Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
22
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

Ալիևի ախորժակը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ավելի է մեծացել. ադրբեջանագետ

Ալիևի ախորժակը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ավելի է մեծացել: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթիկ Հայրապետյանը։

«Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, Ալիևը այցելել էր օկուպացված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ, որն իրենք կոչում են Խոջալուի շրջանի Բալուջա գյուղ։ Իր հիմնական ելույթից զատ, Ալիևը նաև հարցուպատասխան էր ունեցել այդ գյուղ տարված ադրբեջանցի բնակիչների հետ, որտեղ մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել, դրանք ներկայացնում եմ առանց փոփոխության։ «Իհարկե, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, ես անձամբ եմ ղեկավարել բոլոր գործողությունները, և, կրկնում եմ, ինձ համար՝ որպես նախագահ, այս կարևոր խնդրից առավել որևէ բան երբեք չի եղել։ Եվ ես իմ ողջ նախագահական ժամկետը նվիրեցի դրան՝ մեր հողերի ազատագրմանը, մեր հողից բռնազավթիչների վտարմանը, արդարության և ազգային արժանապատվության վերականգնմանը։ Եվ մենք հասանք դրան․․․»։

«Թե՛ Ղարաբաղյան Առաջին պատերազմի, թե՛ Հայրենական պատերազմի նահատակների վրեժը լուծեցինք մարտի դաշտում։ Նրանք վրեժխնդիր եղան և վերականգնեցին արդարությունը․․․»։ «Մեր հողերի ազատագրումը օկուպացիայից իրականացրեցինք փուլ առ փուլ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և դրան հաջորդած հակաահաբեկչական գործողությունը հանգեցրին մեր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ամբողջական վերականգնմանը, և անջատողականները արմատախիլ արվեցին։ Ադրբեջանի տարածքում անջատողականությունն ամբողջությամբ վերացվել է, և Ադրբեջանի քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց հայրենի հողերը․․․»։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ վկայություն են առ այն, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, հստակ, ծրագրված կերպով պատրաստվել է Արցախի դեմ ագրեսիայի, իմիտացրել բանակցային գործընթացը, հենց իրենք են ժամանակ շահել ու դա ուղղել զինվելուն ու պատերազմի պատրաստվելուն։

Բնականաբար այդ ամենն ուղեկցվել է հայատյացության, վրեժի քարոզով, պատմության կեղծմամբ ու ագրեսիվ հռետորաբանությամբ, բայց նպատակը հստակ էր՝ հասնել նրան, որ Արցախում հայ այլևս չապրի։ Ալիևը անգամ դրանից հետո չի հանդարտվում, այժմ արդեն թիրախավորում է բուն Հայաստանի Հանրապետության տարածքը, որը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», դրան զուգահեռ շարունակում է զինվել, իրականացնում է բազմաթիվ զորավարժություններ, շարունակում է հայատյացության ակտիվ քարոզը։ Կարճ ասած՝ Ալիևի ախորժակը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ավելի է մեծացել, բայց դրան զուգահեռ ծուռ հայելիների «իրական» Հայաստանում քաղաքական ղեկավարությունը շարունակում է հեքիաթներ պատմել խաղաղությանը շատ մոտ լինելու և Արցախի հարցում բոլոր տեսակի իրավունքներից հրաժարվելու «կարևորության» մասին․․․»,-գրել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan