Օրվա «սենսացիան». հանուն Փաշինյանի ընդդիմադիրների վրա հարձակվող «ախուրյանցի Անոն»... փոշմանել է:
Համացանցի հայախոս սեգմենտում վերջին «սանսացիան» այն է, որ Նիկոլ Փաշինյանից փոշմանել է անգամ որպես «ախուրյանցի Անո» հայտնի կինը, ով երկու տարի առաջ շատերի ուշադրությունն էր գրավել դեպի Գյումրի ընթացող ընդդիմադիրների ավտոշարասյան վրա կատարված սադրիչ հարձակման ու միջադեպի ժամանակ:
Այն ժամանակ «ախուրյանցի Անոն» նաև մի բացականչություն էր արել, որը այն օրերին նրա պաշտպանած Նիկոլ Փաշինյանը լիովին իրագործել է: Հիշեցնենք. «ախուրյանցի Անոն», ձեռքերը բնութագրական թափահարելով բացականչել էր. «Նիկոլը պիտի պայերի հախիցը գա»... (տեսանյութը այս հղումով
https://oragir.news/hy/material/2025/02/13/145186 )
Ու՝ եկավ. Արցախը հայաթափված է, Հայաստանի տարածքից կարևոր բարձունքներ թշնամու օկուպացիայի ու վերահսկողության տակ են, գները սլանում են վեր, ժողովրդի եկամուտները գահավիժում են վար:
«Օրագիր.նյուզի» մեր գործընկերները զրուցել են նրա հետ, գրել. «53-ամյա Անահիտ Իգիթյանը վեց հոգանոց ընտանիքի հետ ապրում է Ախուրյան համայնքում։ Տունը որտեղ ապրում են, իրենցը չէ, բարեկամի տանն են ժամանակավոր հանգրվանել։
Անահիտ Իգիթյանը այն եզակիներից էր, որ անգամ 44-օրյա պատերազմից հետո չփոխեց կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին։ Ախուրյանցի կինն ասում է` փոշմանել եմ, մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե»։
«Մեշոկով փողը» դեռ մի կողմ: Սա պարզապես թեթևակի ցուցիչ է, թե ինչ աստիճանի է ընկել Փաշինյանի վարկա..., կներեք՝ «ռեյԾինգը»: