Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները
15
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին Կոնկրետ սպառնալիքներ ու ազդակներ. Նիկոլ Փաշինյանը՝ «լրացուցիչ միջոցների» կդիմի Աղազարյանին այս անգամ չմերժեցին

Ինչո՞ւ Փաշինյանը Գյումրու ընտրություններում որոշեց խաղի մեջ մտցնել նաև իր երկրորդ քաղաքական ուժին՝ «եվրադրածոներին»

Գյումրու  ընտրություններում,  իշխանության բոլոր հաշվարկներով, գրանցվելու է իրենց համար բացասական արդյունք:

Նույնիսկ, երբ իշխանությունը փորձի օգտագործի իր բոլոր վարչական ռեսուրսները, միևնույն է, նա չի կարողանալու միայնակ իշխանություն ձևավորել:

Սարիկ Մինասյանը կամ Նիկոլ Փաշինյանը պիտի լինեին Հայաստանի «Շարլ Դը-Գոլերը», որպեսզի կարողանային հավաքել 50%+ 1 ձայն:

Սակայն իրենք գիտեն, որ ոչ հայկական Նապոլեոնն են, ոչ էլ՝ Փաշինյանի  նախկին էյֆորիան գոյություն ունի:

Հաշվի առնելով դա,  իշխանության միակ հույսը պիտի լիներ այլ թիմերից անասնագողություն կատարելը, ինչպես որ կատարվեց Երևանի ավագանու ընտրություններից հետո, 2023 թվականին: Առանց այդ անասնագողության՝ Ավինյանը չէր կարող ընտրվել քաղաքապետի պաշտոնում:

Սակայն, նույնիսկ այդ դեպքում, իրենց գոնե անհրաժեշտ է հրապարակային դաշնակից, որի հետ ՔՊ կկարողանա կնքել քաղաքական դաշինք, ինչպես որ Երևանում նույն ՔՊ-ն կնքեց Արամ Զավենիչի կուսակցության հետ:

Գյումրու «արամ  զավենիչի» դերը, ըստ Փաշինյանի,  պիտի կատարեն նույնանման ձևով Գյումրիի «եվրադրածոները», ինչի համար էլ այսօր, Փաշինյանի հրահանգմամբ, նրանք հայտարարեցին, որ մասնակցելու են Գյումրու ավագանու ընտրություններին:

Հասկանալի պատճառով, Գյումրիում նրանք բավարար ձայներ չունեն: Իրենց տեղը այդ ձայները պիտի հավաքի Նիկոլ Փաշինյանը, ինչպես որ դա եղավ Երևանում 2023-ին, որպեսզի դրանից հետո ապագա ՔՊ-եվրադրածոներ դաշինք կնքվի և հնարավոր լինի, արտաքին աշխարհի համար, հայտարարել, որ Գյումրիում անցկացվեցին «քաղաքակիրթ դեմոկրատական ընտրություններ»:

Սակայն ինչպես ասում են, «պապը երկրորդ անգամ փլավ չի ուտում» և երևանյան ընտրությունների  արդյունքների կրկնությունը  Գյումրիում Փաշինյանին չի հաջողվի արձանագրել:

Նախ, 2023-ի սեպտեմբերին դեռ Արցախը ամբողջովին հանձնած չէր, և Ալիևի հետ պայմանավորված, այն հանձնվեց 2023-ի ավագանու ընտրություններից ուղիղ երկու օր հետո, որպեսզի Փաշինյանը քաղաքական իմաստով այդ ընտրություններում չտուժեր:

Երկրորդն այն է, որ երևանյան ընտրության արդյունքները արդեն բոլորի համար ցույց տվեցին, թե ինչ աստիճանի դրածոատիպ են այդ «եվրո»  կոչված ուժերը:

Իրականում դրանք Եվրոպայի հետ ոչ մի կապ չունեն, դրանք  կազմվել են, որպեսզի աջակցեն Փաշինյանին Հայաստանը դուրս բերելու այս աշխարաքաղաքական համակարգից և տեղավորելու Թուրքիայի ազդեցության տիրույթում:

Դա արդեն Հայաստանում հասկացել են նույնիսկ դպրոցականները:

Եվ այդ իմաստով, հասկանալի է, որ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի այս հատուկ քաղաքական օպերացիան արդյունքի չի հասնի և  «ՔՊ-ի  Սարիկն» այդպես էլ չի ընկալվի, որպես «գյումրեցիների Սարիկ»:

Ինչ վերաբերվում է այս եվրաթրքական միավորմանը, ապա նրանք առավել ևս չեն կարողանա փրկել Սարիկին, քանի որ ժամանակներն  արդեն անշրջելիորեն փոխվել են, և Աշխարհում, և Հայաստանում ճիշտ հակառակ քաղաքական թրենդի ալիքն է գալիս:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>