ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
8
«Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստանի» քարոզարշավն Էջմիածնում (տեսանյութ) Ինչո՞ւ է Էրդողանն Արևմուտքի հետ միասին փորձում կազմաքանդել նաև Վրաց եկեղեցին «Իրավական կամակատարությունների դակումը կատարում է Դատախազությունը». «Մայր Հայաստան»-ը ակցիա է իրականացրել Մեզ ամենուր ջերմորեն են դիմավորում․ «Մայր Հայաստան»․ Գրիշա Հարությունյան ՔՊ-ն պետք է հեռացվի ընտրարշավից․ խայտառակ խախտումներ են արել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումները «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ո՞ւր է 5 միլիարդ 751 միլիոնը (տեսանյութ) ՀՀ անվտանգության մասին Նոյեմբերի 16-ին պետք է մերժել ՔՊ-ին և նրա կցորդին. Արշակ Սարգսյան (տեսանյութ) ՔՊ-ն 7 տարվա մեջ բերել է պատերազմ, ավեր, մահ, տարածքային կորուստներ, վիշտ և նվաստացում. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի»՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների ակցիային Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Միացի՜ր, որ փոխենք. Էջմիածին (տեսանյութ) 7 ամիս անց Գևորգ Ստեփանյանի ընտանիքի մեքենան այրելու պատվիրատուները բացահայտված չեն Վահան Քերոբյանը ձերբակալվել է Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ «Մայր Հայաստանը» ծանոթացել է Այգեշատի խնդիրներին և խոստացել լուծումներ․ 5-րդ ալիքի ռեպորտաժը Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում Անիմաստ ու անարդյունավետ․ «Կարճ ասած» Զոհաբերելու են կարգալույծ Ստեփան Ասատրյանին. Աննա Գրիգորյան Հայտնաբերվել է որոնվող արցախցի երիտասարդի մարմինը Սա բռնապետություն է․ քաղբանտարկյալների թիվը մեծանալու է․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանը դրսում վախկոտ ու պուպուշ է, իսկ ներսում՝ ագրեսիվ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Նոր գաղտնալսված տեսանյութեր են տարածվելու հոգևորականների մասին․ Եկեղեցին ուզում են վարկաբեկել (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է» Ակտիվ զննության են ենթարկվում հոգեւորականների հեռախոսները

«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վայրիվերումներով։ Չնայած տարբեր ոլորտներում սերտ համագործակցությանը՝ ժամանակ առ ժամանակ այդ հարաբերություններում նկատվում է լարվածութուն։ Այս մասին նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հրապարակած հոդվածում, որը ներկայացրել է Aysor.am

Վերլուծության մեջ ընդգծվում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման ծառայողական հետաքննության ավարտը հանգեցրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական լարվածությանը։ Մոսկվան և Բաքուն իրենց դեսպաններին միաժամանակ հրավիրել են արտաքին քաղաքական գերատեսչություններ։

«Ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումն ադրբեջանական մամուլում առաջացրել է հակառուսական տրամադրություններ։ Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին։ Պաշտոնական Բաքուն պատրաստվում է հայց ներկայացնել միջազգային դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի՝ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում, սակայն Մոսկվան պետք է «բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի»։

Միաժամանակ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Россотрудничество» գործակալության ներկայացուցչության «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

2025 թվականի հունվարին «Россотрудничество» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովն ադրբեջանական «Baku TV» հեռուստաալիքին սպառնացել է դատական հայցով: Նա խոսել է իշխանական լրատվամիջոցի կողմից պատրաստված ռեպորտաժի մասին, որը նկարահանվել է Բաքվում՝ Ռուսական մշակութային կենտրոնի դիմաց:

Ադրբեջանցի լրագրողն իր խոսքում «Ռուսական տունն» անվանել է «լրտեսների և անջատողականների որջ», ինչը զայրացրել է Պրիմակովին։ Վերջինս նշել է, որ հեռուսատընկերությունը ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից․ «Այժմ թող «Baku TV»-ն ապացուցի, որ այդ գործունեությունը լրտեսություն է կամ ինչ-որ կերպ անօրինական է»:

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Վալուևն, անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրմանն ու Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելուն, նշել է, որ Մոսկվայի արձագանքը պետք է նույնը լինի:

Վալուևն առաջարկել է փակել Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները, սահմանափակել ադրբեջանական բիզնեսը, երկրում անօրինական ապրող ադրբեջանցիներին արտաքսել, ՌԴ-ում օրինական բնակություն հաստատած ադրբեջանցիներին ռազմաճակատ ուղարկել և այլն: 2025 թվականի փետրվարի 10-ին հայտնի է դարձել, որ արգելվել է Նիկոլայ Վալուևի մուտքն Ադրբեջան: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ ռուսաստանցի պատգամավորը վիրավորական և սպառնալից հայտարարություններ է արել Ադրբեջանի ժողովրդի և պետության հասցեին։ Դա է պատճառը, որ նրա անունը ներառվել է Բաքվի համար անցանկալի անձանց ցուցակում»,- շեշտվում է հոդվածում։

Նշվում է, որ Ադրբեջանում տիրող հակառուսական ալիքի ֆոնին ռուս փորձագետները, սակայն, կարծում են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են դաշնակցային ամենաբարձր մակարդակի։ Դրան նպաստել է նաև Ռուսաստանի նախագահի 2024 թվականի օգոստոսի 18-19-ը Բաքու կատարած պետական այցը, որը պաշտոնական 8-րդ այցն էր։

Առհասարակ, ռուս-ադրբեջանական օրակարգը ներառում է համագործակցության լայն շրջանակ՝ ընդգրկելով քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և ռազմական ոլորտներ։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը նպաստել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2022 թվականի փետրվարին Կրեմլում ստորագրած դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը, որը ներառում է 43 կետ։

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխհարաբերություններում խիստ կարևոր է նավթագազային արդյունաբերության ոլորտը։ Այստեղ երկուստեք հարաբերություններն ավելի են ամրապնդվել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, երբ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան դադարեցրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Այդ ընթացքում Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, որով ավելացրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ, որոնք մնացել էին առանց ռուսական գազի։ Զուգահեռ՝ Բաքուն ու Մոսկվան կնքել են առքուվաճառքի պայմանագիր, որով սկսվել են ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջան։

«Գազպրոմ էքսպորտի» և «SOCAR»-ի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ ռուսական «Գազպրոմը» մինչև 2023 թվականի մարտ ամիսը Ադրբեջանին մատակարարել է 1 մլրդ խմ գազ։ Այնուամենայնիվ՝ այս երկու երկրների միջև պետական մակարդակով այսպիսի սերտ համագործակցությանը զուգահեռ՝ ադրբեջանական հասարակության ներսում ժամանակ առ ժամանակ տրամադրությունները հակառակ ուղղությամբ են փոխվում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներում անգամ հանդիպում են գիտական խեղաթյուրումներ։ Այսպես՝ Բաքվի Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը նշել է, որ պատմությանը հայտնի «ռուս-պարսկական պատերազմներ» տերմինը չի համապատասխանում իրականությանը, և այն պետք է վերանվանել «ռուս-ադրբեջանական պատերազմներ»։

Հակառուսական տրամադրություններն Ադրբեջանում ավելի ցայտուն դրսևորվել են 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում։

Ռուս փորձագետները նշում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ունեն ռուսաֆոբ դիրքորոշում։ 2022 թվականին ադրբեջանական մամուլում առկա հակառուսական տրամադրություններին անդրադարձել է նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը․ «Մենք բազմիցս ստիպված ենք եղել Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել տեղական ԶԼՄ-ներում տիրող հակառուսական հիստերիայի վրա»,- Բաքվում կայացած մամուլի ասուլիսին Մ. Բոչարնիկովի հայտարարությունն է մեջբերել հոդվածագիրն, ընդգծելով, որ այս համատեքստում հետաքրքիր է Ադրբեջանի ԱԳՆ-ի նախկին աշխատակից Թամերլան Վագաբովի պնդումը, որ Ադրբեջանում ներկայիս հակառուսական արշավը լավ մտածված պետական ռազմավարության մաս է։

«Հարկ է ընդգծել, որ Մոսկվայի վարած քաղաքականությունից գրեթե մշտապես դժգոհող Ադրբեջանը ռուսալեզու լրատվամիջոցների քանակով առաջատարն է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում։ Ադրբեջանում գործում է 50 ռուսալեզու տպագիր հրատարակություն և 7 լրատվական գործակալություն։

Չնայած պաշտոնական մակարդակով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ պայմանավորված քաղաքական, տնտեսական շահերով, սակայն ակնհայտ է, որ ներկայումս ադրբեջանական հասարակության ներսում վստահության պակաս կա դեպի Ռուսաստանը, որը ժամանակ առ ժամանակ դառնում է պայթյունավտանգ»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan