը Սամվել Կարապետյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել. Փաստաբան Իրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Վիրահայոց թեմն աջակցություն է հայտնել Մայր Աթոռին ու նրա Գահակալին Քաղաքական խաղալիք Գևորն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս Վերափոխել լռողների լռությունը

Կարեն Սիմոնյան. «Որոշել եմ մասնակցել Գյումրու ավագանու ընտրութուններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին»

«Մենք» նախաձեռնության հիմանդիր, գործարար Կարեն Սիմոնյանը հայտարարեց, որ որոշել է մասնակցել Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին
Կարեն Սիմոնյանը հայտարարեց, որ ավագանու ընտրություններին ինքը մասնակցում է  «Մայր Հայաստան» շարժումով: 

«Մայր Հայաստան» շարժման՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի ուղերձը.

«Սիրելի՛ գյումրեցիներ,

Ես Կարեն Սիմոնյանն եմ: Ծնվել եմ Գյումրիում: Ավարտել եմ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցը: Բարձրագույն կրթությունս ստացել եմ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում:

Ուսումից հետո ծառայել եմ Հայկական բանակի Հատուկ նշանակության զորքերում: Հաճույքով եմ հիշում ծառայության տարիները: Ստացել եմ բազմաթիվ պատվոգրեր:

Ունեմ շատ լավ ընտանիք: Կնոջս հետ մեծացնում ենք երեք երեխաների: Նրանց դաստիարակում ենք մեր հայկական ու նաև գյումրիական ավանդական արժեքներով:

Աշխատանքային գործունեությունս սկսել եմ բանվորություն անելով: Հիմա մի քանի հաջողակ ֆիրմաների հիմնադիր եմ և զարգացող բիզնեսների ղեկավար:

Հարգելի՛ գյումրեցիներ,

Խորհրդակցելով ընտանիքիս, թիմակիցներիս ու բազմաթիվ գյումրեցիների հետ՝ որոշել եմ մասնակցել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին՝ հավակնելով քաղաքապետի պաշտոնին: Այդ որոշումս ամրապնդվեց Գյումրիում Ազատ տնտեսական գոտի ստեղծելու թեմայով ստորագրահավաքի ժամանակ: Մենք ստացանք 7.500 գյումրեցու աջակցություն և նրանց կողմից պատգամ, որ տեր կանգնենք այդ ծրագրին:

Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ եմ ուզում քաղաքապետ ընտրվել: Որպես գործարար ես ինքնաբավ մարդ եմ, բայց անկեղծ լինեմ՝ չես կարող քեզ ինքնաբավ զգալ մի քաղաքում, որտեղ կա բարձր աղքատություն և որը դեռ վերջնականապես չի ձերբազատվել աղետի գոտու պիտակից: Ես իմ մեջ տեսնում եմ այն կարողությունը, որն օգուտ կբերի մեր քաղաքին: Ես տեսնում եմ, որ մենք ունենք հսկայական պոտենցիալ զարգացման գոտու վերածվելու համար: Իմ դրսի ու ներսի բիզնես ու քաղաքական կապերը ինձ վստահություն են տալիս, որ Ազատ տնտեսական գոտու ստեղծման և Գյումրիի համար հարկային առումով ազատ քաղաքի ռեժիմի սահմանման դեպքում մենք կկարողանանք հսկայական գումարներ ներգրավել և հազարավոր աշխատատեղեր ստեղծել մեր քաղաքում: Դրանից կշահի Գյումրին, Շիրակի մարզն ու ամբողջ Հայաստանը: Եթե մի բանի հավատում եմ ու կպնում եմ այդ գործին, միշտ հաջողում եմ: Վստահ եմ, որ միասնաբար կրկին կհասնենք հաջողության:

Ես հասկանում եմ, որ այդ հարցերն ավագանու մակարդակով չեն լուծվում, բայց ավագանին իր անելիքն ունի: Մենք՝ գյումրեցիներս, ևս մեր անելիքն ունենք: Մենք պետք է պահանջատեր լինենք: Հազարավոր գյումրեցիների ստորագրությունն Ազատ տնտեսական գոտու ստեղծման թեմայով ապագա ավագանու ուղերձի տակ այդ պահանջատիրության առաջին ու աննախադեպ դրսևորումն է: Ինչ իշխանություն էլ լինի, պետք է ընթացք տա մեր ծրագրին: Մենք պետք է պահանջենք ու ստիպենք, որպեսզի մեր կյանքը փոխվի:

Այս առումով շատ տրամաբանական է, որ ընտրություններին մասնակցում եմ «Մայր Հայաստան» շարժումով: Քանի որ շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանն է կանգնած Ազատ տնտեսական գոտու ծրագրի ստեղծման ակունքներում: «Մայր Հայաստանը» միակ ուժն է, որ երևանյան ռասիզմով չի տառապում և Գյումրիի համար հատուկ ծրագիր է մշակել, որը համապետական նշանակություն ունի:

Ես հուսով եմ, որ մեր թիմը և մեր ծրագիրը, որը ներառելու է նաև Գյումրիի ընթացիկ կառավարման մեր մոտեցումները, կստանա գյումրեցիների վստահության քվեն: Մենք հաղթանակի ակնկալիքով ենք մասնակցում:

Զուտ քաղաքական առումով ասեմ, որ մեր նվազագույն ծրագիրը Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկումն է: Այս առումով մենք առաջիկայում կներկայացնենք ընտրություններին մասնակցելու մեր սկզբունքները:

Մենք կոչ ենք անում գյումրեցիներին միանալ մեզ, սատարել մեր ծրագրերին և քվեարկել մեր օգտին:

Միացե՛ք, որ փոխենք»:

Նշենք, որ Գյումրիում «Ազատ տնտեսական գոտի» ձևավորելու նախաձեռնությանը, որով հանդես է գալիս Կարեն Սիմոնյանը, 20 օրվա ընթացքում ստորագրությամբ միացել են 7600 գյումրեցիներ (չնայած, նախաձեռնությունը ներկայացնելու համար պահանջվում էին դրանից բազմապատիկ փոքր թվով ստորագրություններ):
Մանրամասն՝ տեսանյութում:
Տեսանյութի հղումը՝ 
https://www.facebook.com/watch/?mibextid=wwXIfr&v=1364116751612059&rdid=uqFoBysXHxinpXWA


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan