Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ Գալուզին Փաշինյանը 100 մլրդ-ի վնաս է տվել, 8 մլրդ դոլար էլ գողացել է հայ ժողովրդից, թալանչի են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Արցախը դավաճանաբար հանձնածն Անդրանիկ Թևանյանին է մեղադրում դավաճանության մեջ․ հայտարարություն
21
Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը (տեսանյութ) Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. Ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի Գագիկ Ծառուկյանը արձագանքում է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն, անկախ իր կամքից, արթնացնում է հանրության որոշ շերտերի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բարգավաճ Հայաստան. հետպատերազմյան զարգացման տեսլական Պատերազմ Արցախում
Հայաստանին երկու հարսանիքում պարել չի հաջողվի․ Գալուզին Փաշինյանը 100 մլրդ-ի վնաս է տվել, 8 մլրդ դոլար էլ գողացել է հայ ժողովրդից, թալանչի են. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հիբրիդային ընտրակեղծիքների մասին. նախապես պարզեք ձեր ընտրատեղամասերը Արցախը դավաճանաբար հանձնածն Անդրանիկ Թևանյանին է մեղադրում դավաճանության մեջ․ հայտարարություն Սա նախընտրական ցայտնոտի դրսևորում է և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ․ ԲՀԿ Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ (տեսանյութ) Սեփական ժողովրդին ահաբեկելու այս հրեշավոր գործընթացը հովանավորվում է Արևմուտքի մի շարք դերակատարների կողմից Գագիկ Ծառուկյանը Կապանում է (տեսանյութ) Մերժել թուրքական օրակարգը․ N7-ի քարոզարշավը Դավթաշենում ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու Արա Այվազյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների ուշադրությունը հրավիրեց Փաշինյանի հռետորաբանության վրա Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը. Սուրենյանց 4 օր է անցել Նիկոլի նախընտրական պաստառը պոկած Արմեն Հովհաննիսյանի մահանալուց... բազում հարցեր, ոչ մի պատասխան Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Ով չաշխատի, նա կուտի․ Արմավիրի մարզի պատկերը Նուբարաշենում քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն պետք է ստեղծել․ ✅7 (ուղիղ) Հայտնի են միասնական քննությունների օրերը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հրատապ ասուլիսը (տեսանյութ) Ալիևը վագոններով նավթ ա բերում, հիմա էլ ուզում է ցեմենտ բերել.Ծառուկյանը՝ Փաշինյանի սպառնալիքի մասին Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. Ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի «Մոսկվան քո արցունքներին կարծես էլ չի հավատում». Էդուարդ Շարմազանով Գագիկ Ծառուկյանը արձագանքում է Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու Փաշինյանի հայտարարությանը (տեսանյութ) ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը Նիկոլ Փաշինյանն, անկախ իր կամքից, արթնացնում է հանրության որոշ շերտերի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմին և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաների հետ բարձրացել ենք Հատիսի բարձունք (տեսանյութ) Բարգավաճ Հայաստան. հետպատերազմյան զարգացման տեսլական ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը Արամ Ա կաթողիկոսը դասախոսություն է կարդացել Վատիկանում «Երևանի գինու օրեր»` խորհրդարանական ընտրությունների օրը Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից

Ալիևի ախորժակը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ավելի է մեծացել. ադրբեջանագետ

Ալիևի ախորժակը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ավելի է մեծացել: Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթիկ Հայրապետյանը։

«Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, Ալիևը այցելել էր օկուպացված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղ, որն իրենք կոչում են Խոջալուի շրջանի Բալուջա գյուղ։ Իր հիմնական ելույթից զատ, Ալիևը նաև հարցուպատասխան էր ունեցել այդ գյուղ տարված ադրբեջանցի բնակիչների հետ, որտեղ մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել, դրանք ներկայացնում եմ առանց փոփոխության։ «Իհարկե, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, ես անձամբ եմ ղեկավարել բոլոր գործողությունները, և, կրկնում եմ, ինձ համար՝ որպես նախագահ, այս կարևոր խնդրից առավել որևէ բան երբեք չի եղել։ Եվ ես իմ ողջ նախագահական ժամկետը նվիրեցի դրան՝ մեր հողերի ազատագրմանը, մեր հողից բռնազավթիչների վտարմանը, արդարության և ազգային արժանապատվության վերականգնմանը։ Եվ մենք հասանք դրան․․․»։

«Թե՛ Ղարաբաղյան Առաջին պատերազմի, թե՛ Հայրենական պատերազմի նահատակների վրեժը լուծեցինք մարտի դաշտում։ Նրանք վրեժխնդիր եղան և վերականգնեցին արդարությունը․․․»։ «Մեր հողերի ազատագրումը օկուպացիայից իրականացրեցինք փուլ առ փուլ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և դրան հաջորդած հակաահաբեկչական գործողությունը հանգեցրին մեր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ամբողջական վերականգնմանը, և անջատողականները արմատախիլ արվեցին։ Ադրբեջանի տարածքում անջատողականությունն ամբողջությամբ վերացվել է, և Ադրբեջանի քաղաքացիները կարող են վերադառնալ իրենց հայրենի հողերը․․․»։ Այս հայտարարությունները ևս մեկ անգամ վկայություն են առ այն, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, հստակ, ծրագրված կերպով պատրաստվել է Արցախի դեմ ագրեսիայի, իմիտացրել բանակցային գործընթացը, հենց իրենք են ժամանակ շահել ու դա ուղղել զինվելուն ու պատերազմի պատրաստվելուն։

Բնականաբար այդ ամենն ուղեկցվել է հայատյացության, վրեժի քարոզով, պատմության կեղծմամբ ու ագրեսիվ հռետորաբանությամբ, բայց նպատակը հստակ էր՝ հասնել նրան, որ Արցախում հայ այլևս չապրի։ Ալիևը անգամ դրանից հետո չի հանդարտվում, այժմ արդեն թիրախավորում է բուն Հայաստանի Հանրապետության տարածքը, որը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», դրան զուգահեռ շարունակում է զինվել, իրականացնում է բազմաթիվ զորավարժություններ, շարունակում է հայատյացության ակտիվ քարոզը։ Կարճ ասած՝ Ալիևի ախորժակը Արցախով ոչ միայն չի բավարարվել, այլև ավելի է մեծացել, բայց դրան զուգահեռ ծուռ հայելիների «իրական» Հայաստանում քաղաքական ղեկավարությունը շարունակում է հեքիաթներ պատմել խաղաղությանը շատ մոտ լինելու և Արցախի հարցում բոլոր տեսակի իրավունքներից հրաժարվելու «կարևորության» մասին․․․»,-գրել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>