Դիմացը ապրիլ է գալիս, ձեր վրա էլ են տեսախցիկ կախելու. Փաշինյանը՝ պատգամավորներին (Տեսանյութ)
ԱԺ-ում այսօր «ՀՀ ոստիկանության մասին» օրենքի՝ առաջին ընթերցմամբ փոփոխությունների քննարկմանը, Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ այս հարցը պետք է քննարկվեր ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում, որի անդամ է նաեւ ինքը. «Մենք այդ տեսախցիկներով մարդու անձնական տիրույթ ենք մտնում: Միջազգային պրակտիկա կա՝ շատ եկրներում անգամ արագաչափերն են հանել: Հա, անվտանգության տեսանկյունից լավ է, սակայն վստահություն չկա՝ ով, երբ է օգտագործելու, ում կողմից ինչ նպատակներով է օգտագործվելու եւ այլն: Այսինքն, այս նախագծով մենք պետք է երաշխիքներ ստեղծենք, օրինակ՝ մարդուն դրանով շանտաժ չեն անի: Մենք գիտենք՝ դա ինչպես է չարաշահվում»:
Իսկ երբ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պիտի ելույթ ունենար, ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Սեյրան Սարոյանը տեղից գոռաց. «Բարեւ Նիկոլ»: Նիկոլ Փաշինյանը նրան ձեռքով արեց ու սկսեց իր ելույթը. «Այս օրենքով, ի վերջո, ՀՀ ոստիկանության երազանքը կիրականանա, եւ նա օրենքով հնարավորություն կունենա տեսախցիկներ տեղադրել ցանկացած տեղ: Այս օրենքը նախատեսում է ոչ միայն հանրային վայրերում, այլեւ մասնավոր վայրերում: Խոսքը գնում է ոչ միայն հրապարակային, այլեւ գաղտնի նկարահանման մասին: Այստեղ ամեն ինչ պարզ է:
Մանրամասները՝ A1plus.am-տեսանյութում: