Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով: Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
Երեկ՝ փետրվարի 17-ին, ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: