Լևոն Յոլյանը էներգետիկայի նախարարի «ախորժակ» ունի
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ցանկություն ունի ապրիլին կրկին վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին:
Յոլյանի այս ցանկությունը բացատրվում է ՎՊ լիազորությունների էական կրճատմամբ: Նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՎՊ պալատի փոխարեն կգործի Հաշվեքննիչ պալատը, որն իր ունեցած ազդեցությամբ և լիազորություններով էականորեն զիջելու է գործող կառույցին: Այդ իսկ պատճառով Յոլյանը ուզում է ղեկավար լինել մի տեղ, որտեղ կան ազդեցության իրական լծակներ:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների՝ էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն նրան խնդրել են դիմանալ մինչև ապրիլ»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: