Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Վարորդները պետք է հասկանան, որ ամեն հրահանգ չի, որ պետք է էնտուզիազմով կատարել

«Հրապարակի» հարցազրույցը Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ։

-Տրանսպորտի թանկացման դեմ արդեն տեւական ժամանակ է պայքարում եք` բոյկոտի եք կոչում մարդկանց, ի՞նչ պատկեր ունենք, որեւէ արդյունք կա՞, մինչեւ ե՞րբ են տեղի ունենալու բողոքի ակցիաները։

-Շարունակվում է բոյկոտը, այսօր եղել ենք ճարտարագիտականում, Երեւանի պետական համալսարանում։

-Համալսարանների ներսում եք իրազեկո՞ւմ։

-Մերձակայքում։ Բոյկոտի դադարեցման մասին որեւէ խոսակցություն այս պահին չի կարող լինել, որովհետեւ բոյկոտը նոր թափ է հավաքում եւ ավելի մասսայական բնույթ է կրում։

-Կարծիք կա, որ քաղաքացիները վճարում են 150 դրամը, միայն թե վարորդների հետ կոնֆլիկտի մեջ չմտնեն, կռիվներից զերծ մնան, ի՞նչ կասեք։

-Հակառակը, քաղաքացիները հետեւողական գնում են բոյկոտի հետեւից։ Իշխանությունները ստոր քայլեր են անում՝ հարկադրում են վարորդներին կոնֆլիկտի մեջ մտնել ուղեւորների հետ։ Նախօրեի միջադեպերը փաստում են, որ բոյկոտն առավել քան կայացած է։ Պետք չէ վարորդներին եւ ուղեւորներին միմյանց դեմ հանել, դրանից լավ բան դուրս չի գալու։ 

-Ձեր թիմի ընդդիմախոսներն ասում են, որ պետք չէ կոնկրետ տրանսպորտի, կամ կարմիր գծերի թանկացման դեմ բոյկոտ անել, վաղն էլ, օրինակ, բրնձի գինը կթանկացնեն: Կարծում են, որ իրական ընդդիմադիրների խնդիրը պիտի լինի մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այլ կերպ ասած՝ տեղային բոյկոտներով շեղում եք քաղաքացիներին կարեւոր խնդրից։ 

-Դե թող իրենք Փաշինյանի հեռացման գործընթացը նախաձեռնեն, տանեն առաջ, մենք էլ կսատարենք։ Դա բաժակաճառ չի՝ ասել, տեղը նստել։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործողությունները որո՞նք են, այս պահին սոցիալական լուրջ հարված է հասցվում քաղաքացու գրպանին, ի՞նչ անենք՝ անտարբեր մնա՞նք։ Պետք է գնալ կանգնել բոլոր բողոքող խմբերի կողքին․ այդ թվում նաեւ փոքր բիզնեսով զբաղվողների։ Պետք է այդ մարդկանց սատարել, նպաստել, որ բողոքի տարբեր դրսեւորումները բյուրեղանան, ձեւավորվի հակաիշխանական շարժում։ 

-Երեւանի վերջին ընտրությունների ժամանակ ՔՊ-ի թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը մի կերպ դարձավ քաղաքապետ՝ ցածր վարկանիշի պատճառով։ Ըստ Ձեզ՝ այս համընդհանուր թանկացումները՝ աղբահանության վճար, գույքահարկ, տրանսպորտի թանկացում, կարմիր գծեր եւ այլն, ի՞նչպես կազդի ՔՊ-ի ռեյտինգի վրա, արդյո՞ք կարող է Տիգրան Ավինյանի վաղաժամ հեռացման պատճառ դառնալ։ 

-Մեկ անգամ չէ, որ ավագանու նիստերի ժամանակ բարձրաձայնել ենք արտահերթ ընտրությունների գնալու հրատապությունը, երկու անգամ պատրաստ էին, թե՝ «գնանք, գնանք»։ Հետո իրենց սրբագրեցին։ Իրենց դատողությունը այդքան հերիքում է, որ հասկանան՝ անցած ընտրություններից հետո ՔՊ-ն էլ ավելի է գահավիժել, հետեւաբար իրենց վերընտրման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Այս թանկացումների մասին իրենք որեւէ բան չեն ասել նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Մարդկանց եկամուտները չի ավելացել, սակայն սոցիալական վիճակը վատթարացել է։ Ինչպե՞ս կարող է ՔՊ-ն շանս ունենալ ամբողջ հանրապետությունում։ 

-Վերադառնանք տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի թեմային։ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ից ասում են, թե իրենք վարորդներին հորդորել են՝ մնալ քաղաքակրթության սահմաններում, չվիճել քաղաքացիների հետ։ Բոյկոտի առաջին օրերին վարորդներն իրենց քաղաքակիրթ էին պահում երեւի մինչեւ այն պահը, երբ իշխանությունը հասկացավ, որ բոյկոտն ինքնաբուխ է, եւ իսկապես քաղաքացիները չեն վճարում, եւ հնարավոր է քաղաքացին հաղթի իշխանությանը։ Հիմա մի տեսակ «գազազել» են վարորդները` վիճում են, միջադեպեր են սարքում։ Ինչո՞ւ։ 

-Սկզբնական շրջանում լոկալ բնույթ էին կրում վարորդների եւ ուղեւորների վեճերը, մինչեւ նրանք հրահանգավորվեցին՝ ուղեւոր իջեցնել, վարելուց հրաժարվել, եւ այլն։ «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինությունը հրաժարվում է՝ թե նման հրահանգ չի եղել, սակայն ակնհայտ է, որ պատասխանատվությունից խուսափում են։ Տեղի է ունենում՝ վարորդ-ուղեւոր բախում, եւ դրա պատասխանատվությունը կրում են իշխանությունները։ Այն վարորդները, ովքեր ղեկավարության մոտ լավամարդ լինելու մղումներից ելնելով անհարկի ակտիվություն են ցուցաբերում` ուղեւորների հետ բախումների գնալով, հուսանք հետեւություններ կանեն ու կհասկանան, որ ղեկավարությունից եկած ամեն հրահանգ չի, որ պետք է նման էնտուզիազմով անել։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan