«Բաքվում դատվում է Հայաստանի Հանրապետությունը»․ Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ

Ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերով դատավարությանը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այնտեղ դատվում է Հայաստանի Հանրապետությունը։ Հարցին՝ ի՞նչ է ընդդմությունն անում գերիների վերադարձի հարցում, Քոչարյանը պատասխանեց․ «Ի՞նչ կարող է ընդդիմությունն անել գերիներին վերադարձնելու համար։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչի այստեղ գտնվող ղարաբաղցիները դրա մասին շատ չեն խոսում։
Այդ հարցում իշխանությունը կարող է քայլեր անել, լծակներ ունի, այդ մարդկանց ճակատագիրը պիտի լինի յուրաքանչյուր բանակցային սեղանին։ Հռոմի ստատուտին միանալուց հիշո՞ւմ եք` ինչ հայտարարություններ էին անում` հեսա կդատենք Ալիևին, մյուսներին․․․ պարզվեց նրա համար էր, որ ՌԴ նախագահը չկարողանա գալ Հայաստան։ Այսօր Ադրբեջանում դատվում է Հայաստանը, ամեն ինչ անելու են, որ ցույց տան, թե էն, ինչ եղել է Ղարաբաղում, էն գլխից Հայաստանն է սարքել Ադրբեջանի գլխին»,- ասաց Քոչարյանը։