«Մենք անվտանգության երաշխիքներ ենք ուզում, այդ թվում՝ Թուրքիայից»․ Զելենսկի

Դիտել նաև
Թրամփ-Զելենսկի սկանդալային հանդիպման արձանագրումից իր հետևությունը պիտի անի նաև Փաշինյանը
Թրամփն առաջարկում է Զելենսկուն ապաստան գտնել Ֆրանսիայում. Որտե՞ղ է ապաստան գտնելու Փաշինյանը
Զելենսկին գնահատվեց որպես քաղաքական դիակ. այս շարքում իր հերթին է սպասում նաև Փաշինյանը
Զելենսկու կառավարման շրջանում Ուկրաինան կորցրել է 10 մլն մարդ. Քանի ՞ մարդ են ուզում կորցնել հայկական զելենսկիները Հայաստանում
Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը» նման է «Պարտության ծրագրին», իսկ իր «խաղաղության բանաձևը»՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նմանակներից է
Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Անկարայում մասնակցել է Ուկրաինայի դեսպանատան նոր շենքի բացման արարողությանը։
«Մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք, որ պատերազմն ավարտվի։ Բայց, իհարկե, մենք ցանկանում ենք, որ այս պատերազմի ավարտը հիմնված լինի անվտանգության որոշակի երաշխիքների վրա։ Մենք ցանկանում ենք, որ այդ անվտանգության երաշխիքները տրամադրեն ԱՄՆ-ն, Եվրոմիությունը և ողջ Եվրոպան, այդ թվում՝ Թուրքիան»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին միաժամանակ ընդգծել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այդ հարցերը կքննարկվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ բանակցությունների ընթացքում։