Իրանական զորքերը մտան Արցախ Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան
22
Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը Տրագիկոմեդիայի նոր արարը կամ ինչպե՞ս են դիմավորել Փաշինյանին ու Լավրովին Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները. ՌԴ ԱԳՆ Պատերազմ Արցախում
Արամ Սարգսյանի՝ Բուչա այցելած «թաղապետի» ստորագրությամբ գողացվել է 5 միլիոն դրամ. Չախոյան Ո՞ւմ պետք է կանչել Թոխմախ, երբ Աննա Հակոբյանն է հայհոյում․ Նիկոլի կինը խայտառակում է ռեսպուբլիկան (տեսանյութ) ՔՊ-ի հերթական «լավությունը»․ ինչու են աղբահանության տուգանքները ներում Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Նոր Հաճնի ադամանդի գործարանը․ Հետք Տնտեսական տապալում՝ հերթական ոլորտում. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը և Լավրովը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերվող հարցեր Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս մնաց նոյեմբերի 9-ի փաստաթղթից․ Լավրով ՊՆ պաշտոնյաները կաշառք են ստացել. 7 անձի մեղադրանք է առաջադրվել Մատակարարման ժամկետների խնդիր ունենք ու 40 օր մենք չենք կարողանում մատակարարել. կոնյակագործ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ դեմ գնալ Ադրբեջանի սպառնալիքներին. հայտարարություն Իրանական զորքերը մտան Արցախ Ոչ մի ուժ հիսուն տոկոսից ավելի ձայն չի հավաքի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները Լավրովը ճշտումներ է անում. Ձյունիկ Աղաջանյան ՔՊ-ի «համակարգիչը» կախվել է, չգիտի` ինչ անել. Արմեն Բադալյան Հայաստանը Պուտինի և Էրդողանի միջև. աշխարհաքաղաքական գնահատական Քոչարյանից 2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ Սարգսյան Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում հայկական հանցավոր խմբի 13 անդամ է ձերբակալվել Ալիևը երեկ ներկայացրեց, թե ինչպես է ոչնչացնելու Հայաստանը «Ավելի տխուր չի լինում». Լիլիթ Գալստյան ՀՀ քաղաքացիներն արդեն համարում են, որ չունեն պետություն Արտահանողները բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց (տեսանյութ) Կրկին արտահանողների բողոքի ակցիա՝ Վրաստանի դեսպանատան մոտ (տեսանյութ) Իրանի պաշտպանության նախարար. Իրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Հայաստանի հետ սահմանի նկատմամբ Ջերմուկի դեպքերի առիթով ՀԱՊԿ-ի կողմից կոնկրետ առաջարկներ է եղել, որը մերժվել է․ Լավրով Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը ԱԳ նախարար. Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի պաշտպանության ապահովմանը Հայ արտահանողները կրկին Վրաստանի դեսպանատան դիմաց են. Տեսանյութ ԱԳՆ-ում մեկնարկել է Միրզոյան-Լավրով հանդիպումը

«Թքած ունենալու արվեստը». 650 չօգտագործված կամ նյարդայնացրած սարք և $250,000 երևանցիների բյուջեից

Yerkir.am-ը գրում է․ Մայրաքաղաքային այս մղձավանջի մեջ երևանցիները կհիշեն 100 դրամանոց մետաղադրամներ ընդունող սարքերը:

Yerkir.am-ը Երևանի քաղաքապետարան գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու՝ ե՞րբ է քաղաքապետարանը ձեռք բերել կոպեկ ընդունող սարքերը, որոնք ավտոբուսների մեջ տեղադրվեցին ներկայիս վալիդատորների գործարկմանը նախորդող շրջանում, ո՞ր ընկերությունից կամ ընկերության միջոցով է ձեռք բերվել դրանք (տեղական կամ արտասահմանյան), քանի՞ հատ է ձեռք բերվել նման սարքավորում, որքա՞ն բյուջե է հատկացվել այդ սարքավորումները ձեռք բերելու համար, կոնկրետ ե՞րբ տեղադրվեցին դրանք ավտոբուսներում և որքա՞ն ժամանակ օգտագործվեցին: Գրավոր պատասխանի միջոցով քաղաքապետարանը պարզաբանել է, որ մետաղադրամներ ընդունող սարքերը ձեռք են բերվել 2 կազմակերպությունների՝ «Երևան» հիմնադրամի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից՝ 2021 և 2024 թվականներին:

1․ «Երևան» հիմնադրամը մետաղադրամներ ընդունող սարքերը ձեռք բերելու համար «Օմնիկոմմ» ՍՊԸ-ի հետ 29.01.2021 թ. կնքել է պայմանագիր, և նշված ՍՊԸ-ի կողմից ձեռք է բերվել և տեղադրվել թվով 155 սարք, նշված ՍՊԸ-ին հատկացվել է 21,855,000 (քսանմեկ միլիոն ութ հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ:

2․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մետաղադրամ ընդունող սարքերի ձեռքբերման համար կնքել է գնման երկու պայմանագիր 2021 և 2024 թվականներին։ 2021 թ. սեպտեմբերի 27-ին՝ «Նորայր Շախնազարյան Միքայելի» Ա/Ձ-ի, 2024 թ. մարտի 21-ին՝ «Ուանքլիք» ՍՊԸ-ի հետ գնման պայմանագրերով ձեռք է բերվել ընդհանուր 465 հատ սարք: 2021 թվականին գնվել է 405 հատ, որի համար ծախսվել է 67 մլն 800 հազար դրամ, 2024-ին՝ 60 հատ, 8 մլն 249 հազար 800 դրամ արժեքով:

Ըստ գրավոր հավաստիացման՝ սարքերն ավտոբուսներում տեղադրվել են կնքված պայմանագրերի օրվանից 20 օր հետո և օգտագործվել են մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հանրագումարի բերելով՝ փաստենք, որ անցած 4 տարում քաղաքապետարանը ձեռք է բերել 620 սարք, բյուջեից ծախսել 97,904,800 դրամ (կլորացված՝ մոտ 98 մլն դրամ կամ մոտ 250 հազար դոլար): Փաստենք, որ մետաղադրամների գնման այս ողջ գործընթացը տեղի է ունեցել քաղաքապետարանի՝ միասնական տոմսային համակարգի ներդրման ծրարգրերի քննարկմանը զուգահեռ:

Այսինքն, քաղաքապետարանը, լավ իմանալով, որ ի վերջո անցնելու է միասնական տոմսային համակարգի ու էլեկտրոնային վճարման համակարգի, բյուջեից ծախսել է մոտ 250,000 դոլար, ձեռք բերել մետաղադրամներ ընդունող սարքեր: Դրանք մինչ 2024 թվականի նոյեմբերի 1-ը գրեթե չեն գործածվել քաղաքացիների կողմից, իսկ 2024 թվականի նոյեմբերի մեկից դեկտեմբերի 31-ն ընկած հատվածում, երբ հրահանգվեց վճարել միայն դրանցով և վարորդներին արգելվեց առձեռն ընդունել դրամը, քաղաքացիները դրանով միայն ստացան լրացուցիչ անհարմարություններ, նյարդային իրավիճակ ու բախում վարորդների հետ (հիշենք՝ սարքն ընդունում էր միայն 100 դրամանոցներ):

Ավելին, ինչպես Yerkir.am-ի հետ զրույցում միանգամայն իրավացիորեն նշեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, քաղաքապետարանը 2024 թ. մարտին գնել է ևս 60 հատ մետաղադրամ ընդունող սարք՝ ծախսելով ավելի քան 8 մլն դրամ (տե՛ս Yerkir.am-ի՝ վերը նշված տվյալները), և սա այն դեպքում, երբ Երևանի ավագանին նույն ամսին (մարտի 12-ին) կայացած նիստով ընդունել է միասնական տոմսային համակարգի ներդրման որոշում: Ընդհանրացնելով՝ փաստենք, որ Երևանի քաղաքապետարանը 2021-2024 թվականներին (2024 թվականին՝ ընդամենը մի քանի ամսվա համար) քաղաքացիների հարկերի հաշվին վատնել է մոտ 250 հազար դոլար՝ ձեռք բերելով ու կիրառելով մետաղադրամ ընդունող 620 սարք, որոնք կա՛մ գրեթե չեն օգտագործվել քաղաքացիների կողմից, կա՛մ կիրառման վերջին երկու ամիսներին նյարդայնացրել մարդկանց:

Իսկ թե ինչ կարելի է էր անել Երևանի կամ սոցիալապես անապահով երևանաբնակների համար այդ պատկառելի գումարով՝ թող դատի ընթերցողը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan