Մյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը վերաբերում էր նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան

«Երեկ ելույթ ունենալով Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին, ԱՄՆ նորընտիր փոխնագահ Վենսը սենսացիոն հայտարարություն արեց, Եվրամիության առաջնորդներին փաստացի մեղադրելով խոսքի իրավունքի և ժողովրդավարության ճնշման մեջ»,- նշել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
««Ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլուխը ևս ներկա էր համաժողովին, և այս մեղադրանքը հավասար չափով, եթե ոչ առաջին հերթին, իր պես կեղծ ժողովրդավարներին էր վերաբերվում, որոնք «ժողովրդավարության» անունից ազատազրկում են քաղաքական հակառակորդներին, ՏԻՄ ընտրություններում պարտվելուց հետո շանտաժով և բռնությամբ զավթում են նրանց կառավարումը, անթաքույց ճնշում են գործադրում դատավորների վրա, կամ փորձում ազատազրկել նույնիսկ այն շարքային քաղաքացիներին, ովքեր բողոքում են կատարվող անօրինականությունների դեմ:
Այս մղձավանջը ավարտվելու է, և մեր յուրաքանչյուրի պարտքն է՝ թույլ չտալ, որ իշխանափոխությունից հետո այն նորից կրկնվի, ցանկացած հիմնավորմամբ»,- գրել է Չալաբյանը՝ նշելովմ որ փոխնախագահ Վենսի ելույթն իսկապես տպավորիչ է իր ուղերձների հստակությամբ և քաղաքական մտքի սրությամբ։
Աղբյուր` Panorama.am