Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինի հետ

Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը հայտնում է, որ ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Աղբյուր` Panorama.am